Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 54 էջ 242–էջ 245
  • Նա քաջ մնաց չարագույժ ժամանակներում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա քաջ մնաց չարագույժ ժամանակներում
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նրանից «մեծը չկա»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Դասեր՝ հավատարիմ մարդկանց վերջին խոսքերից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 54 էջ 242–էջ 245

54 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼ

Նա քաջ մնաց չարագույժ ժամանակներում

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼԸ գրեց. «Սա վերջին ժամն է»։ Նա արդեն տարեց էր և հասկանում էր, որ առաքյալների դարաշրջանը հասել էր իր մայրամուտին։ Դեռևս տասնամյակներ առաջ Հիսուսը, իսկ հետո նաև Պողոս առաքյալը զգուշացրել էին, որ հավատուրացությունը մեծ թափ է առնելու։ Առաքյալները արգելք էին հանդիսանում հավատուրացության ճանապարհին, բայց նրանց մահից հետո կեղծ ուսուցիչների ապականիչ ազդեցությունը անարգել տարածվելու էր ժողովում (Մատթ. 7։15; Գործ. 20։29, 30; 2 Թեսաղ. 2։6, 7)։ Ըստ երևույթին, Հովհաննեսը ողջ մնացած վերջին առաքյալն էր՝ վերջին արգելքը։ Կարելի է պատկերացնել՝ ինչ էր զգում առաքյալը այդ չարագույժ ժամանակներում, երբ հավատուրացության ախտը մեկը մյուսի հետևից վարակում էր ժողովները։ Բայց նա երբեք տեղի չտվեց վախերին և հուսահատությանը։

Տարեց Հովհաննես առաքյալը ինչպե՞ս կարողացավ տանել հալածանքն ու աքսորը և դիմակայել հավատուրացության ահագնացող ալիքին

Երբ Հովհաննեսը հավանաբար 90-ն անց էր, նա դեռևս եռանդորեն զբաղված էր «Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու» գործով։ Եվ հենց այդ պատճառով էլ նա աքսորվեց Պատմոս՝ Էգեյան ծովում գտնվող լերկ, քարքարոտ մի կղզի։ Ի՞նչն էր Հովհաննեսին ուժ տալիս, որ չվհատվի։ Նա անշուշտ իր մտքում վառ էր պահում Հիսուսի տված խոստումը. «Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները» (Մատթ. 28։20)։

Եվ հիմա՝ այդ խոստումը տրվելուց ավելի քան 60 տարի անց, Հովհաննեսը կրկին տեսավ ու լսեց Հիսուսին, բայց այս անգամ արտասովոր կերպով՝ տեսիլքում։ Հիսուսը նրան Եհովա Աստծուց եկող կարևոր տեղեկություններ հաղորդեց. դա հիասքանչ ապագայի մասին ցնցող հայտնություն էր։ Այն գլխավորաբար վերաբերում էր «Տիրոջ օրվան», երբ ճշմարիտ քրիստոնեական ժողովը վերականգնվելու էր և միասնաբար պաշտելու էր Աստծուն։ Քրիստոսը օգնելու էր իր հետևորդներին, որ քաջաբար դիմակայեն սպասվող դժվարություններին։

Տեսիլքը Հովհաննեսին ներկայացվեց «խորհրդանշաններով», ուստի նրա համար իր տեսածի մեծ մասը ակներևաբար անհասկանալի էր։ Բայց առնվազն որոշ բաներ միանգամայն հստակ էին։ Եհովան ու Հիսուսը թույլ չէին տալու, որ հավատուրացությունը լիակատար հաղթանակ տաներ։ Երբ գար Տիրոջ օրը, Աստծու ժողովուրդը շատանալու էր, հոգևորապես բարգավաճելու էր և հիասքանչ օրհնություններ էր վայելելու։ Սատանան երկնային պատերազմում պարտություն էր կրելու և ցած էր գցվելու երկրի վրա։ Նրա հետագա կործանումն անխուսափելի էր։ Այդ տեսիլքից Հովհաննեսն անկասկած շատ զորացավ ու քաջությամբ լցվեց և ճշգրտորեն գրի առավ «իր տեսած բոլոր բաները»։

Հովհաննես առաքյալը գրի է առնում Հիսուսի հայտնած տեղեկությունները՝ «Հայտնություն» գիրքը։ Տեսիլքում նա տեսնում է, թե փառավորված Հիսուսը ինչպես է մեծ հրագույն վիշապին ու դևերին ցած գցում երկրի վրա

Աքսորի դժվարությունները չթուլացրին Հովհաննեսի եռանդը, չկոտրեցին նրա ոգին։ Ակներևաբար Հռոմի կայսր Դոմետիանոսի՝ քրիստոնեության երդվյալ թշնամու մահից հետո Հովհաննեսը ազատ արձակվեց։ Հետո վերադարձավ մայրցամաքային շրջան՝ ըստ ամենայնի Եփեսոս։ Երբ նա մոտ 100 տարեկան էր, մի նոր դժվարին հանձնարարություն ստացավ։

Եհովան Հովհաննեսին ներշնչեց գրելու վերջին՝ չորրորդ Ավետարանը։ Հովհաննեսը հաստատ գիտեր, որ իր գրածը արագորեն կտարածվեր ժողովներում՝ ամրացնելով բազմաթիվ քրիստոնյաների հավատը և քաջությամբ լցնելով նրանց սրտերը։ Բայց նաև գիտեր, որ քրիստոնեության հակառակորդները ավելի էին ատելու իրեն դրա համար։ Այդուհանդերձ դա նրան չկանգնեցրեց։

Թեև արդեն մոտ 70 տարի էր անցել Հիսուսի կյանքի պատմական իրադարձություններից, բայց սուրբ ոգու օգնությամբ այդ ամենը միանգամայն թարմ էր Հովհաննեսի հիշողության մեջ, և նա կարողացավ մանրամասնորեն գրի առնել ամեն ինչ։ Արդյունքը եղավ Հիսուսի կյանքի պատմության սրտառուչ ու վառ մի նկարագրություն, որում ամփոփված տեղեկությունների մոտ 90 տոկոսը չի հանդիպում ավելի վաղ գրված երեք Ավետարաններից ոչ մեկում։ Օրինակ՝ միայն Հովհաննեսն է պատմել Ղազարոսի հարության, ինչպես նաև դրանից հետո նրան սպանելու կրոնական առաջնորդների նենգ մտադրության մասին (Հովհ. 11։1-46; 12։10)։ Նա նաև մանրամասնորեն գրի է առել, թե Հիսուսը իր մատնության գիշերը ինչ զրույց ունեցավ աշակերտների հետ և նրանց մասին ինչ աղոթք ուղղեց իր Հորը։ Հովհաննեսի գրած Ավետարանը իսկապես որ անգնահատելի գանձ է բոլոր քրիստոնյաների համար։

Մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում Հովհաննեսը Աստծու ներշնչմամբ գրեց նաև իր հավատակիցներին ուղղված երեք նամակ։ Նա անվախորեն քողազերծեց այդ օրերում թափ առնող հավատուրացությունը՝ զգուշացնելով հավատարիմ քրիստոնյաներին, որ երբեք չընկերակցեն հավատուրացների հետ, անգամ բարև չտան նրանց։ Հովհաննեսի երեք նամակներն էլ սեր ու հույս են ճառագում։ Նա գրեց, որ «Աստված սեր է», և հենց ինքն էլ այդպիսի սեր արտահայտեց իր ջերմ քաջալերական խոսքերում ու հորդորներում։ Նա մեծ խանդավառությամբ գրեց, թե ինչ մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով, որ իր հոգևոր զավակները «ճշմարտության համաձայն են ապրում»։ Հովհաննեսի խոսքերն անշուշտ թև տվեցին նրանցից շատերին, որ շարունակեն նույն կերպ վարվել։

Ներկայիս քրիստոնյաները երբեք չեն ունենա հավատուրացության հետ կապված այն նույն դժվարությունները, որոնց բախվեց Հովհաննեսը։ Իհարկե, հավատուրացության վտանգը այսօր էլ կա։ Բայց այն այլևս երբեք չի կլանի ողջ քրիստոնեական ժողովը, ինչպես դա եղավ Հովհաննեսի մահից հետո՝ խավար դարերի ընթացքում (Ես. 54։17; Գործ. 3։21)։ Այդուհանդերձ, հնարավոր է՝ մենք էլ Հովհաննեսի պես բախվենք դժվարությունների, հալածանքի և անգամ բանտարկության։ Ուստի եկեք, նրան ընդօրինակելով, վճռականորեն շարունակենք քաջությամբ քայլել Աստծու հետ, ինչ էլ որ պատահի։

Կարդա Աստվածաշնչից

  • Հովհաննես 16։1-17։26

  • 1 Հովհաննես 2։18; 4։8

  • 2 Հովհաննես 9-11

  • 3 Հովհաննես 4

  • Հայտնություն 1։1, 2, 9-11; 12։9; 20։1-6; 21։1-5

Քննարկման համար

Հովհաննեսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչի՞ց է երևում, որ Հովհաննեսը նախանձախնդիր ու եռանդուն անձնավորություն էր (bt, էջ 33, շրջանակ, պրբ. 3-4)։

  2. 2. Ինչո՞ւ Հովհաննեսին անվանեցին «անուսում և հասարակ» մարդ (Գործ. 4։13; w08 5/15, էջ 30, պրբ. 6)։

  3. 3. Հովհաննեսն ի՞նչ իմաստով էր մնալու մինչև Հիսուսի գալը (Հովհ. 21։22-ի «մինչև իմ գալը» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։

  4. 4. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Հովհաննեսն է գրել իր անունը կրող Ավետարանը (it, «Հովհաննես (Ավետարան)», պրբ. 2-8)։ Ա

    Fondation Martin Bodmer, Cologny (Genève)

    նկար Ա։ Մ.թ. մոտ 200 թ.-ով թվագրվող ձեռագիր՝ «Ավետարան ըստ Հովհաննեսի» վերնագրով (առնված է շրջանակում)

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Աստծու ներշնչմամբ Հովհաննեսի գրած գրքերում ավելի քան 100 անգամ հիշատակվում է կա՛մ Հիսուսի զոհաբերական մահը, կա՛մ դրա բերած օգուտները։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ այդպիսի գնահատանք դրսևորել Հիսուսի զոհաբերության համար։

  • Հովհաննեսը հավանաբար 90-ն անց էր, երբ գրեց իր հինգ աստվածաշնչյան գրքերը։ Ուրեմն Եհովան ի՞նչ տեսակետ ունի տարեցների վերաբերյալ։ Բ

    Համակցված նկարներ։ Չնայած տարեց հասակին՝ քույրը եռանդուն ու գործունյա է։ 1. Նա տեսազանգի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում։ 2. Նա փոքրիկ նվեր է տալիս իր ժողովի երիտասարդ ռահվիրա քույրերից մեկին, որի ձեռքում Ռահվիրայական ծառայության դպրոցի դասագիրքն է

    նկար Բ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովհաննեսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Հովհաննեսն ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։

Բացահայտիր ավելին

Տարեց եղբայրներն ու քույրերը ինչո՞ւ կարող են նույնքան քաջ լինել, որքան Հովհաննեսն էր։

«Քաջ եղեք... Տարեցնե՛ր» (2։04)

Հովհաննեսը շատ է գրել սիրո մասին։ Իմացիր՝ ինչ կարող ենք սովորել նրա գրվածքներից և նրա օրինակից։

«Սովորենք Հիսուսի սիրելի աշակերտից» (w21.01, էջ 8-13)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը