Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 11/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
  • Նա տոկաց մինչև վերջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Գնահատո՞ւմ ես քո տարեց հավատակիցներին
    2003 Դիտարան
  • Եհովայի հրե զորքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
2003 Դիտարան
w03 11/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Եղիսեն ինչո՞ւ Եղիայի ոգուց «կրկնապատիկ» խնդրեց։

Իսրայելում Եղիա մարգարեի ծառայությունը ամբողջանալուց շատ կարճ ժամանակ առաջ երիտասարդ Եղիսե մարգարեն նրանից խնդրեց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վերայ» (Դ Թագաւորաց 2։9)։ Խոսելով հոգևոր լեզվով՝ Եղիսեն ակներևաբար կրկնակի բաժին էր ուզում, նման նրան, որ տրվում էր առաջնեկ որդուն (Բ Օրինաց 21։17)։ Աստվածաշնչյան այս հատվածի համառոտ քննարկումը կհստակեցնի Եղիսեի խնդրանքը և կօգնի մեզ դաս սովորել պատահածից։

Եհովայի տված հրահանգին ներդաշնակ՝ Եղիա մարգարեն Եղիսեին օծել էր որպես իր հաջորդի (Գ Թագաւորաց 19։19–21)։ Արդեն մոտ վեց տարի էր, ինչ Եղիսեն ծառայում էր որպես Եղիայի հավատարիմ սպասարկու և վճռել էր նրա հետ մնալ մինչև վերջ։ Մոտեցել էր Եղիայի՝ որպես Իսրայելի մարգարեի ծառայության ավարտը. նույնիսկ մինչև վերջին օրը Եղիսեն անբաժան էր իր ուսուցչից։ Թեև Եղիան Եղիսեին ասաց, որ այլևս իրեն չհետևի, սակայն երիտասարդ մարգարեն նրան երեք անգամ ասաց. «Տէրը կենդանի է.... ես քեզ չեմ թողուր» (Դ Թագաւորաց 2։2, ԱԱ, 4, 6; 3։11)։ Իրոք որ Եղիսեն այդ տարեց մարգարեին համարում էր իր հոգևոր հայրը (Դ Թագաւորաց 2։12)։

Սակայն Եղիսեն Եղիայի միակ հոգևոր որդին չէր։ Նրանց ընկերակցում էր մարդկանց մի խումբ, որ ճանաչված էր, որպես ‘մարգարեների որդիներ’ (Դ Թագաւորաց 2։3)։ «Դ Թագաւորաց» գրքի տեղեկագրությունից երևում է, որ այս ‘որդիները’ նույնպես սերտ կապվածություն ունեին իրենց հոգևոր հոր՝ Եղիայի հետ (Դ Թագաւորաց 2։3, 5, 7, 15–17)։ Բայց որպես Եղիային հաջորդող օծյալ մարգարե՝ Եղիսեն ամենագլխավորն էր նրա հոգևոր որդիների մեջ. նա կարծես առաջնեկը լիներ։ Հին Իսրայելում առաջնեկ որդին իր հոր ժառանգությունից երկու բաժին էր ստանում, մինչդեռ մյուս որդիներից յուրաքանչյուրը ստանում էր մեկ բաժին։ Այսպիսով, ուրեմն, Եղիսեն խնդրում էր Եղիայի հոգևոր ժառանգությունից երկու բաժին։

Սակայն ինչո՞ւ Եղիսեն այս խնդրանքը ներկայացրեց հենց այդ ժամանակ։ Քանի որ նա պատրաստվում էր ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա՝ Եղիային հաջորդող՝ Իսրայելի մարգարե լինել։ Նա գիտեր, որ դժվար թվացող այդ հանձնարարությունը կատարելու համար կարիքն ուներ իր կարողությունից վեր հոգևոր ուժի, այնպիսի ուժի, որը միայն Եհովան կարող էր տալ։ Նա պետք է լիներ այնքան անվախ, որքան Եղիան (Դ Թագաւորաց 1։3, 4, 15, 16)։ Այդ պատճառով էլ նա խնդրեց երկու բաժին Եղիայի ոգուց՝ քաջության ոգի և «մեծ նախանձաւորութիւն.... Տէր Աստուծոյ համար». ցանկալի հատկություններ, որոնք արդյունքն են Աստծո ոգու (Գ Թագաւորաց 19։10, 14)։ Ինչպե՞ս արձագանքեց Եղիան։

Եղիան հասկանում էր, որ Եղիսեն մի այնպիսի բան էր խնդրում, որ ոչ թե ինքը, այլ միայն Աստված կարող է տալ, ուստի համեստորեն ասաց. «Դժուար բան խնդրեցիր. եթէ ես քեզանից վեր առնուելիս դու ինձ տեսար, քեզ կ’լինի այնպէս» (Դ Թագաւորաց 2։10)։ Եվ իրոք, Եհովան թույլ տվեց, որ Եղիսեն մրրիկի մեջ տեսնի Եղիայի վեր բարձրանալը (Դ Թագաւորաց 2։11, 12)։ Եղիսեի խնդրանքը կատարվեց։ Եհովան տվեց նրան հարկ եղած ոգին, որպեսզի նա ստանձներ նոր առաջադրանքը և դիմագրավեր գալիք փորձությունները։

Այսօր օծյալ քրիստոնյաները, որոնք երբեմն անվանվում են Եղիսե դասակարգ, և առհասարակ Աստծո բոլոր ծառաները կարող են մեծապես քաջալերվել Աստվածաշնչի այս հատվածից։ Ժամանակ առ ժամանակ մենք էլ դժվար թվացող նոր հանձնարարություններ ստանալիս գուցե մեզ անօգնական և անպատրաստ ենք զգում, կամ երբ մեր տարածքում ավելանում է անտարբերությունն ու հակառակությունը, կորցնում ենք քաջությունը Թագավորության քարոզչության մեր գործի մեջ։ Սակայն եթե օգնության համար աղերսենք Եհովային, նա մեզ կտա բավականաչափ սուրբ ոգի, որպեսզի հաղթահարենք մեր փոփոխված հանգամանքների դժվարությունները (Ղուկաս 11։13; Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։13)։ Այո, ճիշտ ինչպես Եհովան զորացրեց Եղիսեին՝ իր լուրջ պատասխանատվությունները կատարելու համար, նա կօգնի նաև մեզ բոլորիս՝ երիտասարդ թե տարեց, լիարժեք կերպով կատարելու մեր ծառայությունը (Բ Տիմոթէոս 4։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը