Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 9/15 էջ 4–7
  • Մո՛տ է հուսահատությունից զերծ աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մո՛տ է հուսահատությունից զերծ աշխարհը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լսելու պատրաստ լինել
  • Հոգևոր օգնություն հուսահատվածներին
  • Մխիթարություն նրանց, ովքեր օգնություն են աղաղակում
  • Շուտով՝ հուսահատությունից զերծ աշխարհ
  • Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Երբ էլ չես ուզում ապրել...
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Օգնության ճիչ
    2000 Դիտարան
  • Եհովան ազատում է նեղվածին
    2006 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 9/15 էջ 4–7

Մո՛տ է հուսահատությունից զերծ աշխարհը

ԿՅԱՆՔԸ գնալով դժվարանում է, և հուսահատվելու պատճառներ շատ կան։ Հիասթափության պահերին դժվարանում ենք կառավարել մեր հույզերը։ Իսկ ինչո՞ւ անգամ կենսախինդ մարդիկ, հույսերը կորցնելով, կարող են իրենց դժբախտ զգալ։ Քննարկենք մի քանի օրինակներ։

Հին ժամանակներում Մովսես մարգարեի հուսահատությունն այն աստիճան հասավ, որ դիմեց Աստծուն հետևյալ խոսքերով. «Խնդրեմ սպանիր մեռցրու ինձ, եթէ շնորհք գտա քո առաջին, որ իմ չարիքը չ‘տեսնեմ» (Թուոց 11։15)։ Իր թշնամիներից փախչելով՝ Եղիա մարգարեն բացականչեց. «Բաւական է, ով Տէր, իմ հոգին [կյանքը] առ» (Գ Թագաւորաց 19։4)։ Իսկ Հովնան մարգարեն ասաց. «Ով Տէր, աղաչում եմ առ հոգիս ինձանից. որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է» (Յովնան 4։3)։ Բայց ո՛չ Մովսեսը, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Հովնանը ինքնասպանության չդիմեցին։ Նրանց բոլորին էլ քաջ հայտնի էր Աստծո պատվիրանը. «Սպանութիւն մի անիր» (Ելից 20։13)։ Աստծո հանդեպ ամուր հավատ ունենալով՝ նրանք հասկանում էին, որ անելանելի իրավիճակներ չկան, և որ կյանքը Աստծո պարգևն է։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այսօրվա մեր դիմագրաված դժվարությունների մասին։ Վիրավորանքներ կրելուց ու նյութական խնդիրներ ունենալուց բացի՝ մենք երբեմն ստիպված ենք լինում հանդուրժել մեր ընտանիքի անդամների, հարևանների կամ աշխատակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքը։ Աստվածաշունչը հայտնում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր լի են «ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու [են], չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ» (Հռովմայեցիս 1։28–31)։ Այսպիսի մարդկանցով շրջապատված լինելը մեր կյանքը օր օրի կարող է բեռ դարձնել։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր սփոփանքի ու մխիթարության կարիք են զգում։

Լսելու պատրաստ լինել

Դժբախտություններն ու տառապանքները կարող են խլել անհատի հոգեկան հանգիստը։ Մի իմաստուն մարդ գրել է. «Բռնութիւնը [«ընկճվածությունը», ՆԱ] կ’հիմարացնէ իմաստունին» (Ժողովող 7։7)։ Հետևաբար, ինքնասպանության մասին խոսող անձի հետ պետք է խելացի վարվել։ Հնարավոր է, որ նրա պրոբլեմները՝ լինեն դրանք էմոցիոնալ, ֆիզիկական թե հոգևոր հողի վրա, անհապաղ օգնություն պահանջեն։ Ինչ խոսք, մասնագիտական մոտեցումներն ու բուժումները տարբեր են, և անհատը ինքն է որոշում, թե որ բուժումն է իր համար նախընտրելի (Գաղատացիս 6։5)։

Ինչ էլ որ լինի ինքնակործան զգացումների ի հայտ գալու պատճառը, եթե անհատի կողքին գտնվի խորաթափանց, կարեկից և համբերատար մեկը, որին նա կարող է վստահել, հնարավոր է ամեն բան այլ կերպ ընթանա։ Ցուցաբերելով լսելու պատրաստակամություն՝ ընտանիքի անդամներն ու ընկերները գուցե կարողանան օգնել նրան։ Ընկերական ջերմ զգացումներից և բարի վերաբերմունքից բացի՝ հույսը կորցրած մարդուն կարող են շատ օգտակար լինել նաև Աստծո Խոսքի կազդուրող մտքերը։

Հոգևոր օգնություն հուսահատվածներին

Գուցե զարմանաք՝ իմանալով այն մասին, թե Աստվածաշնչի ընթերցանությունը որքան մխիթարական կարող է լինել։ Թեև Աստվածաշունչը հոգեբուժական տեղեկագիրք չէ, սակայն այն կարող է օգնել մեզ գնահատելու կյանքը։ Սողոմոն թագավորը գրեց. «Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։ Ու նաեւ որ ամէն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։12, 13)։ Բացի գոհացուցիչ աշխատանքից, որը իմաստավորում է կյանքը, մեզ շրջապատող այնպիսի հասարակ բաներ, ինչպես օրինակ՝ թարմ օդը, արևի լույսը, ծաղիկները, ծառերը և թռչունները, Աստծո տված պարգևներն են, որոնք կարող են մեզ հաճույք պատճառել։

Մեզ հոգևորապես ավելի է ոգևորում Աստվածաշնչի տված այն վստահությունը, որ Եհովա Աստվածն ու իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հոգ են տանում մեզ (Յովհաննէս 3։16; Ա Պետրոս 5։6, 7)։ Այս համարներում մեջբերված խոսքերը ներդաշնակ են սաղմոսերգուի խոսքերի հետ. «Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. [«օրեցօր կրում է մեր բեռը», ՆԱ] եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը» (Սաղմոս 68։19)։ Թեև երբեմն կարող է մեզ աննշան ու անարժան զգանք, բայց այդպիսի պահերին Աստված հրավիրում է մեզ աղոթքով իրեն դիմել։ Հաստատ համոզված եղեք, որ խոնարհաբար ու անկեղծորեն նրա օգնությունը խնդրող ոչ մի մարդ չի մերժվի։

Այսօր մեզանից ոչ մեկը չի կարող պրոբլեմներից զերծ կյանք ակնկալել (Յոբ 14։1)։ Սակայն Աստծո Խոսքի ճշմարտությունը շատերին ցույց է տվել, որ ինքնասպանությունը իրենց խնդիրների ճիշտ լուծումը չէ։ Եկեք տեսնենք, թե Պողոս առաքյալն ինչպես օգնեց հուսահատ բանտապետին, երբ նա «արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են»։ Մի պահ բանտապետը մտածեց, թե ճիշտ կլինի ինքնասպանություն գործել, քան թե ընկնել ստորացուցիչ վիճակի մեջ կամ թույլ տված սխալի պատճառով տանջալի մահվան արժանանալ։ Առաքյալը դիմեց նրան. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»։ Բայց Պողոսը չբավարարվեց միայն այս խոսքերով։ Իրականում Պողոսն ու Շիղան քաջալերեցին բանտապետին ու նրա այն հարցին, թե՝ «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ», նրանք պատասխանեցին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»։ Ապա Եհովայի Խոսքը հայտնեցին նրան ու նրա ընտանիքի անդամներին, և արդյունքում «ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին»։ Անչափ մեծ էր բանտապետի ու իր ընտանիքի ուրախությունը, իսկ նրանց կյանքը մի նոր իմաստ ստացավ (Գործք 16։27–35)։

Այսօր որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված պատասխանատու չէ չարության համար։ Նրա Խոսքում ասվում է, որ «Բէեղզեբուղ եւ Սատանայ» կոչվող մի չար ոգեղեն արարած ‘մոլորեցնում է ամբողջ աշխարհը’։ Բայց նրան հատկացված ժամանակը սպառվում է (Յայտնութիւն 12։9, 12)։ Շուտով Սատանայի ու նրա դևերի կողմից երկրի բնակիչներին հասցված բոլոր դժբախտությունները Աստծո միջամտությամբ վերջ կգտնեն։ Ապա Աստծո խոստացած նոր, արդար աշխարհը մեկընդմիշտ կվերացնի այն ամենը, ինչը կարող է հուսահատությունների և ինքնասպանությունների պատճառ հանդիսանալ (Բ Պետրոս 3։13)։

Մխիթարություն նրանց, ովքեր օգնություն են աղաղակում

Անգամ այսօր, ընկճված անհատները կարող են մխիթարություն ստանալ Աստծո Խոսքից (Հռովմայեցիս 15։4)։ Սաղմոսերգու Դավիթը երգեց. «Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած» (Սաղմոս 51։17)։ Ճիշտ է, որոշ փորձություններ անխուսափելի են, նաև մեծ է անկատարության ազդեցությունը։ Սակայն, մեր բարի, սիրասուն և իմաստուն երկնային Հոր մասին ճշգրիտ գիտություն ստանալով, մենք համոզվում ենք, որ թանկ ենք իր համար։ Եհովա Աստված կարող է դառնալ մեր հավատարիմ Բարեկամը և Ուսուցիչը։ Եթե նրա հետ սերտ հարաբերություններ զարգացնենք, նա մեզ երբեք հուսախաբ չի անի։ «Ես եմ քո Աստուածը,— ասում է մեր Ստեղծիչը,— որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։

Աստծուն ապավինելը շատերին է օգնել։ Բրազիլուհի Մառան բավականին երկար ժամանակ տառապում էր դեպրեսիայից, երբ ավտովթարի հետևանքով կորցրեց իր միակ որդուն։a Անելանելի վիճակի մեջ ընկնելով՝ նա փորձեց վերջ տալ իր կյանքին։ Իսկ հիմա նա ամեն առավոտ քնից արթնանալուն պես սկսում է տնային գործերով զբաղվել։ Նրան դուր է գալիս երաժշտություն լսել և օգնել ուրիշներին։ Այն հույսը, որ «յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների», թեթևացրել է սիրելի որդու ողբերգական մահվան պատճառած ցավը և ամրապնդել նրա հավատն Աստծո հանդեպ (Գործք 24։15)։ Մառան երկնքում հրեշտակ լինելու ցանկություն երբեք չի ունեցել, ուստի Սաղմոս 37։11–ի խոսքերը հարազատ էին նրա սրտին. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը»։

Բրազիլացի մեկ ուրիշ կին՝ Սանդրան, ամեն կերպ ջանում էր իր երեք երեխաների համար լավ մայր լինել։ Նա խոստովանում է. «Գլուխս այնքան խառն էր, որ երբ հայրս անսպասելիորեն մահացավ, և, միևնույն ժամանակ, հայտնաբերեցի, որ ամուսինս ուրիշ կնոջ հետ է կապված, նույնիսկ մտքովս էլ չէր անցնում օգնության համար Աստծուն աղոթել»։ Հուսահատված Սանդրան ինքնասպանություն գործելու փորձ կատարեց։ Իսկ ի՞նչը օգնեց նրան սթափվելու. հոգևոր բաների հանդեպ գնահատանքը։ «Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, Աստվածաշունչ եմ կարդում և փորձում ինձ պատկերացնել այն մարդկանց տեղը, որոնց մասին ընթերցում եմ։ Կարդում եմ նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, որտեղ հատկապես ինձ դուր են գալիս կենսագրությունները, քանի որ դրանք օգնում են ինձ հաշտվել վիճակիս հետ»։ Հասկանալով, որ Եհովան իր ամենալավ բարեկամն է՝ նա սովորեց կոնկրետ լինել իր աղոթքներում։

Շուտով՝ հուսահատությունից զերծ աշխարհ

Մեզ շատ է սփոփում այն բանի գիտակցումը, որ մարդկային տառապանքները հավերժական չեն։ Մեր օրերում հանցագործությունների, անարդարության կամ նախապաշարմունքների զոհ դարձած երեխաներն ու չափահաս մարդիկ Աստծո Թագավորության ներքո ուրախություն են վայելելու։ Ինչպես որ մարգարեացված է սաղմոսներում, Եհովայի կողմից նշանակված Թագավոր Հիսուս Քրիստոսը «կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չունի»։ Դեռ ավելին, «նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ»։ Ինչ խոսք, նա «նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ‘լինի նորա առաջին» (Սաղմոս 72։12–14)։

Այս մարգարեական խոսքերի իրականացման օրը մոտ է։ Այդպիսի պայմաններում երկրի վրա հավիտենական կյանք վայելելու միտքը արդյոք ձեզ էլ չի՞ գրավում։ Եթե այո, ապա դուք էլ պատճառներ ունեք ուրախ լինելու և ձեր կյանքը փայփայելու, որն Աստծո պարգևն է։ Եվ եթե Գրություններից վերցված այս մխիթարական խոստումների մասին պատմեք նաև ուրիշներին, ապա գուցե կկարողանաք երջանկացնել այն մարդկանց, ովքեր օգնություն են աղաղակում այս անզգա, սիրուց զերծ աշխարհում։

[ծանոթագրություն]

a Որոշ անուններ փոխված են։

[նկար 6–րդ էջի վրա]

Այսօր երջանիկ լինելու բազում առիթներ կան։

[նկար 7–րդ էջի վրա]

Հույս ունե՞ք ապրել հուսահատությունից զերծ աշխարհում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը