Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Անաթոթ»
  • Անաթոթ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անաթոթ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Նշան, որ Իսրայելը վերադառնալու է
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • «Հոգնած հոգին ես պիտի հագեցնեմ»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • «Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով»
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Անաթոթ»

ԱՆԱԹՈԹ

1. Բենիամինյան, Բոքորի որդին (1Տգ 7։8)։

2. Ժողովրդի գլուխներից մեկը կամ նրա հետնորդը, որը Նեեմիայի օրերում «անխախտ համաձայնագիր» կնքողների թվում էր։ Ըստ այդ համաձայնագրի՝ ժողովուրդը չպետք է շեղվեր ճշմարիտ երկրպագությունից (Նեմ 9։38; 10։1, 19)։

3. Ղևտացիներին պատկանող քաղաք, որը գտնվում էր Բենիամինի ցեղի տարածքում (Հս 21։17, 18; 1Տգ 6։60)։ Այդ քաղաքի անունը պահպանվել է Անատա փոքր գյուղի անվան մեջ, որը գտնվում է Երուսաղեմից դեպի հյուսիս-արևելք՝ 5 կմ-ից (3 մղոն) պակաս հեռավորության վրա։ Սակայն ընդունված է համարել, որ Անաթոթը ներկայիս Ռաս էլ-Խարուբեն է, որը գտնվում է բլուրների վրա՝ Անատա գյուղից մոտ 800 մ (0,5 մղոն) դեպի հարավ-արևմուտք։ Այդտեղից տեսարան է բացվում դեպի Հորդանանի հովիտը և Աղի ծովի հյուսիսային հատվածը։ Անաթոթը Դավթի զորեղ ռազմիկներից երկուսի հայրենի քաղաքն է եղել (2Սմ 23։27; 1Տգ 12։3)։ Սողոմոնը Աբիաթարին աքսորեց Անաթոթ, և դրանից հետո Հեղիի սերունդներից ոչ մեկն այլևս իրավունք չուներ ծառայելու որպես քահանայապետ (1Թգ 2։26)։ Անաթոթն այն քաղաքներից մեկն էր, որոնք տուժեցին Ասորեստանի զորքերի ներխուժման հետևանքով (Ես 10։30)։

Երեմիա մարգարեն ծնունդով Անաթոթից էր, սակայն նրա հայրենի քաղաքի բնակիչները չէին ընդունում նրան որպես մարգարե ու սպառնում էին սպանել Եհովայի խոսքերը հայտնելու համար (Եր 1։1; 11։21-23; 29։27)։ Ուստի Եհովան ասաց, որ աղետ է գալու այդ քաղաքի վրա։ Այդ մարգարեությունը կատարվեց, երբ բաբելոնացիներն ավերեցին այն (Եր 11։21-23)։ Նախքան Երուսաղեմի անկումը Երեմիան, օգտվելով իր իրավունքից, Անաթոթում մի հողակտոր գնեց իր հորեղբորորդուց ի նշան այն բանի, որ իսրայելացիները վերադառնալու էին գերությունից (Եր 32։7-9)։ Զորաբաբելի հետ գերությունից վերադարձած իսրայելացիների առաջին խմբի մեջ Անաթոթի բնակիչներից 128 մարդ կար։ Անաթոթը հիշատակվում է այն քաղաքների թվում, որոնք վերաբնակվեցին, ինչպես որ մարգարեացել էր Երեմիան (Եզր 2։23; Նեմ 7։27; 11։32)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը