Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայող օգնականները արժեքավոր ծառայություն են կատարում
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Երեցնե՛ր, պատրաստեք եղբայրներին պարտականություններ կրելու
    2002 Դիտարան
  • «Հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ»
    2011 Դիտարան
  • Ո՞րն է ծառայող օգնականների դերը
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Ավելին
2007 Դիտարան
w07 3/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Եթե երեցի կամ ծառայող օգնականի երեխան մեղադրվում է ‘անառակ’, կամ՝ «սանձարձակ» (ՆԱ) վարք դրսևորելու մեջ, ինչպե՞ս կարելի է որոշել, թե արդյոք ընտանիքի գլուխը կարող է շարունակել ժողովում ունենալ իր նշանակումը։

Գրությունները միանշանակ ասում են, որ ժողովում ծառայող ամուսնացած տղամարդիկ պետք է օրինակելի լինեն իրենց ընտանիքում գլխավորություն դրսևորելու հարցում։ Կարդում ենք. «Վերակացուն պետք է լինի.... իր ընտանիքը լավ ղեկավարող, ունենա այնպիսի երեխաներ, որոնք հնազանդվում են ամենայն լրջությամբ (քանզի եթե որևէ մեկը չգիտի, թե ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին)» (ՆԱ) (Ա Տիմոթէոս 3:2, 4, 5)։ «Ծառայող օգնականները թող լինեն մեկ կնոջ ամուսին, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և իրենց տան անդամներին» (Ա Տիմոթէոս 3:12, ՆԱ)։

Ժողովը բոլոր հիմքերն ունի երեցներից, ծառայող օգնականներից և նրանց ընտանիքի անդամներից ակնկալելու, որ նրանք քրիստոնեական ապրելակերպի լավ օրինակներ լինեն (համեմատի՛ր Ա Տիմոթէոս 4:12; Ա Պետրոս 5:3)։ Եթե այդպես չէ, ապա ժողովի հոգևոր բարօրությունը կարող է վնասվել։ Օրինակ՝ եթե երեցի կամ ծառայող օգնականի երեխան ջանք չի անում կիրառելու սուրբգրային սկզբունքները, ապա ժողովի մյուս երեխաները կարող են համարձակություն ստանալ՝ նման կերպ վարվելու կամ իրենց սխալ վարքը արդարացնելու (համեմատի՛ր Ա Կորնթացիս 8:9–13; 10:31, 32)։ Իրավիճակը կարող է ավելի բարդ լինել, երբ երեցի կամ ծառայող օգնականի երեխան լուրջ մեղք է գործում։

Ուստի երբ երեխան անպատվություն է բերում իր ընտանիքին և ժողովին, երեցների խորհուրդը պետք է որոշի, թե արդյոք հայրը կարող է շարունակել ծառայել որպես երեց կամ ծառայող օգնական։ Հայրը գուցե կարծի, թե չնայած իր ընտանիքում տեղի ունեցող դեպքերին՝ կարող է շարունակել ունենալ իր առանձնաշնորհումը։ Սակայն դա չպետք է վճռորոշ լինի երեցների խորհրդի կայացրած վերջնական որոշման մեջ։

Որպեսզի եղբայրը շարունակի ծառայել իր նշանակման մեջ, պետք է հստակ ապացույցներ լինեն, որ նա ի վիճակի է իր ընտանիքի անդամներին տալ անհրաժեշտ հոգևոր օգնությունը, և որ նա բավական լուրջ է մոտենում այս հարցին։ Սովորաբար զգոն հայրը կարողանում է նկատել, թե ինչ խնդիր է ծագում իր ընտանիքում, նախքան այն դուրս կգա վերահսկողությունից։ Որպես մի անձնավորություն, որը գիտի, թե ինչպես ղեկավարել իր ընտանիքը՝ նա ի վիճակի է քայլեր ձեռնարկելու՝ անցանկալի իրավիճակը վերացնելու համար։ Թեև նրա երեխան գուցե սխալ քայլ անի, այդուհանդերձ հայրը պետք է կարողանա նրան տալ անհրաժեշտ առաջնորդությունը և խրատել, որպեսզի նա չդառնա ‘անառակ’, կամ «սանձարձակ» (ՆԱ) (Տիտոս 1:6)։

Ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ երեխան ճշմարտությունից հեռանում է կամ մեղք է գործում, չնայած որ հայրը մեծ ջանքեր է թափում իր ընտանիքին հոգևոր օգնություն ցույց տալու համար։ Նրա մյուս երեխաները գուցե օրինակելի քրիստոնյաներ են, ինչն էլ ցույց է տալիս, որ նրանք ծնողի կողմից լավ դաստիարակություն են ստացել։ Սակայն եթե երեխաները, հասնելով որոշակի տարիքի, մեկը մյուսի ետևից ընկնում են հոգևոր մեծ դժվարությունների մեջ և այդպիսով նախատինք բերում ընտանիքին և ժողովին, լուրջ հարց է առաջանում, թե արդյոք հայրը ‘լավ է ղեկավարում իր ընտանիքը’։ Պետք է զգուշանալ իրավիճակը մեղմացնելուց՝ բերելով Աստվածաշնչում նշված այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր, մեծանալով հոգևոր լավ պայմաններում, այնուամենայնիվ թուլացել են. նրանցից են՝ Եսավը, Սամուելի որդիները և այլոք (Ծննդոց 25:27–34; 26:34, 35; Ա Թագաւորաց 8:2, 3, 5)։ Հարկավոր է հիշել, որ Աստվածաշնչում հիշատակված մարդկանցից շատերը, ովքեր շեղվել են Աստծու ճանապարհից, այդ ժամանակ չափահաս են եղել և լիովին ի վիճակի էին ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Նրանք այլևս ծնողական իշխանության տակ չէին և կարիք չունեին այնպիսի առաջնորդության, ինչպիսին որ տրվում է ընտանիքում մեծացող երեխային։ Այս հոդվածում մենք նկատի ունենք երեխաներին։

Քանի որ ժողովը հոգևոր վնասներ կարող է կրել, երբ երեցի կամ ծառայող օգնականի երեխան լուրջ մեղք է գործում, նրա հայրը պետք է լիարժեքորեն համագործակցի երեցների խորհրդի հետ փաստերը պարզելու հարցում։ Հայրը չպետք է մեղմացնի իր երեխայի կատարած լուրջ մեղքը կամ փորձի թաքցնել այն՝ իր դիրքը ժողովում պահպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ նա պետք է խուսափի երեխայի հանդեպ անտեղի խստություն ցուցաբերելուց (Եփեսացիս 6:4)։ Հայրը պետք է անկեղծորեն ջանքեր թափի իր անկարգ երեխային հոգևորապես օգնելու համար, որքան որ թույլ են տալիս հանգամանքները։ Նրան պետք է առաջին հերթին անհանգստացնի իր ընտանիքի հոգևոր վիճակը և ոչ թե նշանակումը պահելը (համեմատի՛ր Ա Տիմոթէոս 5։8)։

Ուստի, եթե երեխան ծանր մեղք է գործում, որը լուրջ հարցեր է առաջացնում ժողովի անդամների մեջ այն մասին, թե արդյոք նրա հայրը լավ է ղեկավարում իր ընտանիքը, ապա նա չպետք է շարունակի ծառայել որպես երեց կամ ծառայող օգնական։ Երբ եղբայրը ծառայում է որպես երեց, և մյուս երեցները թույլ են տալիս, որ ընկերական կապերը կամ ջերմ զգացմունքները ազդեն իրենց դատողության և որոշման վրա, և այդպիսով շեղվում են սուրբգրային սկզբունքներից, ապա, եթե անհատը շարունակի ծառայել որպես երեց, թեև այլևս չի համապատասխանում չափանիշներին, ժողովը շատ ավելի մեծ հոգևոր վնասներ կկրի։ Ինչպե՞ս։ Երեցների ամբողջ խորհրդի հանդեպ ժողովի հարգանքը կարող է թուլանալ։ Բացի այդ, ժողովի մյուս երեխաները կարող են ընկնել մեղքի ծուղակը։ Ուստի թեպետ եղբայրը կարող է լինել լավ հռետոր կամ կազմակերպիչ, սիրված լինել մյուսների կողմից, այնուամենայնիվ երեցների խորհրդին պետք է գլխավորապես հետաքրքրի այն, թե արդյոք նա որպես հայր լավ է կատարում իր պարտականությունները։ Միայն այդ դեպքում նա կարող է շարունակել ծառայել իր նշանակման մեջ։ Եթե նա լավ հայր է, երեցների խորհուրդը չպետք է անտեղի քննադատության ենթարկի նրան կամ փորձի սխալներ գտնել նրա ընտանեկան իրավիճակում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը