Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 23 էջ 110–էջ 113
  • Նա դուրս եկավ ընդդեմ հսկայի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա դուրս եկավ ընդդեմ հսկայի
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Պատերազմը Եհովայինն է»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դավիթ ու Գողիաթ
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Դավիթը չէր վախենում
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Դավիթ և Գողիաթ
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 23 էջ 110–էջ 113

23 ԴԱՎԻԹ

Նա դուրս եկավ ընդդեմ հսկայի

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԴԱՎԻԹԸ Էլայի հովտում նայեց այն կողմ, որտեղ կանգնած էր Գողիաթը՝ աժդահա մի մարդ։ Նա մոտ 2,9 մետր (9,5 ֆուտ) հասակ ուներ և դրան էլ համապատասխան՝ ուժ։ Ուստի անգամ հեռվից վիթխարի էր երևում և ահ ներշնչում։ Հսկայի վահանակիրը, որ կանգնած էր նրա կողքին, ըստ ամենայնի, սովորական հասակ ուներ ու նրա համեմատ թզուկ էր թվում։ Մարդկանցից շատերը Գողիաթի կողքին, անկասկած, իրենց թույլ ու խղճուկ կզգային։ Բայց Դավիթը, հսկային տեսնելով, բնավ էլ այդպիսի զգացումներով չլցվեց։ Նա այդ իրավիճակին ուրիշ աչքով էր նայում, ու դա իրեն քաջություն էր տալիս։

Դրանից որոշ ժամանակ առաջ Սամուել մարգարեն օծել էր Դավթին՝ հայտնելով, որ նա դառնալու է Իսրայելի հաջորդ թագավորը։ Օծման պահից ի վեր Եհովայի ոգին սկսել էր արտասովոր կերպով ներգործել Դավթի վրա։ Ուստի նա հայտնի էր դարձել որպես «խիզախ և ուժեղ ռազմիկ», թեև դեռ շատ փոքր էր ու չէր կարող միանալ իսրայելական զորքին։ Հավանաբար նա դեռ պատանեկան տարիքում էր։ Դավիթը մարտի դաշտ էր եկել իր հոր խնդրանքով. հայրն ասել էր, որ գնա ու իմանա զորքում ընդգրկված իր ավագ եղբայրների որպիսությունը։

Երբ Դավիթը հասավ Էլայի հովիտ, տեսավ, որ իսրայելացիների ու փղշտացիների բանակները շարված են դեմ դիմաց, ամեն մեկը՝ հովտի մի կողմում։ Շաբաթներ շարունակ սպասողական դրություն էր, և այդ ողջ ընթացքում փղշտացի մենամարտիկ Գողիաթը դուրս էր գալիս և մարտահրավեր նետելով իսրայելացիներին՝ ծաղրում նրանց։ Եվ երբ Դավիթն արդեն այնտեղ էր, Գողիաթը կրկին դուրս եկավ ու սկսեց բարձրագոչ ձայնով ծաղրական խոսքեր ասել։ Դավիթը չէր հավատում իր ականջներին. այդ կռապաշտ ռազմիկը, ըստ էության, հենց Եհովա Աստծուն էր ծաղրում։ Պատանին վրդովված ասաց, թե «այդ անթլփատ փղշտացին ով է, որ ծաղրի կենդանի Աստծու զորքին», ու սկսեց զինվորներին հարցուփորձ անել, թե ինչ վարձատրություն կստանա նրան սպանողը։ Դավթի ավագ եղբայրը՝ Եղիաբը, սխալ մղումներ վերագրեց նրան ու կշտամբեց ռազմի դաշտ գալու համար։ Բայց Դավիթը շարունակեց համարձակորեն խոսել ու սիրտ տալ մյուսներին։

Դավթի խոսքերը հաղորդեցին Սավուղ թագավորին, ու նա տղային իր մոտ կանչեց։ Դավիթը թագավորին այսպիսի գոտեպնդող խոսքեր ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չդողա այդ փղշտացու պատճառով»։ Ապա ավելացրեց, որ ինքը կգնա ու կկռվի նրա դեմ։ Սկզբում Սավուղը առարկեց, քանի որ վստահ էր, որ Դավիթը կսպանվի։ Բայց տղան պատմեց թագավորին, թե Եհովան ինչպես էր արդեն իսկ օգնել իրեն, որ ապշեցուցիչ բաներ անի, օրինակ՝ իր հոր հոտերը պաշտպանելու համար առյուծ ու արջ սպանի։ Այդ ամենը լսելով՝ Սավուղը վերջապես համաձայնվեց և Դավթին հագցրեց իր ռազմական հանդերձանքն ու տվեց իր սուրը։ Բայց Դավիթը սովոր չէր այդպիսի սպառազինության, ուստի մի կողմ դրեց այդ ամենը և կռվելու գնաց իր սեփական զենքերով՝ հովվի ձեռնափայտով ու պարսատիկով։

Դավիթը քայլերն ուղղեց դեպի ռազմի դաշտ։ Ճանապարհին նա կանգ առավ գետահունի մոտ, այնտեղից հինգ հարթ քար վերցրեց և շարժվեց դեպի իր ահռելի հակառակորդը։ Հենց որ Գողիաթը տեսավ պատանուն, թնդացող ձայնով ու արհամարհական տոնով սկսեց ծաղրել նրան իր դեմ «փայտով գալու» համար՝ հավանաբար ակնարկելով հովվական ձեռնափայտը։ Հնարավոր է՝ Գողիաթը չէր նկատել պարսատիկը, որը հմուտ ձեռքերում կարող էր հզոր զենք դառնալ։ Փղշտացի մենամարտիկը «իր աստվածների անունով անիծեց» Դավթին և խոստացավ նրա մարմինը որպես կեր տալ թռչուններին ու վայրի գազաններին։

Պատանեկան հասակում Դավիթը, հանուն Եհովայի անվան, դուրս եկավ ընդդեմ ահազդու մի հակառակորդի

Ի պատասխան՝ Դավիթն ասաց. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի Աստծու, որին դու ծաղրում ես»։ Դավթի խոսքերից հստակ երևաց, թե որն էր նրա քաջության աղբյուրը։ Նա Գողիաթին ոչ թե իր հետ էր համեմատում, այլ Եհովա Աստծու։ Դրա համար էլ վստահ էր, որ Եհովայի օգնությամբ կտապալի հսկային, և փղշտացիները խայտառակ պարտություն կկրեն։

Դավիթը վազեց դեպի իր հակառակորդը։ Իր պարկից հանեց մի քար, դրեց պարսատիկի մեջ ու սկսեց պտտեցնել։ Թերևս միայն այդ պահին էր, որ Գողիաթը նկատեց պարսատիկը, բայց արդեն չափազանց ուշ էր։ Դավիթը նետեց քարը, և այն դիպավ ուղիղ նշանակետին՝ մխրճվեց հսկայի ճակատի մեջ։ Գողիաթը «երեսնիվայր գետնին ընկավ»։ Այդ ժամանակ Դավիթը մոտ վազեց, հանեց Գողիաթի սուրը և կտրեց նրա գլուխը։ Դա տեսնելով՝ Իսրայելի բանակը քաջությամբ լցվեց և գոռուն-գոչյունով հարձակվեց փղշտացիների վրա։ Աստծու ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ օրը։ Պատանի Դավթի խիզախությունը ոգեշնչեց իսրայելացիներին, ինչպես որ մինչ օրս ոգեշնչում է հավատ ունեցող բոլոր մարդկանց։

Դավիթը գլխավերևում պտտեցնում է պարսատիկը և վազում դեպի Գողիաթը։ Իսկ հսկան իր վահանակրի հետ շարժվում է դեպի Դավիթը՝ ծաղրելով նրան

Կարդա Աստվածաշնչից

  • 1 Սամուել 16։13, 18, 19; 17։1-54

Քննարկման համար

Դավիթն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ովքե՞ր էին Դավթի քաջ նախնիներից ոմանք (Մատթ. 1։5, 6; Ղուկ. 3։31-38; w12 10/1, էջ 24, պրբ. 2)։

  2. 2. Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ այս արձանագրությունը արժանահավատ է (wp16.5, էջ 13)։ Ա

    Collection the Israel Antiquities Authority. Photo © The Israel Museum, by Meidad Suchowolski

    նկար Ա։ Մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող մի բեկոր, որում հիշատակվում է «Դավթի տուն» արտահայտությունը

  3. 3. Ինչպիսի՞ն էր Դավթի կյանքը, երբ նա հովիվ էր (w11 9/1, էջ 27, պրբ. 1-էջ 28, պրբ. 1)։ Բ

    Գյուղական մի վայրում հովիվը արածեցնում է իր հոտը կանաչ ընդարձակ բլրալանջին

    Todd Bolen/BiblePlaces.com

    նկար Բ

  4. 4. Ինչի՞ց է երևում, որ հաճախ Դավթին թերագնահատել են կամ սխալ կարծիք կազմել նրա մասին (w21.03, էջ 3, պրբ. 6; it, «Եղիաբ», № 4, պրբ. 1)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Դավթի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, երբ՝

    • մտավախություններ ունես, Գ

      Պատանին դասարանում հարգալից լսում է ուսուցչին, իսկ վերջինս ձեռքով ցույց է տալիս կմախքն ու դիմում տղային։ Հետևի պլանում մարդու էվոլյուցիայի ենթադրյալ փուլերը պատկերող նկար է

      նկար Գ

    • պայքարում ես սխալ ցանկությունների դեմ։

  • Քո քաջությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուրիշների վրա (1 Սամ. 17։50-53)։

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Դավթի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Դավթին իր կյանքի այս շրջանի մասին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Մանկական այս երգից իմացիր, թե ինչը քաջություն ներշնչեց Դավթին։

«Ուզում եմ նմանվել Դավթին» (2։35)

Եղբայրներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Դավթին և վաստակել մարդկանց հարգանքն ու չկորցնել այն։

«Երիտասա՛րդ եղբայրներ, վաստակեք հավատակիցների հարգանքը» (w21.03, էջ 2-5, պրբ. 1-11)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը