ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ
Այս բառը առաջացել է հունարեն երկու բառերից՝ արխ (գլխավոր, հիմնական) և անգելոս (հրեշտակ)։ Հետևաբար «հրեշտակապետ» նշանակում է «հրեշտակների գլխավոր», ինչը ենթադրում է, որ գոյություն ունի միայն մեկ հրեշտակապետ՝ գլխավոր հրեշտակ։ Աստվածաշնչում «հրեշտակապետ» բառը չի հանդիպում հոգնակի թվով։ 1 Թեսաղոնիկեցիներ 4։16-ում հրեշտակապետ բառը կիրառված է հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի առնչությամբ, ով բարձր դիրք և իշխանություն ունի։ Համարում ասվում է. «Երբ Տերը, Աստծու շեփորը ձեռքին, իջնի երկնքից և ազդու ձայնով արձակի իր կոչը՝ հրեշտակապետի կոչը, նախ հարություն կառնեն Քրիստոսի մահացած աշակերտները»։ Ուստի զարմանալի չէ, որ «հրեշտակապետ» բառի հետ գործածված միակ անունը Միքայելն է (Հդ 9; տես ՄԻՔԱՅԵԼ, № 1)։