Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 9/1 էջ 30–31
  • Գնահատո՞ւմ ես քո տարեց հավատակիցներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գնահատո՞ւմ ես քո տարեց հավատակիցներին
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նա գնահատում էր իր ծեր ընկերոջը
  • ‘Ինչպես հայրերի և մայրերի’
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
  • Նա տոկաց մինչև վերջ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 9/1 էջ 30–31

Գնահատո՞ւմ ես քո տարեց հավատակիցներին

ԵՐԲ հինավուրց Իսրայելի ժողովուրդը ուխտի մեջ մտավ Աստծո հետ, նրանց այսպիսի պատվեր տրվեց. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր» (Ղեւտացոց 19։32)։ Փաստորեն, տարիքով մարդկանց հանդեպ հարգանք ցուցաբերելը սուրբ պարտականություն էր և սերտորեն առնչվում էր Աստծու հանդեպ հնազանդությանը։ Թեև այսօր քրիստոնյաները չեն գտնվում Մովսիսական օրենքի տակ, դա մեզ հուշում է այն մասին, որ Եհովան շատ թանկ է գնահատում տարիքն առած իր ծառաներին (Առակաց 16։31; Եբրայեցիս 7։18)։ Մենք էլ կիսո՞ւմ ենք Եհովայի տեսակետը այդ հարցում։ Մենք էլ գնահատանք դրսևորո՞ւմ ենք մեր տարեց եղբայրների ու քույրերի հանդեպ։

Նա գնահատում էր իր ծեր ընկերոջը

Աստվածաշնչյան դրվագներից մեկը, որով ընդգծվում է ծերերի հանդեպ հարգանք դրսևորելու կարևորությունը, գտնվում է «Դ Թագաւորաց» գրքում։ Այնտեղ նկարագրվում է, թե ինչպես Եղիա մարգարեն իր առանձնաշնորհումը հանձնեց տարիքով իրենից փոքր մարգարեի՝ Եղիսեին։ Քննենք, թե ինչ տեղի ունեցավ Իսրայելի տասցեղյա թագավորության մեջ Եղիայի՝ որպես մարգարե ծառայելու վերջին օրը։

Այդ օրը տարիքն առած մարգարեին Եհովան պատվիրել էր գնալ Գաղգաղայից Բեթել, Բեթելից Երիքով, ապա Երիքովից գնալ մինչև Հորդանան գետը (Դ Թագավորաց 2։1, 2, 4, 6)։ Գրեթե 50 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհն անցնելու ընթացքում Եղիան երեք անգամ խնդրեց Եղիսեին, որ նա չուղեկցի իրեն։ Սակայն ճիշտ ինչպես երիտասարդ Հռութը դրանից հարյուրամյակներ առաջ մերժեց լքել Նոեմիին, այդպես էլ Եղիսեն մերժեց թողնել ծեր մարգարեին մենակ (Հռութ 1։16, 17)։ Եղիսեն երեք անգամ կրկնեց. «Տէրը կենդանի է ու քու անձդ կենդանի է, որ ես քեզ չեմ թողուր» (Դ Թագաւորաց 2։2, 4, 6, ԱԱ)։ Մինչ այդ արդեն մոտ վեց տարի նա աջակցել էր Եղիային, սակայն ցանկանում էր հնարավորին չափ շատ ծառայել նրա հետ։ Շարունակության մեջ՝ 11–րդ խոսքում, կարդում ենք, որ «եղաւ երբոր նորանք գնում էին եւ գնալով խօսում էին, ահա.... Եղիան.... վեր ելաւ»։ Եղիան ու Եղիսեն միմյանց հետ զրուցում էին ընդհուպ մինչև Եղիայի ծառայության վերջին պահը։ Հավանաբար երիտասարդ մարգարեն ջանում էր ինչքան կարելի է շատ հորդոր ու քաջալերանք ստանալ տարիքավոր ու ավելի փորձառու մարգարեից։ Ակնհայտ է, որ նա գնահատում էր իր ծեր ընկերոջը։

‘Ինչպես հայրերի և մայրերի’

Դժվար չէ հասկանալ, թե Եղիսեն ինչու էր ծեր մարգարեի հանդեպ տածում այնպիսի զգացումներ, ասես, վերջինս լիներ նրա ընկերը, նույնիսկ հայրը (Դ Թագաւորաց 2։12)։ Երբ ավարտին էր մոտենում Եղիայի ծառայությունը Երուսաղեմում, նա Եղիսեին ասաց. «Խնդրէ՛, ի՞նչ ընեմ քեզի, քանի որ դեռ քեզմէ վերցուած չեմ» (նույն գլխի 9–րդ խոսքը, ԱԱ)։ Փաստորեն, մինչև վերջին պահն էլ Եղիան հետաքրքրված էր այն անհատի հոգևոր բարօրությամբ, ով ապագայում պիտի փոխարիներ իրեն, մտահոգված էր Աստծո գործը առաջ տանելու հարցով։

Այսօր հաճելի է նկատել, թե ինչպես են մեր մեծահասակ քույրերն ու եղբայրները դրսևորում նույնպիսի ծնողական հոգատարություն՝ առատաձեռնորեն կիսելով իրենց գիտելիքներն ու կենսափորձը երիտասարդների հետ։ Օրինակ՝ Եհովայի վկաների մասնաճյուղերում երկար տարիների կամավոր ծառայողները սիրով օգնում են Բեթելի ընտանիքի նոր անդամներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ իրենց ծառայությունը կատարելու համար։ Այդպես վարվում են նաև շրջագայական ծառայության երկար տարիների փորձ ունեցող վերակացուները՝ իրենց կանանց հետ միասին. նրանք ուրախությամբ կիսում են իրենց հարուստ կենսափորձը այն անհատների հետ, ովքեր նոր են պատրաստվում անցնելու ծառայության այդ ձևին։ Նույնը կարող ենք ասել աշխարհի տարբեր երկրներում գործող Եհովայի վկաների ժողովների մասին, որոնցում կան տարիքավոր քույրեր ու եղբայրներ, որ տասնյակ տարիներ հավատարմորեն ծառայել են Եհովային և իրենց ձեռք բերած գործնական իմաստությունն ու փորձը սիրով կիսում են ժողովի նոր անդամների հետ (Առակաց 2։7 ԱԱ տե՛ս ծան.; Փիլիպպեցիս 3։17; Տիտոս 2։3–5)։

Մեր այս թանկագին մեծահասակ եղբայրների հոգատարության ու անկեղծ հետաքրքրվածության շնորհիվ իսկական բավականություն է նրանց հանդեպ հարգանք դրսևորելը։ Մենք ցանկանում ենք հետևել Եղիսեի օրինակին ու խորապես գնահատել մեր տարեց հավատակիցներին։ Ինչպես Պողոս առաքյալն է հորդորում, շարունակենք վերաբերվել «ծերին.... ինչպէս հօր» և «պառաւներին մայրերի պէս» (Ա Տիմոթէոս 5։1, 2)։ Վարվելով այդպես՝ մենք մեծապես նպաստում ենք, որ աշխարհով մեկ տարածված մեր քրիստոնեական ժողովները գործեն ճիշտ ձևով ու բարգավաճեն։

[նկար 30–րդ էջի վրա]

Եղիսեն ցանկանում էր հնարավորին չափ շատ ծառայել Եղիայի հետ

[նկարներ 31–րդ էջի վրա]

Երիտասարդները շատ բաներ են սովորում տարեց քրիստոնյաներից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը