Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 5/15 էջ 3–4
  • Մարդկային տառապանքի խնդիրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարդկային տառապանքի խնդիրը
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ կարելի է սպասել ապագայից
  • Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Հավատը և ձեր ապագան
    1998 Դիտարան
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 6
    2012 Արթնացե՛ք
  • Պատերազմը փոխել է իր դեմքը
    2004 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 5/15 էջ 3–4

Մարդկային տառապանքի խնդիրը

«ԱՍՏՎԱԾ իմ, ախր ինչո՛ւ»։ Այս խոսքերը խոշոր տառերով զետեղված էին լայն տարածում ունեցող մի լրագրի առաջին էջում՝ Փոքր Ասիայում տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո։ Կար նաև համապատասխան նկար. վշտից խելակորույս հայրը՝ գրկած իր կիսամեռ աղջկան, որին հանել էր տան փլատակների տակից։

Պատերազմը, սովը, համաճարակն ու բնական աղետները աննկարագրելի վիշտ ու ցավ են պատճառել, անհամար կյանքեր խլել։ Դրան գումարենք այն տառապանքը, որ մարդկանց բաժին է ընկնում բռնաբարության, երեխաների հանդեպ գործադրվող դաժանության և այլ հանցագործությունների հետևանքով։ Իսկ քանի՜–քանիսի՜ մահվան ու հաշմման պատճառ են դառնում դժբախտ պատահարները։ Միլիոնավոր մարդիկ էլ չարչարանքներ են կրում ծանր հիվանդությունների, ծերունական տկարության կամ մտերիմ անձնավորությանը կորցնելու պատճառով։

Մարդկությունը երբևէ չի տեսել այնքան տառապանք, որքան XX դարում։ 1914–18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում զոհվեց 10 մլն զինվոր, իսկ որոշ պատմագիրների վկայությամբ՝ նույնքան էլ խաղաղ բնակչություն։ Երկրորդ Համաշխարհայինում զոհվածների ընդհանուր թիվն հասավ 50 մլն–ի։ Նրանց մեջ կային բազում անպաշտպան մարդիկ. կանայք, ծերեր ու երեխաներ։ Անցյալ հարյուրամյակի ընթացքում միլիոնավոր զոհեր են եղել ցեղասպանության, հեղափոխության, էթնիկական ջարդերի, սովի ու չքավորության հետևանքով։ Ըստ «XX դարի պատմական ատլաս» աշխատության՝ այդ բոլոր «զանգվածային անախորժությունները» ավելի քան 180 միլիոն կյանքեր են խլել («Historical Atlas of the Twentieth Century»)։

Իսպանական գրիպը 1918–19թթ. սպանեց 20 մլն մարդ։ Վերջին երկու տասնամյակում ՁԻԱՀ–ից մահացել են գրեթե 19 մլն մարդ, իսկ 35 միլիոնը ներկայումս համարվում են վիրուսակիրներ։ ՁԻԱՀ–ի պատճառով իրենց ծնողներից զրկված երեխաների թիվը հասնում է միլիոնների։ Անասելի մեծ թվով մանուկներ էլ մահանում են ՁԻԱՀ–ից՝ վարակված լինելով դեռևս ներարգանդային կյանքում։

Երեխաներին բաժին է ընկնում այլ բնույթի տառապանքներ ևս։ Ելնելով ՄԱԿ–ի մանկական ֆոնդի (UNICEF) տրամադրած տեղեկատվությունից՝ Անգլիայում լույս տեսնող «Մանչեստր Գարդիան Ուիկլի» շաբաթաթերթը 1995 թվականի վերջերին նշել է. «Անցյալ տասնամյակի պատերազմների հետևանքով սպանվել է 2 միլիոն երեխա, 4–5 միլիոնը հաշմանդամ է դարձել, 12 միլիոնը՝ մնացել անտուն, ավելի քան մեկ միլիոնը որբացել է կամ բռնի կերպով զատվել ծնողներից, իսկ 10 միլիոնը՝ հոգեկան խեղումներ ստացել» («Manchester Guardian Weekly»)։ Հապա այս ամենին ավելացնենք այն երեխաների թիվը, որ տարեկան զոհ են գնում արհեստական վիժեցումներին՝ 40–50 մլն։

Ինչ կարելի է սպասել ապագայից

Շատերն ապագային նայում են սարսուռով։ Ահա թե ինչպես են արտահայտվում մի խումբ գիտնականներ. «Մարդկային գործունեության հետևանքով՝ կենդանի բնությունը.... գուցե այնպիսի փոփոխություններ կրի, որ այլևս անհնար լինեն կյանքի շարունակման այն պրոցեսները, որոնց մենք տեղյակ ենք։—Նրանք ավելացնում են,— Հիմա իսկ մարդկության մեկ հինգերորդը ապրում է բացարձակ աղքատության մեջ՝ առանց բավարար սննդի, իսկ մեկ տասերորդը տառապում է թերսնման լուրջ հետևանքներից»։ Գիտնականները, առիթն օգտագործելով, «դիմում են ողջ մարդկությանը՝ զգուշացնելով առաջիկա վտանգի մասին»։ Նրանք ասում են. «Երկրի ու նրա վրա գոյություն ունեցող կյանքի՝ մեր տնօրինելու ձևը մեծ փոփոխությունների պետք է ենթարկել, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկությանը սպառնացող համընդհանուր աղետից, և որպեսզի մեր բոլորիս տունը հանդիսացող Երկիր մոլորակը հնարավոր լինի փրկել վերջնական ապականումից»։

Ինչո՞ւ է Աստված հանդուրժում այսքան տառապանք ու չարություն. Ի՞նչ է նա մտադիր անել, որպեսզի փոխի իրավիճակը. և ե՞րբ։

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Վերևում՝ հաշմանդամն իր սայլակում. UN/DPI Photo 186410C by P.S. Sudhakaran։ Մեջտեղում՝ սովատանջ երեխաներ. WHO/OXFAM։ Ներքևում՝ հյուծված մարդ. FAO photo/B. Imevbore

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը