Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 51 էջ 228–էջ 231
  • «Մխիթարության որդի»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մխիթարության որդի»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Նրանք «համարձակությամբ խոսում էին Եհովայի իշխանությամբ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Նրանք «զորացնում էին ժողովները»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Բառնաբասն ու Պողոսը աշակերտներ են պատրաստում հեռավոր վայրերում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 51 էջ 228–էջ 231

51 ԲԱՌՆԱԲԱՍ

«Մխիթարության որդի»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԵՐԲ Տարսոնացի Սողոսը Երուսաղեմից հեռանալուց երեք տարի անց վերադարձավ, գնաց քրիստոնյաներին փնտրելու (Գաղ. 1։15-19)։ Սողոսի համար այդ մարդիկ արդեն եղբայրներ ու քույրեր էին, մինչդեռ նրանց համար Սողոսը դեռևս կատաղի հալածող էր։ Ըստ երևույթին, շատերը չէին հավատում, որ նա իսկապես փոխվել է։ Բայց մի մարդ համարձակորեն թիկունք կանգնեց Սողոսին և կարեկցաբար օգնության հասավ նրան։ Այդ մարդուն կոչում էին Բառնաբաս։

Երուսաղեմի քրիստոնյաները դեռ չէին վստահում քրիստոնյա դարձած Տարսոնացի Սողոսին ու վախենում էին նրանից, բայց Բառնաբասը քաջաբար օգնության հասավ նրան

Աստվածաշնչում Բառնաբասին առաջին անգամ հանդիպում ենք Հովսեփ անունով։ Նա մի հավատարիմ քրիստոնյա էր, ով մոտավորապես մ.թ. 33 թ. Պենտեկոստեի ժամանակահատվածում վաճառեց իր հողատարածքը և գումարը նվիրաբերեց կարիքավոր հավատակիցներին օգնելու համար։ Նա հայտնի էր իր բարությամբ և ուրիշներին մխիթարելու պատրաստակամությամբ։ Ահա թե ինչու առաքյալները նրան «Բառնաբաս» անունը տվեցին, որը նշանակում է «մխիթարության որդի»։ Ավելի ուշ՝ մոտ 36 թ.-ին էր, որ նա հանդիպեց Պողոսին ու ջերմորեն ընդունեց նրան։ Կարդում ենք. «Բառնաբասը նրան օգնության եկավ։ Նա Սողոսին տարավ առաքյալների մոտ»։

Բառնաբասը Պողոսին սիրով ծանոթացնում է երկու առաքյալների հետ, ովքեր տանը աչքի են անցկացնում գլանաձև ձեռագրերը

Այդպես սկսվեց Սողոսի ու Բառնաբասի ամուր ընկերությունը։ Սողոսը այնքան մեծ եռանդով էր քարոզում Երուսաղեմում, որ որոշ կրոնական մոլեռանդներ ցանկացան սպանել նրան։ Ուստի եղբայրները Սողոսին ուղարկեցին Տարսոն՝ նրա ծննդավայր։ Իսկ Բառնաբասին մոտ ինը տարի անց ուղարկեցին Ասորիքի Անտիոք՝ այդ քաղաքի նորահավատներին քաջալերելու։ Ինչո՞ւ հենց նրան ընտրեցին։ Քանի որ, ինչպես նշվում է Աստվածաշնչում, նա «բարի մարդ էր, մեծ հավատ ուներ և լցված էր սուրբ ոգով»։ Անտիոքում այնքան շատ մարդիկ ընդունեցին բարի լուրը, որ Բառնաբասին արդեն օգնություն էր պետք։ Ուստի նա գնաց Տարսոն՝ իր ընկերոջը փնտրելու։ Սողոսն ու Բառնաբասը հիանալի համագործակիցներ դարձան քարոզչական գործում։ Նրանց աջակցությամբ նաև իրականացվեց կարիքավոր քրիստոնյաներին օգնություն ուղարկելու սիրառատ նախաձեռնությունը։

Սողոսը, որն արդեն հայտնի էր որպես Պողոս, Բառնաբասի հետ միսիոներական շրջագայություն ձեռնարկեց։ Այդ ընթացքում նրանց քաջությունը բազմիցս փորձվեց։ Օրինակ՝ Իկոնիոնում թշնամաբար տրամադրված որոշ հրեաներ ցանկանում էին քարկոծել այդ միսիոներներին, ուստի վերջիններս, ողջամտություն դրսևորելով, գնացին Լյուստրա։ Այնտեղ մարդիկ սկզբում շատ տպավորվեցին Պողոսի գործած հրաշքից և նրան ու Բառնաբասին նույնիսկ աստվածների տեղ դրեցին։ Բայց հետո Անտիոքից և Իկոնիոնից որոշ հրեաներ եկան ու սկսեցին ամբոխին Պողոսի դեմ տրամադրել։ Նրանք էլ հարձակվեցին Պողոսի վրա ու քարկոծեցին նրան, հետո, կարծելով, թե մեռած է, քարշ տվեցին քաղաքից դուրս և թողեցին այնտեղ։ Երբ Լյուստրայի քրիստոնյաները եկան Պողոսի մոտ, տեսան, որ ողջ է։ Պողոսը վեր կացավ ու կարողացավ իր ոտքով նրանց հետ վերադառնալ քաղաք։ Կարելի է պատկերացնել, թե որքան ուրախացավ ու ինչ թեթևացում զգաց Բառնաբասը՝ Պողոսին ողջ տեսնելով։ Հաջորդ օրը նրանք ապահով հեռացան քաղաքից։ Բայց շատ չանցած՝ Բառնաբասն ու Պողոսը դարձյալ եկան Լյուստրա՝ այնտեղի քրիստոնյաներին զորացնելու ու քաջալերելու։ Դա, ինչ խոսք, անչափ խիզախ քայլ էր նրանց կողմից։

Միասին Բառնաբասն ու Պողոսը ահասարսուռ վտանգների միջով անցան և շատ հիասքանչ պահեր ապրեցին։ Բայց մի օր նրանց ընկերությունը լուրջ փորձության ենթարկվեց։ Բառնաբասը մտադիր էր իրենց հաջորդ շրջագայության ժամանակ վերցնել նաև իր զարմիկին՝ Մարկոսին։ Սակայն Պողոսը դեմ էր, քանի որ Մարկոսը որոշ ժամանակ առաջ թողել էր իրենց ու հեռացել։ Նրանցից ոչ մեկը չէր ուզում զիջել։ Ի վերջո «բարկության ուժեղ պոռթկում եղավ», ու նրանք բաժանվեցին։

Այս դժվարին իրավիճակում Բառնաբասը իր մեջ բավարար ուժ և քաջություն կգտնե՞ր ճիշտ մտայնություն պահպանելու համար։ Առհասարակ, երբ քրիստոնյաների միջև թեժ վիճաբանություն է լինում, հեշտ է ոխ պահել, վատը խոսել դիմացինի մասին կամ ընդհանրապես հեռանալ քրիստոնեական եղբայրությունից։ Մեծ ուժ ու քաջություն է պետք, որ մարդ կարողանա դիմադրել այդ ներքին հակմանը և լավ հարաբերություններ պահպանել հավատակցի ու հետևաբար նաև Աստծու հետ։

Ակնհայտ էր, որ ո՛չ Բառնաբասը, ո՛չ Պողոսը թույլ չտվեցին, որ այդ տարաձայնությունը հետ պահի իրենց Եհովային ծառայելուց։ Բառնաբասը Մարկոսի հետ նավով գնաց Կիպրոս, որտեղ նրանք միասին շարունակեցին քարոզելու և ուսուցանելու գործը։ Իսկ Պողոսը իր հետ վերցրեց Շիղային ու շարունակեց իր միսիոներական շրջագայությունը և մեծ արդյունքների հասավ՝ փառք բերելով Եհովայի անվանը։

Իսկ ի՞նչ եղավ Պողոսի ու Բառնաբասի ընկերությանը։ Արդյո՞ք նրանք ոխ պահեցին միմյանց հանդեպ։ Ամենևի՛ն։ Աստծու ներշնչմամբ գրած իր նամակներում Պողոսը դրական արտահայտվեց իր ընկերոջ մասին։ Դրանցից մեկում նա նշեց, որ Բառնաբասն էլ, իր պես, ջանասիրաբար աշխատում է, որպեսզի ծառայելու հետ մեկտեղ կարողանա իր ապրուստը հոգալ (1 Կորնթ. 9։6)։ Իսկ մեկ ուրիշ նամակում, նա խնդրեց, որ հավատակիցները լավ ընդունեն «Բառնաբասի զարմիկ Մարկոսին», ինչից երևում է, որ նա Մարկոսի վրա էլ բարկացած չէր մնացել (Կող. 4։10, 11)։ Աստվածաշնչում չի նշվում, թե արդյոք Բառնաբասն ու Պողոսը նորից սերտորեն համագործակցել են, թե ոչ, բայց ակնհայտ է, որ նրանց ընկերությունը չէր խարխլվել։ Կասկած չկա, որ Բառնաբասը շարունակել է իր անվան համաձայն գործել և բարի լուրի կենարար ճշմարտություններով մխիթարություն բերել մարդկանց։ Եվ Մարկոսի հետ համագործակցելիս էլ նա անշուշտ կրթել է այդ երիտասարդին ու նրան փոխանցել իր արժեքավոր փորձը։ Հաջորդ գլխում կխոսենք Մարկոսի լավ օրինակի մասին։

Կարդա Աստվածաշնչից

  • Գործեր 4։34-37; 9։23-31; 11։19-30; 12։25-13։5, 42-52; 14։1-26; 15։35-41

Քննարկման համար

Բառնաբասն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ղևտացիները որևէ ժառանգական հողատարածք չէին ստացել։ Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Բառնաբասը, ղևտացի լինելով, հողակտոր ուներ (Թվեր 18։20; Գործ. 4։36, 37; w98 4/15, էջ 20, պրբ. 4, ծնթ.)։

  2. 2. Ինչո՞ւ էր Բառնաբասը առաքյալ կոչվում (Գործ. 14։14; it, «Բառնաբաս», պրբ. 3)։

  3. 3. Կիպրոսում Բառնաբասն ու Պողոսը քարոզեցին Սերգիոս Պողոս անունով մի մարդու, որին Ղուկասը՝ «Գործեր» գիրքը գրողը, «պրոկոնսուլ» է կոչում։ Արդյոք այդ տիտղոսի կիրառումը պատմականորեն ճշգրի՞տ է (Գործ. 13։7, 12; it, «Կիպրոս», պրբ. 7)։ Ա

    Bank of Cyprus Cultural Foundation Collection

    նկար Ա։ Կիպրոսում հայտնաբերված մետաղադրամ, որի վրա պատկերված է Կլավդիոսը՝ այն կայսրը, ում օրոք Պողոսն ու Բառնաբասը այցելեցին կղզի։ Մետաղադրամի վրա կղզու կառավարչի համար «պրոկոնսուլ» տիտղոսն է գործածված

  4. 4. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Լյուստրայի բնակիչները ցանկանում էին զոհ մատուցել Բառնաբասի ու Պողոսի պատվին (bt, էջ 97, շրջանակ)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Ի՞նչ կերպերով կարող ենք, Բառնաբասի պես, առատաձեռնություն դրսևորել։

  • Թեև Պողոսի հետ միսիոներական շրջագայության ժամանակ սկզբում Բառնաբասն էր պատասխանատու դեր կատարում, բայց հետո այդ դերը ստանձնեց Պողոսը։ Սակայն, ինչպես երևում է, Բառնաբասը երբեք չնախանձեց նրան։ Նրա օրինակը ի՞նչ իրավիճակներում կարող է օգնել մեզ։ Բ

    Համակցված նկարներ։ 1. Միջին տարիքի երեցը Թագավորության սրահում ոգևորությամբ անցկացնում է «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումը, իսկ ավելի երիտասարդ մի եղբայր պատիվ ունի ընթերցելու քննարկվող հոդվածը։ 2. Տարիներ անց երիտասարդ եղբայրն է անցկացնում «Դիտարանի» ուսումնասիրությունը, իսկ տարիքով ավելի մեծ երեցը նստած է ունկնդիրների մեջ և սիրով հետևում է քննարկմանը

    նկար Բ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Բառնաբասի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Բառնաբասը ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։

Բացահայտիր ավելին

Բառնաբասի ու Պողոսի օրինակը ինչպե՞ս է փաստում, որ տարբեր բնավորությունների տեր մարդիկ կարող են լավ համագործակցել իրար հետ։

«Կհարթե՞ս տարաձայնությունները և կձգտե՞ս խաղաղության» (w17.06, էջ 16-20)

Այս բեմականացված տեսանյութում տես, թե եղբայրները ինչպես են հարթում իրենց տարաձայնությունները՝ հետևելով Բառնաբասի ու Պողոսի օրինակին։

«Պետք է հարթեինք տարաձայնությունը» (3։23)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը