Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Տիմոթեոս»
  • Տիմոթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տիմոթեոս
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Պողոս և Տիմոթեոս
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Իմ սիրելի և հավատարիմ զավակը»
    2015 Դիտարան
  • Տիմոթեոսը ցանկանում էր և պատրաստ էր ծառայել
    2008 Դիտարան
  • Տիմոթեոսը ցանկանում էր օգնել մարդկանց
    Սովորեցրեք ձեր երեխաներին
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Տիմոթեոս»

ՏԻՄՈԹԵՈՍ

[Աստծուն պատվող]։

Ազգությամբ հրեա Եվնիկեի որդին։ Վերջինիս հայրը հույն էր (Աստվածաշնչում նրա անունը նշված չէ)։ Իր մոր և հավանաբար նաև տատի՝ Լոիդայի ջանքերի շնորհիվ Տիմոթեոսը վաղ մանկությունից գիտեր «սուրբ գրքերը» (Գրծ 16։1; 2Տմ 1։5; 3։15)։ Հստակ հայտնի չէ, թե նա երբ է ընդունել քրիստոնեությունը։ Սակայն թերևս մ.թ. 49 թ. վերջին կամ 50 թ. սկզբին, երբ Պողոս առաքյալը իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ եկավ Լյուստրա (ակներևաբար Տիմոթեոսի հայրենի քաղաք), այնտեղի և Իկոնիոնի եղբայրները Տիմոթեոս աշակերտի մասին (ով հավանաբար ուշ պատանեկան կամ վաղ 20-ական տարիքում էր) «լավն էին խոսում» (Գրծ 16։2)։

Ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էր, որ Աստծու ոգու ուղղորդմամբ որոշ մարգարեական կանխատեսումներ արվեցին Տիմոթեոսի մասին։ Երբ սուրբ ոգին այդպիսով ցույց տվեց Տիմոթեոսի ապագան, Պողոս առաքյալը և ժողովի երեցները իրենց ձեռքերը դրեցին նրա վրա ու առանձնացրին նրան՝ քրիստոնեական ժողովում հատուկ ծառայություն անելու համար (1Տմ 1։18; 4։14; 2Տմ 1։6; հմմտ. Գրծ 13։3)։ Պողոսը ընտրեց Տիմոթեոսին, որ ուղեկցի իրեն շրջագայության ժամանակ, և թլփատեց նրան, որ նա հրեաների համար գայթակղության քար չդառնա (Գրծ 16։3)։

Շրջագայում է Պողոսի հետ։ Տիմոթեոսը Պողոսի հետ ծառայեց Փիլիպպեում, Թեսաղոնիկեում և Բերիայում (Գրծ 16։11-17։10)։ Իսկ երբ մոլեռանդ հրեաների կողմից բարձրացված հակառակության պատճառով Պողոսը ստիպված եղավ հեռանալ Բերիայից, նա Շիղային և Տիմոթեոսին թողեց այնտեղ, որպեսզի նրանք հոգ տանեն հավատացյալների նորակազմ խմբին (Գրծ 17։13-15)։ Ըստ ամենայնի, որոշ ժամանակ անց Պողոսը լուր ուղարկեց Բերիա՝ խնդրելով Տիմոթեոսին, որ այցելի Թեսաղոնիկեի եղբայրներին ու հորդորի նրանց հավատարիմ մնալ՝ չնայած նեղություններին (1Թղ 3։1-3; տես ԱԹԵՆՔ, «Պողոսի գործունեությունը Աթենքում»)։ Ամենայն հավանականությամբ, Տիմոթեոսը Կորնթոսում Պողոսին միացավ և լավ լուր հայտնեց նրան՝ պատմելով Թեսաղոնիկեի քրիստոնյաների հավատարմության ու սիրո մասին (Գրծ 18։5; 1Թղ 3։6)։ Ավելի ուշ թեսաղոնիկեցիներին գրած նամակում Պողոսը ողջույնի խոսքեր ասելիս նշեց Սիլվանոսի (Շիղա) և Տիմոթեոսի անունները։ Նա նրանց անունները հիշատակեց նաև իր երկրորդ նամակում (1Թղ 1։1; 2Թղ 1։1)։

Պողոսի երրորդ միսիոներական շրջագայության ընթացքում (մ.թ. մոտ 52-56 թթ.) Տիմոթեոսը կրկին ուղեկցում էր նրան (հմմտ. Գրծ 20։4)։ Եփեսոսում եղած ժամանակ (1Կթ 16։8) Պողոսը կորնթացիներին գրած առաջին նամակում ասաց. «Ես ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին՝ իմ սիրելի և հավատարիմ զավակին ու Տիրոջ ծառային, որ նա ձեզ հիշեցնի այն սկզբունքները, որոնց հետևում եմ Քրիստոս Հիսուսին ծառայելիս, այն նույն սկզբունքները, որոնք սովորեցնում եմ ամենուրեք՝ բոլոր ժողովներում» (1Կթ 4։17)։ Սակայն նամակի վերջում Պողոսը ակնարկեց, որ Տիմոթեոսը գուցե չկարողանա գնալ Կորնթոս. «Եթե Տիմոթեոսը գա այդտեղ, այնպես արեք, որ մտավախություններ չունենա։ Նա էլ ինձ պես Եհովայի գործն է անում» (1Կթ 16։10)։ Եթե Տիմոթեոսն իսկապես այցելել է Կորնթոս, ապա դա պետք է որ եղած լիներ նախքան նրա ու Երաստոսի՝ Եփեսոսից Մակեդոնիա գնալը, քանի որ երբ գրվեց կորնթացիներին ուղղված երկրորդ նամակը (հիմնված Տիտոսի, ոչ թե Տիմոթեոսի հայտնած տեղեկությունների վրա), Տիմոթեոսը Պողոսի հետ Մակեդոնիայում էր (Գրծ 19։22; 2Կթ 1։1; 2։13; 7։5-7)։ Հնարավոր է՝ Տիմոթեոսը այդպես էլ չգնաց Կորնթոս։ Դա կարելի է ենթադրել այն բանից, որ կորնթացիներին գրած երկրորդ նամակում Պողոսը ոչինչ չի նշում Տիմոթեոսի այնտեղ լինելու մասին, միայն նշում է, որ որոշ ժամանակ առաջ միասին համագործակցել են այդ քաղաքում (2Կթ 1։19)։ Ավելի ուշ, երբ Պողոսը ակներևաբար Կորնթոսից (որտեղ ապրում էր Գայոսը) նամակ էր գրում հռոմեացիներին, Տիմոթեոսը նրա հետ էր (հմմտ. Հռ 16։21, 23; 1Կթ 1։14)։

Տիմոթեոսի անունը հիշատակվում է նաև Պողոսի ողջույնի խոսքերում, որոնցով սկսվում են նրա նամակները՝ գրված փիլիպպեցիներին, կողոսացիներին և Փիլիմոնին (Փպ 1։1; Կղ 1։1; Փմ 1)։ Այս նամակները առաքյալը գրել է Հռոմում իր առաջին բանտարկության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, Տիմոթեոսը նույնպես բանտարկված է եղել Հռոմում, և դա մոտավորապես եղել է փիլիպպեցիներին ու եբրայեցիներին ուղղված նամակները գրվելու միջև ընկած ժամանակահատվածում (Փպ 2։19; Եբ 13։23)։

Պարտականությունները և հատկությունները։ Երբ Պողոսը ազատ արձակվեց բանտից, Տիմոթեոսը նորից սկսեց համագործակցել նրա հետ և առաքյալի հորդորով մնաց Եփեսոսում (1Տմ 1։1-3)։ Այդ ժամանակ (մ.թ. մոտ 61-64 թթ.) Տիմոթեոսը հավանաբար 30-ն անց էր և լիազորված էր վերակացուներ ու ծառայող օգնականներ նշանակելու ժողովում (1Տմ 5։22)։ Պողոս առաքյալի հետ 11 կամ ավելի տարիներ սերտորեն համագործակցելով՝ նա փաստեց, որ կարող է ինչպես հարկն է կատարել իրեն վստահված լուրջ պարտականությունները։ Պողոսը նրա մասին ասաց. «Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով։ Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս.... Ինչպես երեխան հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ տքնաջան ծառայել է բարի լուրի տարածման գործում» (Փպ 2։20-22)։ Իսկ Տիմոթեոսին գրեց. «Գիշեր ու ցերեկ անդադար հիշատակում եմ քեզ իմ ջերմեռանդ աղոթքներում։ Ես հիշում եմ քո արցունքները և շատ եմ ցանկանում տեսնել քեզ, որ սիրտս ուրախությամբ լցվի։ Մտաբերում եմ քո անկեղծ հավատը» (2Տմ 1։3-5)։

Թեև Տիմոթեոսը հաճախակի հիվանդանում էր ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով (1Տմ 5։23), սակայն իրեն չէր խնայում ուրիշներին ծառայելու հարցում։ Պողոս առաքյալը սիրում էր Տիմոթեոսին նրա հրաշալի հատկությունների համար։ Իսկ երբ մոտենում էին Պողոսի մահվան օրերը, նա շատ ցանկացավ, որ իր հավատարիմ ընկերն իր կողքին լինի (2Տմ 4։6-9)։ Տիմոթեոսը, լինելով համեմատաբար երիտասարդ, իր իշխանությունը գործադրելու հարցում թերևս անվստահ էր և վարանում էր վճռական քայլերի դիմել (հմմտ. 1Տմ 4։11-14; 2Տմ 1։6, 7; 2։1)։ Դա ցույց է տալիս, որ նա հպարտ մարդ չէր և գիտակցում էր, որ սահմանափակ կարողություններ ունի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը