Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Ժամապահ»
  • Ժամապահ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժամապահ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Քեզ ժամապահ եմ նշանակել»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Դետի կարևոր պատասխանատվությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Ժամապահներ, որոնք լավ օրինակ են մեզ համար
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ինչո՞ւ պետք է «արթուն մնանք»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Աստվածաշնչի ըմբռնում
it «Ժամապահ»

ԺԱՄԱՊԱՀ

Բնագրային բառը վերաբերում է նրան, ով պահպանություն է անում (հաճախ գիշերը), որ մարդկանց և նրանց ունեցվածքը պաշտպանի հավանական վնասից, և ով վտանգի դեպքում կարող է ահազանգ հնչեցնել։ Զինվորական ծառայություն իրականացնող պահակը կոչվում է ժամապահ, զինվորական պահակ կամ պահապան (Եր 51։12; Գրծ 12։6; 28։16; տես ՊԱՀԱՊԱՆ)։

Կենդանիների հոտերը և խաղողի այգիներում հասունացող բերքը գողերից ու վնասողներից պաշտպանելու համար հաճախ ժամապահներ էին կանգնեցնում, որոնք հսկողություն էին անում այդ նպատակով շինված տաղավարներից կամ բարձր դիտաշտարակներից (2Թգ 17։9; 2Տգ 20։24; Հոբ 27։18; Ես 1։8)։ Ամրությունները պաշարելիս զորքերը ժամապահներ կամ պահակախումբ էին կարգում հակառակորդի մասին տեղեկություն ստանալու և իրենց հրամանատարներին փոխանցելու համար (Եր 51։12)։ Երբ Սավուղ թագավորը իր զորքով ինչ-որ տեղ բանակ էր դնում, նրա անվտանգությունը ապահովում էին նրա անձնական ժամապահները (1Սմ 14։16; 26։15, 16)։

Սովորաբար ժամապահները կանգնում էին քաղաքի պարիսպների ու աշտարակների վրա, որ հեռվից տեսնեին քաղաքին մոտեցողներին (2Սմ 18։24-27; 2Թգ 9։17-20)։ Երբեմն նրանք նաև շրջում, կամ՝ պարեկություն էին անում քաղաքի փողոցներում (Երգ 3։3; 5։7)։ Ովքեր անհանգիստ էին ու վերահաս վտանգի պատճառով չէին կարողանում գիշերը քնել, անընդհատ հարցնում էին ժամապահին, թե արդյոք ամեն ինչ լավ է (Ես 21։11, 12)։ Ժամապահներն իրենք էլ մեծ փափագով սպասում էին լուսաբացին (Սղ 130։6)։ Երջանիկ էր այն քաղաքը, որը պահպանում էին ոչ միայն պահապանները, այլ նաև Եհովան (Սղ 127։1)։

Փոխաբերական գործածություն։ Եհովան մարգարեներ էր նշանակում, որոնք փոխաբերական իմաստով ժամապահ էին ծառայում իսրայելացիների համար (Եր 6։17)։ Մարգարեներն էլ իրենց հերթին «ժամապահ» բառը երբեմն փոխաբերաբար կիրառում էին իրենց մարգարեական խոսքում (Ես 21։6, 8; 52։8; 62։6; Օս 9։8)։ Այդ մարգարե-ժամապահները պարտավոր էին մեղսագործներին նախազգուշացնել վերահաս կործանման մասին, հակառակ դեպքում նրանցից հաշիվ կպահանջվեր։ Իսկ եթե մարդիկ ուշադրություն չդարձնեին նրանց նախազգուշացումներին ու ոչինչ չձեռնարկեին, իրենց մահվան մեղքը իրենց վզին կլիներ (Եզկ 3։17-21; 33։1-9)։ Ինչպես որ կույր ժամապահից կամ համր շնից օգուտ չկար, այնպես էլ օգուտ չկար անհավատարիմ մարգարեից (Ես 56։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը