Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 5/15 էջ 9–13
  • Փառաբանեք Եհովային իր մեծ գործերի համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փառաբանեք Եհովային իր մեծ գործերի համար
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հռչակեցեք Եհովայի գովարժան գործերը
  • «Օրհնեցեք Յահին»
  • Գործերը կապված են Աստծո հավիտենական նպատակի հետ
  • Հազարավորներ են հարում ճշմարիտ երկրպագությանը
  • Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային
    2005 Դիտարան
  • Գովաբանեք Եհովային՝ մեր Աստծուն
    Գովերգենք Եհովային
  • Գովերգենք Եհովային՝ մեր Աստծուն
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • Գովաբանի՛ր ինձ հետ Յահին
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
Ավելին
2001 Դիտարան
w01 5/15 էջ 9–13

Փառաբանեք Եհովային իր մեծ գործերի համար

«Իմ անձը կը փառաւորի Տիրոջը [«Եհովային», ՆԱ].... որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկաս 1։46–49)։

1. Ո՞ր մեծ գործերի համար ենք արդարացիորեն փառաբանում Եհովային։

ԵՀՈՎԱՆ արժանի է փառաբանման իր մեծ գործերի համար։ Մովսես մարգարեն, պատմելով Եգիպտոսից Իսրայելի ազատագրման մասին, ազդարարեց. «Եհովայի արած բոլոր մեծ գործքերը ձեր աչքերը տեսել են» (Բ Օրինաց 11։1–7)։ Նմանապես, երբ Գաբրիել հրեշտակը կույս Մարիամին հայտնեց Հիսուսի ապագա ծննդյան մասին, վերջինս ասաց. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը [«Եհովային», ՆԱ].... որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկաս 1։46–49)։ Որպես Եհովա Աստծո վկաներ՝ մենք գովաբանում ենք նրան այնպիսի մեծ գործերի համար, ինչպիսիք են Եգիպտոսից Իսրայելի ազատագրումը և Աստծո սիրելի Որդիով Մարիամի հրաշք–​հղիացումը։

2. ա) Ի՞նչ է նշանակում Աստծո «հավիտենական նպատակը» հնազանդ մարդկության համար։ բ) Ի՞նչ տեղի ունեցավ Հովհաննեսի հետ Պատմոս կղզում։

2 Եհովայի բազմաթիվ մեծ գործերը կապված են իր «յաւիտենական նախասահմանութեան [«նպատակի», ՆԱ]» հետ, որն է՝ օրհնել հնազանդ մարդկությանը Մեսիայի և նրա Թագավորության միջոցով (Եփեսացիս 3։8–13)։ Այդ նպատակի էությունն է՛լ ավելի պարզվեց, երբ արդեն ծեր Հովհաննես առաքյալին տեսիլքի միջոցով հնարավորություն տրվեց մի երկնային բացված դռնից ներս նայել։ Նա լսեց փողի ձայն, որն ասում էր. «Ելի՛ր այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է» (Յայտնութիւն 4։1)։ Հովհաննեսը, Հռոմի կողմից աքսորված լինելով Պատմոս կղզին «Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար», «Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը» ստացավ։ Այն, ինչ տեսավ ու լսեց առաքյալը, շատ բան բացահայտեց Աստծո հավիտենական նպատակի մասին, ինչն էլ բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար հոգևոր լույսի և յուրաժամ քաջալերության աղբյուր հանդիսացավ (Յայտնութիւն 1։1 ԱԹ, 9, 10ա)։

3. Ո՞ւմ են ներկայացնում 24 երեցները, որոնք տեսիլքում երևացին Հովհաննեսին։

3 Երկնային բացված դռնով Հովհաննեսը տեսավ 24 երեցների՝ թագավորների պես թագադրված ու գահակալված։ Նրանք ծնրադրեցին Աստծո առջև և ասացին. «Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն» (Յայտնութիւն 4։11)։ Այս երեցները ներկայացնում են բոլոր հարություն առած օծյալ քրիստոնյաներին իրենց բարձր դիրքում, որն Աստված խոստացել էր նրանց։ Նրանք ցանկանում են գովաբանել Եհովային արարչության մեծ գործերի համար։ Մենք նույնպես հիանում ենք Եհովայի ‘մշտնջենավոր զորության և Աստվածության’ ակներևությամբ (Հռովմայեցիս 1։20, ԱԹ)։ Եվ որքան շատ ենք իմանում Եհովայի մասին, այնքան ավելի շատ պատճառներ ենք ունենում գովելու նրան իր մեծ գործերի համար։

Հռչակեցեք Եհովայի գովարժան գործերը

4, 5. Բերեք օրինակներ, թե ինչպես էր Դավիթը փառաբանում Եհովային։

4 Սաղմոսերգու Դավիթը փառաբանում էր Աստծուն նրա մեծ գործերի համար։ Օրինակ՝ նա երգում էր. «Սաղմոս ասեցէք Տիրոջը, որ բնակվում է Սիօնումը. պատմեցէք նորա գործքերը ժողովուրդների մէջ։ Ողորմիր ինձ, Տէր, եւ տես իմ նեղութիւնը, որ իմ ատողներիցն է. դու՝ որ մահի դռներիցը բարձրացնում ես ինձ. որ քո ամեն օրհնութիւնները [«գովարժան գործերը», ՆԱ] պատմեմ Սիօնի աղջկան դռներումը» (Սաղմոս 9։11, 13, 14)։ Տաճարի կառուցման նախագիծը իր որդի Սողոմոնին տալուց հետո Դավիթը օրհնեց և փառաբանեց Աստծուն՝ ասելով. «Քոնն է , ով Տէր, մեծութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը եւ յաղթութիւնը եւ պայծառութիւնը.... քոնն է, ով Տէր, թագաւորութիւնը, եւ դու բարձրացեալ ես ամենից վեր իբրեւ գերիշխան ....Եւ հիմա, ով մեր Աստուած, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառաւորեալ անուանը» (Ա Մնացորդաց 29։10–13)։

5 Գրությունները բազմիցս կոչ են անում, այո՛, հորդորում են մեզ փառաբանել Աստծուն, ինչպես Դավիթը։ «Սաղմոսներ» գիրքը Աստծո փառաբանությանն ուղղված բազմաթիվ արտահայտություններ է պարունակում, և այդ երգերի մոտավորապես կեսը Դավիթն է գրել։ Նա միշտ գովաբանում և շնորհակալություն էր հայտնում Եհովային (Սաղմոս 69։30)։ Դեռևս հին ժամանակներից Դավիթի և մյուսների գրած երգերը, որոնք ներշնչված էին Եհովայի կողմից, օգտագործվել են նրան փառաբանելու համար։

6. Ինչո՞վ են օգտակար ներշնչյալ սաղմոսները։

6 Որքա՜ն օգտակար են սաղմոսները Եհովայի երկրպագուներին։ Երբ ուզում ենք շնորհակալություն հայտնել Աստծուն հանուն մեզ իր կատարած բոլոր մեծ գործերի համար, ապա, անշուշտ, կարող ենք գործածել սաղմոսների գեղեցիկ բառերը։ Առավոտյան արթնանալով՝ հնարավոր է ցանկանանք այսպես արտահայտվել. «Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով Բարձրեալ։ Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը [«հաւատարմութիւնդ», Արևմտ. Աստ.].... Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ» (Սաղմոս 92։1–4)։ Երբ մեր հոգևոր առաջընթացին խանգարող որևէ խոչընդոտ ենք հաղթահարում, սաղմոսերգուի պես մենք էլ ցանկանում ենք աղոթքով հայտնել մեր ուրախությունն ու երախտագիտությունը. «Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։ Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա» (Սաղմոս 95։1, 2)։

7. ա) Քրիստոնեական երգերի մեջ ի՞նչն է ուշադրության արժանի։ բ) Ո՞րն է պատճառներից մեկը, որ հարկավոր է շուտ գալ հանդիպումներին և մինչև վերջ մնալ։

7 Հաճախ ենք երգով փառաբանում Եհովային ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Ուշադրության է արժանի այն, որ այդ երգերից շատերը հիմնված են սաղմոսներից վերցված ներշնչյալ մտքերի վրա։ Որքա՜ն ուրախ ենք, որ այսօր Եհովայի փառաբանությանն ուղղված հոգեպարար երգերի ժողովածու ունենք։ Այդ երգերն այն հիմնավոր պատճառներից են, թե ինչու է հարկավոր շուտ գալ հանդիպումներին և ներկա գտնվել մինչև ավարտվելը։ Այդպես կարող ենք մեր հավատակիցների հետ միասին երգով և աղոթքով փառաբանել Եհովային։

«Օրհնեցեք Յահին»

8. Ի՞նչ իմաստ է իր մեջ կրում «ալէլուիա» բառը և ի՞նչ է նշանակում։

8 Եհովային փառաբանելու իմաստ է կրում իր մեջ «ալէլուիա» եբրայերեն բառը, որը նշանակում է՝ «օրհնեցեք Յահին»։ Օրինակ՝ Սաղմոս 135։1–3-ում կարդում ենք հետևյալ ջերմ և ազդու կոչը. «Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջ անունը. օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները. որ կանգնում էք Տիրոջ տանը՝ մեր Աստուծոյ տան սրահներումը։ Օրհնեցէք Տիրոջը, որովհետեւ Տէրը բարի է. սաղմոս ասեցէք նորա անունին, որովհետեւ քաղցր է» (Սաղմոս 135։1–3)։

9. Ի՞նչն է մղում մեզ փառաբանել Եհովային։

9 Խորհրդածելով Աստծո սքանչելի ստեղծագործությունների և այն բոլոր գործերի մասին, որ նա արել է մեզ համար՝ մեր մեջ սրտաբուխ ցանկություն է առաջանում փառաբանել Եհովային։ Երբ մտածում ենք, թե ինչ հրաշքներ է նա արել իր ժողովրդի համար անցյալում, մեր սրտերը մղում են մեզ գովաբանել նրան։ Իսկ երբ խորհում ենք Եհովայի դեռ իրագործվելիք մեծ խոստումների շուրջ, մտածում ենք, թե ինչպես մեծարենք նրան և ցույց տանք մեր երախտագիտությունը։

10, 11. Ինչպե՞ս է մեր գոյությունն իսկ Աստծուն փառաբանելու հիմքեր տալիս։

10 Մեր գոյությունն իսկ հիմնավոր պատճառ է՝ փառաբանելու Եհովային։ Դավիթը երգում էր. «Գոհանում եմ քեզանից [Եհովա], որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։ Այո՛, մենք «զարմանալի կերպով» ենք ստեղծվել և ունենք այնպիսի թանկագին պարգևներ, ինչպիսիք են տեսողությունը, լսողությունը և մտածելու ունակությունը։ Ուրեմն, չպե՞տք է այնպես անենք, որ մեր ապրելակերպը փառք բերի մեր Արարչին։ Պողոսը նմանատիպ միտք արտահայտեց, երբ գրեց. «Ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթացիս 10։31)։

11 Եթե իսկապես սիրում ենք Եհովային, ապա ինչ որ անենք, կանենք նրա փառքի համար։ Հիսուսն ասաց, որ առաջին պատվիրանն է. «Դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ» (Մարկոս 12։30; Բ Օրինաց 6։5)։ Անտարակույս, մենք պետք է սիրենք Եհովային և փառաբանենք նրան՝ որպես մեր Արարչի ու «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողի (Յակոբոս 1։17; Եսայիա 51։13; Գործք 17։28)։ Վերջիվերջո, մեր մտածողական, հոգևոր և ֆիզիկական ունակությունների՝ մեր բոլոր հատկությունների ու կարողությունների աղբյուրը Եհովան է։ Որպես Ստեղծիչ՝ նա արժանի է մեր սիրուն և փառաբանությանը։

12. Ի՞նչ եք մտածում Եհովայի մեծ գործերի և այն խոսքերի մասին, որոնք գրված են Սաղմոս 40։5–ում։

12 Եհովայի կատարած մեծ գործերը մեզ անհամար պատճառներ են տալիս՝ սիրելու և փառաբանելու նրան։ «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են,— երգում էր Դավիթը։— Ոչ ով քեզ հաւասար չէ. կ’պատմէի եւ կը խօսէի նորանց [մասին], բայց համարից շատ են» (Սաղմոս 40։5)։ Դավիթը չէր կարող հաշվել Եհովայի հրաշալի գործերը. չենք կարող և մենք։ Բայցևայնպես, եկեք միշտ փառաբանենք Աստծուն, երբ ուշադրություն ենք դարձնում նրա գործերից որևէ մեկին։

Գործերը կապված են Աստծո հավիտենական նպատակի հետ

13. Ինչպե՞ս է մեր հույսը կապված Աստծո մեծ գործերի հետ։

13 Ապագայի հանդեպ մեր հույսը կապված է Աստծո հավիտենական նպատակին առնչվող մեծ և գովարժան գործերի հետ։ Առաջին անգամ՝ Եդեմի ապստամբությունից հետո, Եհովան մի հուսադրող մարգարեություն տվեց։ Օձի դատավճիռը կայացնելով՝ նա ասաց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Կնոջ խոստացված Սերնդի մասին հույսն ապրեց հավատարիմ մարդկանց սրտերում նաև այն բանից հետո, երբ Եհովան մեծ գործ կատարեց՝ փրկելով Նոյին և նրա ընտանիքին համաշխարհային ջրհեղեղից, որը սրբեց–​տարավ ամբարիշտ աշխարհը (Բ Պետրոս 2։5)։ Աբրահամի ու Դավիթի պես հավատի տեր մարդկանց տրված մարգարեական խոստումները է՛լ ավելի ըմբռնելի դարձրին, թե ինչ է Եհովան իրականացնելու այդ Սերնդի միջոցով (Ծննդոց 22։15–18; Բ Թագաւորաց 7։12)։

14. Ո՞րն է Եհովայի՝ հանուն մարդկության արված մեծագույն գործը։

14 Ամենաակնառու ապացույցը, որ Եհովան մեծ գործեր է արել մարդկության համար, այն է, որ նա տվել է իր միածին Որդի Հիսուս Քրիստոսին՝ խոստացյալ Սերնդին՝ որպես քավիչ զոհաբերություն (Յովհաննէս 3։16; Գործք 2։29–36)։ Փրկանքը հնարավորություն տվեց մարդկանց հաշտվել Աստծո հետ (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 5։11)։ Առաջին հաշտություն գտածներին Եհովան համախմբեց քրիստոնեական ժողովում, որը կազմավորվեց մ.թ. 33–ի Պենտեկոստեին։ Սուրբ ոգու օգնությամբ նրանք ամենուրեք քարոզում էին բարի լուրը՝ ցույց տալով, թե ինչպես Հիսուսի մահը և հարությունը դուռ բացեցին հնազանդ մարդկության առջև՝ հավիտենական օրհնություններ վայելելու Աստծո երկնային Թագավորության ներքո։

15. Ինչպե՞ս է Եհովան հրաշալի կերպով գործում մեր օրերում։

15 Մեր օրերում Եհովան հրաշալի կերպով հավաքում է վերջին օծյալ քրիստոնյաներին։ Կործանման հողմերը պահված են, որպեսզի կնքվի մնացորդը 144 000–ի, որոնք կառավարելու են Քրիստոսի հետ երկնքում (Յայտնութիւն 7։1–4; 20։6)։ Աստված հոգ է տարել, որ օծյալ քրիստոնյաները ազատվեն «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության հոգևոր գերությունից (Յայտնութիւն 17։1–5)։ 1919 թ.–ին ազատվելով գերությունից և, այդ ժամանակից սկսած, Աստծո հովանավորությունն ունենալով՝ օծյալ մնացորդը փայլում է վկայություն տալու մեջ, մինչև որ Եհովան արագորեն մոտեցող ‘մեծ նեղության’ ժամանակ վերջ դնի Սատանայի իրերի չար համակարգին (Մատթէոս 24։21; Դանիէլ 12։3; Յայտնութիւն 7։14)։

16. Ի՞նչ արդյունքներ են ձեռք բերվում այսօր Թագավորության համաշխարհային քարոզչության շնորհիվ։

16 Եհովայի օծյալ վկաները ժրաջանորեն նախաձեռնել են Թագավորության քարոզչության գործը։ Արդյունքում՝ գնալով ավելի շատ «այլ ոչխարներ» այժմ դառնում են Եհովայի երկրպագուներ (Յովհաննէս 10։16)։ Մենք ուրախ ենք, որ դեռևս կա հնարավորություն, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններից խոնարհ մարդիկ միանան մեզ՝ փառաբանելու Եհովային։ Նրանք, ովքեր կարձագանքեն «ե՛կ» հրավերին, կփրկվեն մեծ նեղության ժամանակ՝ Եհովային հավիտյան փառաբանելու հեռանկարով (Յայտնութիւն 22։17)։

Հազարավորներ են հարում ճշմարիտ երկրպագությանը

17. ա) Ինչպե՞ս է Եհովան մեծ գործեր կատարում մեր քարոզչական գործունեության առնչությամբ։ բ) Ինչպե՞ս է մեր ժամանակներում իրականանում Զաքարիա 8։23–ը։

17 Այսօր Եհովան մեծ և գովարժան գործեր է անում մեր քարոզչական գործունեության առնչությամբ (Մարկոս 13։10)։ Վերջին տարիներս նա ‘աշխատանքի մեծ դուռ է բացել’ (Ա Կորնթացիս 16։9)։ Դրանով հնարավորություն է ստեղծվել, որպեսզի բարի լուրը քարոզվի լայնարձակ տարածքներում, որտեղ ճշմարտության թշնամիները նախկինում հակառակություն էին ցույց տալիս։ Շատերը, որ մի ժամանակ գտնվում էին հոգևոր խավարում, հիմա արձագանքում են Եհովային երկրպագելու հրավերին։ Նրանք իրականացնում են հետևյալ մարգարեական խոսքերը. «Զօրքերու Տէրը այսպէս կ’ըսէ. «Այն օրերը ազգերուն բոլոր լեզուներէն տասը մարդ մէկուն քղանցքը պիտի բռնեն՝ այսինքն Հրեայ եղող մարդուն քղանցքը պիտի բռնեն ու ըսեն. ‘Ձեզի հետ երթանք, քանզի լսեցինք թէ Աստուած ձեզի հետ է’» (Զաքարիա 8։23, Արևմտ. Աստ.)։ Նրանք, որոնց դիմում են այդ «տասը մարդիկ», ներկայացնում են հոգևոր իմաստով հրեաներին, այսինքն՝ ներկայիս օծյալ քրիստոնյաների մնացորդին։ Տասը թիվը կարող է նշանակել երկրային լրիվություն։ Այդ «տասը մարդիկ» խորհրդանշում են ‘մեծ բազմությանը’, որոնք համագործակցում են «Աստծու Իսրայէլի» հետ, և երկուսը միասին կազմում են «մեկ հոտ» (Յայտնութիւն 7։9, 10; Գաղատացիս 6։16)։ Ինչքա՜ն ուրախալի է տեսնել այդքան շատ մարդկանց, որոնք այժմ միասին սուրբ ծառայություն են մատուցում Եհովա Աստծուն՝ որպես նրա երկրպագուներ։

18, 19. Ի՞նչն է փաստում, որ Եհովան օրհնում է քարոզչական աշխատանքը։

18 Մեր սրտերը ցնծում են, որ տասնյակ հազարավորներ, ինչու չէ, հարյուր հազարավորներ են դավանում ճշմարիտ երկրպագությունը երկրներում, որտեղ մի ժամանակ կեղծ կրոնը այնպիսի ազդեցություն է ունեցել, որ թվում էր, թե բարի լուրը երբեք չի ընդունվի։ Տեսեք, թե այս տարվա «Եհովայի վկաների տարեգրքում» քանի երկրի հաշվետվություններում է Թագավորության քարոզիչների թիվը հասնում 100 000–ից մինչև մոտ 1 000 000–ի։ Դա վառ ապացույց է այն բանի, որ Թագավորության քարոզչության գործը օրհնվում է Եհովայի կողմից (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։

19 Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք գովաբանում և շնորհակալություն ենք հայտնում մեր երկնային Հորը, որ մեր կյանքը իմաստալից է դարձել, որ ունենք ապագայի չքնաղ հեռանկար և վարձահատույց աշխատանք՝ հանձին ծառայության։ Մենք փափագում ենք, որ Աստծո բոլոր խոստումները իրականանան և վճռել ենք ‘պահել մեր անձերը Աստծո սիրո մեջ հավիտենական կյանքի համար’ (Յուդա 20, 21, ԱԹ)։ Որքա՜ն ուրախ ենք, որ Աստծուն փառաբանող մեծ բազմության թիվը հասել է մոտ 6 000 000–ի։ Եհովայի ակնհայտ օրհնությամբ օծյալ մնացորդը ուղեկից «այլ ոչխարների» հետ միասին այսօր համախմբված է աշխարհի 235 երկրներում գտնվող մոտ 91 000 ժողովներում։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» անխոնջ ջանքերի շնորհիվ բոլորս էլ հոգևորապես լավ կերակրվում ենք (Մատթէոս 24։45)։ Առաջընթաց աստվածապետական կազմակերպությունը, սիրալիր վերակացություն հանդես բերելով, Եհովայի վկաների 110 մասնաճյուղերի միջոցով ուղղություն է տալիս Թագավորության քարոզչության գործին։ Մենք երախտապարտ ենք, որ Եհովան շարժում է իր ծառաների սրտերը՝ ‘պատվելու իրեն իրենց ստացվածքից’ (Առակաց 3։9, 10)։ Ուստիև մեր աշխարհածավալ քարոզչական գործունեությունը շարունակվում է. անհրաժեշտության դեպքում կառուցվում են տպարաններ, Բեթելի և միսիոներական տներ, Թագավորության և Համաժողովների սրահներ։

20. Ինչպե՞ս պետք է ներգործի մեզ վրա Եհովայի մեծ և գովարժան գործերի մասին խորհրդածելը։

20 Անհնար է հիշատակել մեր երկնային Հոր բոլոր մեծ և գովարժան գործերը։ Բայց հնարավո՞ր է, որ արդար սիրտ ունեցողը չցանկանա միանալ Եհովային փառաբանողների բազմությանը։ Անշուշտ, ո՛չ։ Ուստի, թող որ Աստծուն սիրող բոլոր մարդիկ ուրախությամբ բացականչեն. «Ալէլուիա։ Օրհնեցէք Տիրոջը երկնքիցը. օրհնեցէք նորան բարձունքումը։ Օրհնեցէք նորան, ով նորա ամեն հրեշտակներ.... երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ. օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է» (Սաղմոս 148։1, 2, 12, 13)։ Այո՛, այժմ և հավիտյան եկեք փառաբանենք Եհովային իր մեծ գործերի համար։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Որո՞նք են Եհովայի գովարժան գործերից մի քանիսը։

• Ինչո՞ւ եք ցանկանում փառաբանել Եհովային։

• Ինչպե՞ս է մեր հույսը կապվում Աստծո մեծ գործերի հետ։

• Ինչպե՞ս է Եհովան գովարժան գործեր կատարում Թագավորության քարոզչության առնչությամբ։

[նկար 10–րդ էջի վրա]

Ամբողջ սրտով երգո՞ւմ եք Եհովային փառաբանող երգերը

[նկարներ 13–րդ էջի վրա]

Մենք ուրախ ենք, որ դեռևս կա հնարավորություն, որպեսզի խոնարհ մարդիկ միանան մեզ՝ փառաբանելու Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը