ՄԱՍ 3
Քրիստոսի ու նրա հետևորդների ժամանակաշրջանը
Այս մասն ընդգրկում է մոտ մեկդարյա պատմություն։ Սկզբի գլուխներից մեկում կխոսվի Մարիամ անունով մի խոնարհ հրեա օրիորդի մասին, որին Եհովան մարդկության պատմության մեջ մի աննախադեպ հանձնարարություն տվեց։ Իսկ վերջին գլխում կխոսվի Հիսուսի սիրելի աշակերտի՝ Հովհաննեսի մասին։ Այս մասում կգտնեք նաև այնպիսի քաջ մարդկանց օրինակներ, ինչպիսիք են Հովհաննես Մկրտիչը, Պետրոս առաքյալը, Մարիամ Մագդաղենացին, Ստեփանոսը և Պողոս առաքյալը։ Նրանց քաջություն էր պետք տարբեր դժվար հանգամանքներ դիմագրավելու համար։ Օրինակ՝ նրանք պետք է քաջաբար հայտնեին, որ Հիսուսն է Մեսիան, թեև մարդկանց մեծ մասը չէր ընդունում նրան։ Պետք է հետևեին Հիսուսի օրինակին և քարոզեին նրա մասին բարի լուրը, չնայած դրա պատճառով ատելության էին արժանանալու և հալածվելու էին։