Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/15 էջ 27
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Սատանան Եվայի հետ ինչո՞ւ օձի միջոցով խոսեց
    2011 Դիտարան
  • Աստված կարող է ցավ զգալ սրտում. ինչպես կարող ենք ուրախացնել նրան
    2013 Դիտարան
  • Աստված ամենքից զորեղ է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
2001 Դիտարան
w01 11/15 էջ 27

Ընթերցողների հարցերը

Եդեմի պարտեզում օձը Եվային ինչպե՞ս հաղորդեց բարու և չարի գիտության ծառին վերաբերող Աստծո օրենքը խախտելու միտքը։

Ծննդոց 3։1–ում կարդում ենք. «Եւ օձը աւելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովայ Աստուածն ստեղծել էր. եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Տարբեր կարծիքներ են եղել, թե ինչպես կարող էր օձը հաղորդակցվել Եվայի հետ։ Ենթադրություններից մեկն այն է, որ նա հաղորդակցվել է դիմաշարժության միջոցով։ Օրինակ՝ անգլիացի կղեր Ջոզեֆ Բենսոնը մեկնաբանում է. «Ավելի հավանական է, որ դա արվել է ինչ–​որ նշանների միջոցով։ Իրականում ոմանք կարծում են, թե դատողությունը և խոսելու ընդունակությունը այն ժամանակ հատուկ է եղել օձերին, .... բայց սա ապացուցված չէ»։

Հաղորդակցվելով միայն դիմաշարժության միջոցով, սակայն, ինչպե՞ս կարող էր օձը Եվային հաղորդել այն միտքը, որ ճաշակելով արգելված պտուղը՝ նա Աստծո նման կդառնար, ընդունակ՝ որոշելու բարին և չարը։ Բացի այդ, Եվան մասնակցեց խոսակցությանը՝ պատասխանելով օձի բարձրացրած հարցին (Ծննդոց 3։2–5)։ Այն տեսակետը, թե օձը հաղորդակցվել է միայն նշաններով կամ դիմաշարժումներով, հանգեցնում է այն եզրակացության, որ Եվան էլ է նրան ժեստերով պատասխանել, մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ վերջինս խոսել է։

Ուշադրություն հրավիրելով այդ դեպքի վրա՝ Պողոս առաքյալը զգուշացրեց իր քրիստոնյա հավատակիցներին. «Երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի»։ Վտանգը, որի մասին գրում էր Պողոսը, գալիս էր «սուտ առաքեալներից, նենգաւոր մշակներից»։ Սպառնալիքը, որը ներկայացնում էին այդ «գերընտիր առաքեալները», սահմանափակված չէր ժեստերով ու նշաններով։ Այն բովանդակում էր նրանց բանավոր խոսքը՝ մյուսներին մոլորեցնելու նպատակով խորամանկորեն ասված նրանց խոսքերը (Բ Կորնթացիս 11։3–5, 13)։

Թեև բանավոր խոսքի միջոցով էր, որ փորձ կատարվեց Եդեմի պարտեզում մոլորեցնել Եվային, սակայն հիմք չկա ենթադրելու, որ օձը ձայնալարեր է ունեցել։ Իրականում դրա անհրաժեշտությունը չի եղել։ Երբ Աստծո հրեշտակը Բաղաամի հետ էշի միջոցով խոսեց, կենդանին մարդու նման արտասանական բարդ ապարատի կարիքը չունեցավ (Թուոց 22։26–31)։ Հստակ է, որ երբ ‘անխոս էշը մարդի ձայնով խոսեց’, գործողությունը ղեկավարվում էր ոգեղեն ոլորտից (Բ Պետրոս 2։16, ԱԹ)։

Օձի ետևում կանգնած ոգեղեն էակը, որը խոսեց Եվայի հետ, Աստվածաշնչում բնորոշվում է որպես «առաջի օձը, որ Բանսարկու եւ Սատանայ է կոչվում» (Յայտնութիւն 12։9, ԱԹ)։ Պարզորոշ բառերը, որոնք Եվան լսեց և որոնց պատասխանեց, հնչում էին Սատանայի կողմից, որը ‘կերպարանավորվում է որպես լուսո հրեշտակ’ (Բ Կորնթացիս 11։14)։

[նկար 27–րդ էջի վրա]

«Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը