Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/15 էջ 4–6
  • Հիսուսը փրկում է. ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը փրկում է. ինչպե՞ս
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդկությունը՝ դժվարին խնդիրների առջև
  • Աստված կատարյալ լուծում է տալիս
  • Հիսուսի մահը մեծ արժեք ունի
  • Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար
    2015 Դիտարան
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Քրիստոսի փրկանքը Աստծո փրկության ճանապարհն է
    1999 Դիտարան
  • Ինչո՞ւ Հիսուսը տառապանքներ կրեց ու մահացավ
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2001 Դիտարան
w01 11/15 էջ 4–6

Հիսուսը փրկում է. ինչպե՞ս

«Հիսուսը փրկում է»։ «Հիսուսը մեր Փրկիչն է»։ Աշխարհի շատ երկրներում այսպիսի հայտարարություններ են փակցվում շենքերի պատերին և հասարակական վայրերում։ Միլիոնավոր մարդիկ անկեղծորեն հավատում են, որ Հիսուսը իրենց Փրկիչն է։ Եթե հարցնեք նրանց, թե ինչպես է Հիսուսը փրկում մեզ, նրանք հավանաբար պատասխանեն՝ «Հիսուսը մահացավ մեզ համար» կամ «Հիսուսը մահացավ մեր մեղքերի համար»։ Ճիշտ է, Հիսուսի մահը հնարավոր է դարձնում մեր փրկությունը։ Բայց ինչպե՞ս կարող է մեկ մարդ իր մահով վճարել մարդկանց բազմության մեղքերի դիմաց։ Եթե ձեզ հարցնեն, թե Հիսուսի մահը ինչպես է մեզ փրկում, ի՞նչ կպատասխանեք։

Պատասխանը, որ տալիս է Աստվածաշունչը, պարզ է, բայց իր մեջ շատ բան է բովանդակում։ Որպեսզի ըմբռնենք այդ պատասխանի ողջ նշանակությունը, նախևառաջ Հիսուսի կյանքին ու մահվանը հարկավոր է նայել որպես մարդկության ամենադժվար խնդրի լուծում։ Միայն այդ դեպքում կարող ենք ինչպես հարկն է հասկանալ, թե ինչքան մեծ արժեք ունի Հիսուսի մահը։

Երբ Ադամը մեղք գործեց, Աստված ստեղծված իրավիճակը կարգավորեց նրանով, որ իր որդուն՝ Հիսուսին զոհաբերեց հանուն մարդկանց։ Ի՜նչ մեծ ողբերգություն էր այդ մեղքը։ Առաջին մարդն ու նրա կինը՝ Եվան, կատարյալ էին։ Եդեմի գեղեցիկ պարտեզը նրանց բնակավայրն էր։ Աստված պարտեզ բնակավայրին հոգ տանելու նպատակասլաց աշխատանքն էր տվել նրանց։ Նրանց հոգածության տակ էին նաև երկրի վրա ապրող մյուս կենդանի արարածները։ Բազմանալով ու երկիրը միլիոնավոր իրենց նման կատարյալ մարդկանցով լցնելով՝ նրանք դրախտի սահմանները պետք է ընդարձակեին ողջ երկրով մեկ (Ծննդոց 1։28)։ Իրոք որ սքանչելի, գոհացուցիչ աշխատանք էր տրվել նրանց։ Բացի այդ Ադամն ու Եվան իրար հետ ջերմորեն շփվելու հնարավորությունն ունեին (Ծննդոց 2։18)։ Նրանք ոչ մի բանի պակաս չունեին։ Երջանիկ հավիտենական կյանքը նրանց առջև էր։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես Ադամն ու Եվան կարող էին մեղք գործել։ Բայց մարդկային առաջին զույգը ըմբոստացավ հենց ընդդեմ նրա, ով իրենց ստեղծել էր՝ Եհովա Աստծո։ Օձի միջոցով ոգեղեն էակ Բանսարկու Սատանան խաբեց Եվային, որպեսզի վերջինս չհնազանդվի Եհովային, իսկ Ադամն էլ հետևեց նրան (Ծննդոց 3։1–6)։

Պարզ էր, թե Արարիչն ինչպես էր վարվելու Ադամի և Եվայի հետ։ Նա արդեն հստակորեն բացատրել էր, թե որն էր լինելու անհնազանդության հետևանքը՝ ասելով. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Սակայն այժմ չափազանց մեծ կարևորություն ունեցող մի հարց էր պատասխան պահանջում։

Մարդկությունը՝ դժվարին խնդիրների առջև

Առաջին մեղքը լուրջ խնդիրների առջև կանգնեցրեց մարդկությանը։ Ադամը սկզբում կատարյալ էր։ Ուստի նրա երեխաներն էլ կարող էին կատարյալ լինել և հավիտյան ապրել։ Սակայն նա մեղք գործեց մինչև երեխա ունենալը։ Մարդկային ամբողջ ցեղը դեռևս Ադամի «երանքում» էր, երբ կարդացվեց նրա դատավճիռը. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Ուստի, երբ Ադամը մեղք գործեց և Աստծո ասածի պես մահացավ, ողջ մարդկությունը նրա հետ մահվան դատապարտվեց։

Համապատասխանաբար, Պողոս առաքյալը հետագայում գրեց. «Ինչպէս որ մէկ մարդով [Ադամով] մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Այո, առաջին մեղքի պատճառով երեխաները, որ պետք է կատարյալ ծնվեին՝ առջևում ունենալով անվերջանալի կյանք, լույս աշխարհ եկան՝ ենթակա հիվանդանալու, ծերանալու և մահանալու։

«Դա արդար չէ,— կարող է ասել մեկը։— Մենք չէ, որ ընտրել ենք Աստծուն անհնազանդ լինելը, այլ՝ Ադամը։ Ինչո՞ւ պետք է մենք կորցնենք հավիտյան ապրելու և երջանիկ լինելու հնարավորությունը»։ Գիտենք, որ եթե դատարանը որոշի մեքենա գողացած հոր փոխարեն որդուն բանտ նստեցնել, որդին կարող է արդարացիորեն բողոքել. «Դա իրավացի չէ՛։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել» (Բ Օրինաց 24։16)։

Առաջին մարդուն և կնոջը դրդելով մեղքի՝ Սատանան հնարավոր է, եզրակացրել էր, որ դրանով նա Աստծուն անելանելի վիճակի մեջ կգցեր։ Բանսարկուն հարձակման դիմեց մարդկային ցեղի պատմության ամենավաղ շրջանում, երբ դեռ ոչ մի երեխա չէր ծնվել։ Այն ժամանակ, երբ Ադամը մեղանչեց, կարևոր հարց առաջացավ՝ Եհովան ինչպե՞ս կվարվեր Ադամի ու Եվայի երեխաների հետ, որոնք դեռ պետք է ծնվեին։

Եհովա Աստված արեց այն, ինչ արդար էր և իրավացի։ «Քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն»,— հայտարարեց արդար մարդ Եղիուսը (Յոբ 34։10)։ Իսկ Մովսես մարգարեն Եհովայի մասին գրեց. «Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. Արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Լուծումը, որ ճշմարիտ Աստված տվեց Ադամի մեղքից առաջ եկած խնդրին, չխլեց դրախտ երկրի վրա հավիտյան ապրելու մեր հնարավորությունը։

Աստված կատարյալ լուծում է տալիս

Ուշադրություն դարձնենք, թե Աստված հարցին ինչ լուծում տվեց, երբ կարդաց Բանսարկու Սատանայի դատավճիռը։ Եհովան ասաց Սատանային. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ [Աստծո երկնային կազմակերպության] մէջտեղը, եւ քո սերունդի [Սատանայի տիրապետության տակ գտնվող աշխարհի] եւ նորա սերունդի [Հիսուս Քրիստոսի] մէջտեղը. նա քո [Սատանայի] գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես [Հիսուսի մահը]» (Ծննդոց 3։15)։ Աստվածաշնչում գրի առնված այս առաջին մարգարեության մեջ Եհովան ակնարկում է իր այն նպատակի մասին, որ իր երկնային ոգեղեն Որդին՝ Հիսուսը, պետք է գար երկիր, ապրեր որպես կատարյալ մարդ և հետո, մեղք չգործած, մահանար՝ նրա գարշապարը խայթվեր։

Ինչո՞ւ էր Աստված կատարյալ մարդու մահ պահանջում։ Ի՞նչ պատիժ էր Եհովա Աստված սահմանել, եթե Ադամը մեղք գործեր։ Մի՞թե դա մահը չէր (Ծննդոց 2։16, 17)։ «Մեղքի վարձը մահն է»,— գրեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 6։23)։ Ադամն իր մեղքի դիմաց վճարեց իր իսկ մահով։ Նրան կյանք էր շնորհվել, բայց նա ընտրեց մեղքը և որպես մեղքի վարձ՝ մահացավ (Ծննդոց 3։19)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ողջ մարդկային ցեղի մասին, որն այդ մեղքի պատճառով պիտի տառապեր։ Մահ էր հարկավոր՝ քավելու նրանց մեղքերը։ Բայց ո՞ւմ մահը կարող էր արդարացիորեն ծածկել ողջ մարդկության մեղքերը։

Հին Իսրայել ազգին Աստծո տված Օրենքը պահանջում էր «անձի տեղ անձ [կամ՝ կյանքի տեղ կյանք]» (Ելից 21։23)։ Այս իրավական սկզբունքի համաձայն՝ մահը, որ պետք է ծածկեր մարդկանց մեղքերը, պետք է ունենար նույն արժեքը, ինչ որ Ադամի կորցրածը։ Միայն մեկ ուրիշ կատարյալ մարդու մահով էր հնարավոր վճարել մեղքի վարձը։ Հիսուսը կատարյալ էր։ Այո, Հիսուսը «[«համապատասխան», ՆԱ] փրկանք» էր՝ փրկելու Ադամից սերված բոլոր մարդկանց, որոնք փրկագնի կարիքն ունեին (Ա Տիմոթէոս 2։6; Հռովմայեցիս 5։16, 17)։

Հիսուսի մահը մեծ արժեք ունի

Ադամի մահը արժեք չուներ, նա մահվան արժանացավ իր գործած մեղքի համար։ Հիսուսի մահը, սակայն, մեծ արժեք ուներ, որովհետև նա մահացավ առանց մեղք գործելու։ Եհովա Աստված Հիսուսի կատարյալ կյանքի արժեքը ընդունեց մեղավոր Ադամի հնազանդ սերնդի համար որպես փրկանք։ Իսկ այդ զոհաբերության արժեքը միայն մեր նախկին մեղքերի համար չէ, որ գործում է։ Եթե այդպես լիներ, մենք ապագա չէինք ունենա։ Մեղքով ծնված լինելով՝ մենք հակված ենք սխալ գործելու (Սաղմոս 51։5)։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք, որ Հիսուսի մահը հնարավորություն է տալիս կատարելություն ստանալ, ինչը Եհովան ի սկզբանե մտադրել էր Ադամի ու Եվայի երեխաների համար։

Ադամին կարելի է նմանեցնել մի հոր, որը մահացավ և մեզ թողեց այնպիսի պարտքի (մեղքի) տակ, որ ոչ մի հնարավոր միջոց չգտնվեց այդ պարտքը վճարելու։ Իսկ Հիսուսը նման է այնպիսի հոր, որը մահացավ և մեզ մեծ ժառանգություն թողեց, որը ոչ միայն ազատում է մեր ուսերին դրված Ադամի հսկայական պարտքից, այլ նաև բավարար է մեզ հավիտյան ապրելու համար։ Հիսուսի մահով միայն նախկին մեղքերը չեն, որ քավվում են. նրա շնորհիվ ապագայի հիանալի հույս ենք ձեռք բերում։

Հիսուսը մեր փրկիչն է, քանի որ նա մահացավ մեզ համար։ Որքա՜ն արժեքավոր է նրա մահը։ Երբ մենք նայում ենք նրան որպես Ադամի մեղքից առաջ եկած բոլոր խնդիրների լուծում, մեր հավատը Եհովայի և նրա գործելակերպի հանդեպ զորանում է։ Յուրաքանչյուր մարդ, ով հավատ է ցուցաբերում Հիսուսի հանդեպ, նրա մահվան շնորհիվ ազատվում է մեղքից, հիվանդությունից, ծերությունից և նույնիսկ մահից (Յովհաննէս 3։16)։ Մի՞թե երախտապարտ չեք Աստծուն հանուն մեր փրկության նրա նախաձեռնած այս սիրառատ միջոցառման համար։

[նկար 5–րդ էջի վրա]

Ադամը մեղք ու մահ բերեց մարդկության վրա

[նկար 6–րդ էջի վրա]

Եհովան կատարյալ լուծում տվեց հարցին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը