Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 1/1 էջ 3–4
  • Սուրբ Ծնունդն առանց Քրիստոսի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուրբ Ծնունդն առանց Քրիստոսի՞
  • 1999 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սուրբ Ծննդյան սովորույթները որտեղի՞ց են
    2000 Դիտարան
  • Ծննդյան տոներ. ինչի՞ն են մարդիկ ուշադրություն դարձնում
    2005 Դիտարան
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը
    2012 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 1/1 էջ 3–4

Սուրբ Ծնունդն առանց Քրիստոսի՞

«Ես երբեք չեմ կարողացել հաշտվել Սուրբ Ծնունդի զվարճությունների հետ։ Ինձ թվում է, որ դրանք խիստ անհամատեղելի են Հիսուսի կյանքի և ուսուցումների հետ» (Մոհանդաս Գանդի)։

ՇԱՏԵՐՆ ամենևին համամիտ չեն Գանդիի հետ։ Գուցե նրանք ասեն. «Հնդիկ քաղաքական գործիչն ի՞նչ կարող է իմանալ քրիստոնեական տոնի մասին։ Պետք է ընդունել, սակայն, որ Սուրբ Ծնունդը տարածվել է ամբողջ աշխարհում՝ ազդեցություն գործելով տարբեր մշակույթների վրա։ Ամեն տարի դեկտեմբերին այդ տոնը նշում են գրեթե բոլոր ժողովուրդները։

Օրինակ՝ Սուրբ Ծնունդը տոնում են մոտ 145 միլիոն ասիացիներ՝ 40 միլիոնով ավելի, քան տասը տարի առաջ։ Եվ եթե Գանդին, «զվարճություններ» ասելով, ի նկատի ուներ ժամանակակից Սուրբ Ծնունդի ոչ կրոնական կողմը՝ լայն սպառման ապրանքների մոլեգին գնումը, որի ականատեսներն ենք բոլորս, ապա դժվար է ժխտել, որ տոնակատարության ժամանակ դրան մեծ նշանակություն է տրվում։ Մի ամսագրում նշվում է. «Սուրբ Ծնունդը Ասիայում մեծ մասամբ աշխարհիկ (ավելի շատ առևտրական) բնույթ է կրում, լինի դա հոնկոնգյան տոնական լուսավորություններով, թե Պեկինի հյուրանոցներում վեր խոյացող հսկա տոնածառերով կամ Սինգապուրի գործարար մասերում ցուցադրվող Հիսուսի ծնունդը նկարագրող տիկնիկարկղերով» («Asiaweek»)։

Կարելի՞ է ասել, որ ներկայիս Սուրբ Ծնունդի տոնակատարությունը ոչ մի կապ չունի Քրիստոսի հետ։ Մ.թ. չորրորդ դարում Հռոմի կաթոլիկական եկեղեցին դեկտեմբերի 25–ը սահմանեց որպես Հիսուսի ծննդյան տոն։ Այդ ժամանակվանից սկսած՝ պաշտոնապես նշվում է այդ տոնը։ Սակայն հասարակական կարծիքն իմանալու նպատակով Միացյալ Նահանգներում վերջերս կայացած հարցման համաձայն՝ հարցման մասնակիցների միայն 30 տոկոսն է ընդունում, որ Սուրբ Ծնունդ տոնակատարության մեջ ամենագլխավոր բանը Քրիստոսի ծնունդն է։

Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ Ձեզ երբեմն չի՞ թվում, որ մարդիկ այնքան են տարված լինում համառ գովազդներով, հապճեպ նվերներ գնելով, տոնածառերը զարդարելով, տոնահանդեսներին մասնակցելով և շնորհավորական բացիկներ ուղարկելով, որ նույնիսկ մոռանում են Հիսուսին։

Շատերը գուցե կարծեն, թե Քրիստոսին Սուրբ Ծնունդ ետ «վերադարձնելու» կերպերից մեկը Հիսուսի ծնունդը նկարագրող տիկնիկարկղեր կամ՝ պատկերաքանդակներ ցուցադրելն է։ Հավանաբար տեսած կլինեք այդպիսի պատկերաքանդակներ, որոնք ներկայացնում են փոքրիկ Հիսուսին՝ մսուրի մեջ պառկած, վերջինիս կողքին կանգնած Մարիամին, Հովսեփին, մի քանի հովիվների, «երեք իմաստունների» կամ՝ «երեք թագավորների», որոշ ընտանի կենդանիների և մի քանի դիտորդների։ Սովորաբար դրանք Սուրբ Ծնունդի իրական իմաստը մարդկանց հիշեցնելու միջոց են համարվում։ Համաձայն մի ամսագրի՝ «պատկերաքանդակները Հիսուսի ծննդյան մասին ավելի պարզ պատկերացում են տալիս, քան Ավետարաններից որևէ մեկը, թեպետ այդ քանդակները նաև ընդգծում են, որ Ավետարանների արձանագրությունները պատմական չեն» («U.S. Catholic»)։

Սակայն ինչպե՞ս կարող են Սուրբ Ծնունդը նկարագրող պատկերաքանդակները ներշնչել այն միտքը, թե Աստվածաշնչի Ավետարաններում արձանագրված պատմությունները պատմական չեն։ Պետք է ընդունել, որ այդ փոքրիկ, սքանչելիորեն գունավորված քանդակները Քրիստոսի ծնունդին լեգենդային կամ հեքիաթային բնույթ են տալիս։ Սկզբնական շրջանում՝ տասներեքերորդ դարում, մի վանականի կողմից գործածության մեջ մտած այդ քանդակները բավականին համեստ տեսք ունեին։ Այսօր, ինչպես Հիսուսի ծնունդը նկարագրող պատկերաքանդակները, այնպես էլ այս տոնի հետ կապված շատ ուրիշ բաներ մեծ եկամտի աղբյուր են դարձել։ Օրինակ՝ Նեապոլում (Իտալիա) կողք–կողքի շարված խանութներում կլոր տարին Հիսուսի ծննդյան պատկերաքանդակների կամ՝ «փրեզեփիի» առանձին քանդակներ են վաճառվում։ Հանրաճանաչ պատկերաքանդակներից մի քանիսը ներկայացնում են ոչ թե Ավետարանում արձանագրված անհատներին, այլ այսօր ժողովրդականություն վայելող այնպիսի անձանց, ինչպիսիք են՝ Արքայադուստր Դիանան, Մայր Թերեզան և գեղարվեստագետ ձևարար Ջաննի Վերսաչեն։ Ուրիշ վայրերում «փրեզեփի» պատրաստվում է շոկոլադից, խմորից, նույնիսկ խխունջից։ Ուստի պարզ է, թե ինչու է դժվար նման ցուցադրումները պատմական իրադարձությունների արտացոլումը համարել։

Այդ դեպքում այդպիսի պատկերաքանդակներն ինչպե՞ս կարող են «ավելի պարզ պատկերացում տալ, քան Ավետարաններից որևէ մեկը»։ Արդյոք Ավետարանի արձանագրությունները պատմական իրողություններ չե՞ն։ Նույնիսկ համառ սկեպտիկներն (կասկածամիտները) են ստիպված ընդունել, որ Հիսուսն իրական, պատմական անձնավորություն է եղել։ Ուրեմն բնական է, որ նա իրական երեխա է եղել և ծնվել է մի իրական վայրում։ Պետք է որ ավելի լավ միջոց գոյություն ունենա նրա ծննդյան հետ կապված դեպքերի մասին լայն պատկերացում ստանալու համար, քան պարզապես Հիսուսի ծնունդը նկարագրող պատկերաքանդակներին նայելը։

Եվ իրոք, կա այդպիսի միջոց։ Երկու պատմագիր իրարից անկախ արձանագրել են Հիսուսի ծնունդը։ Եթե երբեմն զգում եք, որ Քրիստոսը Սուրբ Ծնունդ տոնակատարության հետ ոչ մի կապ չունի, ինչո՞ւ անձամբ չքննեք այդ արձանագրությունները։ Այդ արձանագրություններում դուք կհանդիպեք ոչ թե լեգենդների կամ առասպելների, այլ մի հրապուրիչ պատմության՝ Քրիստոսի ծննդյան մասին իրական պատմության։

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Border on pages 3-6, 8, and 9: Fifty Years of Soviet Art

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը