Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 32 էջ 146–էջ 149
  • «Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Եհովայի հրե զորքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • «Առ երեխադ»
    2010 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 32 էջ 146–էջ 149

32 ԵՂԻՍԵ

«Ո՜վ Եհովա.... բացիր նրա աչքերը»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԻՍՐԱՅԵԼԻ հովիտներից մեկում՝ մի բլրի վրա էր տեղակայված Դոթայիմ քաղաքը, որտեղ գտնվում էին Եղիսեն ու նրա սպասավորը։ Մի օր՝ վաղ առավոտյան, երբ սպասավորը վեր կացավ ու դուրս գնաց, նրա առաջ ահազդու տեսարան բացվեց։ Գիշերվա ընթացքում ասորական ահռելի զորագունդը ձիերով ու մարտակառքերով շրջապատել էր քաղաքը։ Նրանք եկել էին բռնելու ընդամենը մեկ մարդու՝ Եղիսե մարգարեին։ Սարսափահար սպասավորը շնչակտուր վազեց իր տիրոջ՝ Եղիսեի մոտ, որ տեղեկացնի իրենց սպառնացող վտանգի մասին։

Բայց վտանգներն ու սպառնալիքները նոր բան չէին Եղիսեի համար։ Տարիներ առաջ Եհովան Եղիա մարգարեին ուղարկել էր, որ նա Եղիսեին նշանակեր որպես իր հաջորդ և ուսուցաներ նրան։ Այդ երկու տղամարդիկ միասին դիմակայել էին չար Աքաաբ թագավորին, նրա կնոջը՝ Հեզաբել թագուհուն, ու նրանց որդուն՝ Օքոզիային։ Բայց տարիներ անց նրանց համագործակցությունը ավարտվել էր. մի հրեղեն երկնային կառք բաժանել էր Եղիսեին իր տարեց ընկերոջից՝ Եղիա մարգարեից։ Եղիան մրրիկով երկինք էր տարվել։ Դրանից հետո Եղիսեն չէր տեսել Եղիային և հնարավոր է՝ էլ երբեք չտեսներ, բայց նա շարունակել էր Եղիայի սկսած գործը՝ «մարգարեների որդիներին» առաջնորդելով Բահաղի պաշտամունքի դեմ մղվող Եհովայի պատերազմում (2 Թագ. 2։15)։

Եհովան Եղիսեին հրաշքներ անելու զորությամբ էր օժտել։ Դոթայիմում ստեղծված իրավիճակից որոշ ժամանակ առաջ մարգարեն բուժել էր Նեեմանին՝ Ասորիքի թագավոր Բենադադի անվանի ու հարգված զորագլուխներից մեկին։ Բայց երախտապարտ լինելու փոխարեն թագավորը շարունակեց զավթիչ զորախմբեր ուղարկել Իսրայելի տարածք։ Եհովան անընդհատ խափանում էր Բենադադի ծրագրերը՝ հայտնելով Եղիսեին, թե որտեղ է լինելու ասորիների հերթական հարձակումը։ Ցասումով լցված թագավորը հարցրեց իր ծառաներին, թե նրանցից ով է դավաճանաբար թշնամուն հայտնում իրենց գաղտնի ծրագրերը։ Ծառաներից մեկն ասաց Բենադադին. «Իսրայելի Եղիսե մարգարեն է, որ Իսրայելի թագավորին հայտնում է նույնիսկ այն, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։ Ուստի Բենադադը, իմանալով, որ Եղիսեն Դոթայիմում է, մեծաքանակ զորք ուղարկեց՝ նրան բռնելու։

Եղիսեն և նրա սպասավորը հայտնվել էին ծուղակում՝ հսկայական զորքով շրջապատված, բայց մարգարեն չէր վախենում, քանի որ գիտեր մի բան, ինչը չգիտեր իր սպասավորը

Ասորական զորքին առաջինը տեսավ Եղիսեի սպասավորը։ Նա վազեց մարգարեի մոտ ու բացականչեց. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ ենք անելու»։ Նրա աչքերի մեջ տագնապ տեսնելով՝ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր»։ Ապա ավելացրեց հետևյալ տպավորիչ և հիշարժան խոսքերը. «Որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Ծառան հավանաբար տարակուսանքով նայեց մարգարեին։ Թերևս նա մտածում էր, թե ինչպես կարող են երկու հոգին հսկայական զորքից շատ լինել։ Ուստի Եղիսեն աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բացիր նրա աչքերը»։

Եհովան անմիջապես պատասխանեց Եղիսեի խնդրանքին։ Նա, այսպես ասած, բացեց սպասավորի աչքերը, որ վերջինս տեսնի, թե մարդկանց աչքին անտեսանելի՝ ինչ էր կատարվում շուրջբոլորը։ Սպասավորը տեսավ ոգեղեն արարածների մի մեծ բանակ, որն անսահմանորեն գերազանցում էր մարդկային ցանկացած զորքի։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նա տեսավ, որ Եղիսեի շուրջը՝ լեռների վրա, անթիվ-անհամար հրե մարտակառքեր ու ձիեր կան»։

Եղիսեն և նրա սպասավորը կանգնած են դիտաշտարակի վրա։ Սպասավորը տեսնում է դեպի ասորական բանակը սլացող անթիվ-անհամար հրեղեն ձիեր ու մարտակառքեր

Ասորի զինվորները չէին տեսնում Եհովայի հրեշտակների բանակը։ Նրանք մոտեցան քաղաքին, որ բռնեն Եղիսեին։ Եղիսեն էլ խնդրեց, որ Եհովան կուրացնի նրանց։ Եհովան պատասխանեց նրա խնդրանքին, բայց ոչ թե բառացիորեն կուրացրեց զինվորներին, այլ հավանաբար այնպես արեց, որ նրանք չկարողանան ճիշտ ընկալել իրենց աչքի տեսածը։ Նրանք հայտնվեցին անզոր ու անօգնական վիճակում, և Եղիսեն նրանց առաջնորդեց դեպի Սամարիա՝ Դոթայիմից 16 կիլոմետր (10 մղոն) հեռու։ Այնտեղ նա խնդրեց Եհովային, որ բացի զինվորների աչքերը։ Եհովան վերականգնեց իրականության նրանց ընկալումը, և նրանք հասկացան, թե որտեղ են. նրանք Իսրայելի մայրաքաղաքի կենտրոնում էին՝ ծուղակի մեջ։ Իսրայելի թագավորը ուզում էր սպանել նրանց։ Բայց Եղիսեն գթասրտություն դրսևորեց թշնամու զինվորների հանդեպ և ասաց, որ կերակրեն ու տուն ուղարկեն նրանց։ Աստվածաշունչը այս պատմությունը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Դրանից հետո ասորիների հրոսակախմբերը այլևս չհարձակվեցին Իսրայելի վրա»։

Ասորական բանակի հարձակման պահին Եղիսեն չվախեցավ, որովհետև գիտեր, որ հրեշտակների զորքն իրենց հետ է։ Նա հավատի աչքերով տեսնում էր նրանց։ Տարիներ շարունակ հավատարմորեն ծառայելով Եհովային՝ նա սովորել էր, որ Եհովան ու նրա հրեշտակները միշտ աստվածավախ, հավատարիմ մարդկանց կողքին են ու պատրաստ են օգնելու նրանց։ Այդ բանի գիտակցումը Եղիսեին քաջությամբ էր լցնում։ Դա մեզ էլ կարող է քաջություն տալ։

Կարդա Աստվածաշնչից

  • 2 Թագավորներ 6։8-23

Քննարկման համար

Եղիսեն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Երբ Եհովան Եղիսեին հրավիրեց դառնալու իր մարգարեն, նա ինչպե՞ս ցույց տվեց, որ վճռական, գնահատող ու առանց հետաձգելու գործող անձնավորություն է (1 Թագ. 19։19-21; it, «Եղիսե», պրբ. 2)։ Ա

Եղիսեն կրակ է վառել՝ գութանի փայտն ու լուծը որպես վառելանյութ օգտագործելով։ Եղիան, քարի վրա նստած, նրան է նայում

նկար Ա

Նկար Ա

  1. 2. Եղիսեն ինչո՞ւ խնդրեց, որ Եղիայի ոգուց «կրկնակի չափով» ստանա (2 Թագ. 2։9; w03 11/1, էջ 31)։

  2. 3. Ինչո՞ւ է տրամաբանական եզրակացնել, որ Եհովան ասորիներին հարվածեց ոչ թե ֆիզիկական, այլ մտային կուրությամբ (it, «Կուրություն», պրբ. 6)։

  3. 4. Ինչե՞ր է արել Եղիսեն՝ որպես մարգարե (it, «Եղիսե», պրբ. 27-28)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Հավատի աչքերով հրեշտակներին մեր կողքին տեսնելը ո՞ր իրավիճակներում կարող է ուժ տալ մեզ։ Բ

    Հիվանդանոցում պառկած քույրը վճռականորեն հրաժարվում է արյան փոխներարկումից։ Բուժմասնագետները, նրան շրջապատած, փորձում են տարհամոզել

    նկար Բ

  • Իր սպասավորին քաջալերելու հարցում Եղիսեի թողած օրինակը ինչո՞վ է ուսանելի երեցների և առհասարակ բոլորիս համար։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եղիսեի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Եղիսեին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Նոր պատասխանատվություն ստանձնող եղբայրները ի՞նչ կարող են սովորել Եղիսեից։

«Հարգիր փորձառու եղբայրներին» (4։48)

Իմացիր, թե ուրիշ ինչեր կարող ես սովորել Եղիսեի կյանքից։

«Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը. իսկ դու տեսնո՞ւմ ես» (w13 8/15, էջ 28-30)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը