Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 6/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2001 Դիտարան
  • Սատանան Եվայի հետ ինչո՞ւ օձի միջոցով խոսեց
    2011 Դիտարան
  • Հնագույն մարգարեություն, որն առնչվում է քեզ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ է մարդը մահանում
    Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա
2007 Դիտարան
w07 6/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Արդյոք Եվայի հետ խոսող օձը ունե՞ր ոտքեր։

Ինչպես գրված է Ծննդոց 3։14–ում, Եհովա Աստված, դիմելով օձին, որը Եդեմի պարտեզում խաբել էր Եվային, ասաց. «Որովհետեւ արիր այս, դու անիծեալ լինիս բոլոր անասուններիցը եւ դաշտի բոլոր կենդանիներիցը. փորիդ վերայ գնաս, եւ հող ուտես կեանքիդ բոլոր օրերումը»։ Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե այդ կենդանին, որը հրապուրեց Եվային, նախկինում ոտքեր է ունեցել, բայց հետագայում դրանք կորցրել է։ Թեպետ Ծննդոց 3։14–ի խոսքերից ոմանք հնարավոր է այդպիսի եզրակացության հանգեն, սակայն ոչ մի հարկ չկա եզրակացնելու, որ մինչև այդ անեծքը օձերը ոտքեր են ունեցել։ Ինչո՞ւ։

Հիմնական պատճառն այն է, որ Եհովայի դատաստանին արժանացած անձնավորությունը իրականում Սատանան էր՝ այն անտեսանելի ոգին, որը իր նպատակների համար օգտագործեց այդ խոնարհ կենդանուն։ Աստվածաշունչը Սատանային անվանում է «ստության հայր» և «առաջին օձ»։ Այս երկու արտահայտություններն էլ ակներևաբար մատնանշում են Սատանայի օգտագործած տեսանելի կենդանուն՝ օձին՝ որպես նրա խոսնակի, որը դրդեց Եվային չհնազանդվել Աստծու պատվիրանին (Հովհաննես 8։44; Հայտնություն 20։2)։

Աստված ստեղծեց օձերին, և մինչ Սատանան կդիմեր այդ մոլորեցնող քայլին, Ադամը հավանաբար նրանց արդեն անուն էր տվել։ Եվային մոլորեցնողը նրա հետ խոսող օձը չէր, քանի որ այդ կենդանին բանականությունից զուրկ էր։ Օձը չէր կարող իմանալ, որ Սատանան իրեն խորամանկորեն օգտագործում է, և չէր էլ կարող հասկանալ, թե Աստված ինչ դատաստանի էր արժանացնելու անհնազանդներին։

Այդ դեպքում ինչո՞ւ Աստված ասաց, որ օձը նվաստացած վիճակում պիտի հայտնվեր։ Այն, թե ինչպես է օձը դրսևորում իրեն շրջակա միջավայրում, համապատասխանաբար խորհրդանշում է Սատանայի նվաստացած վիճակը, քանի որ սովորաբար օձը փորի վրա է սողում և արագորեն շարժում է լեզուն, ասես լիզում է հողը։ Նախկինում որպես Աստծու հրեշտակներից մեկը բարձր դիրք ունենալով՝ նա այդ բարձր դիրքից զրկվեց և հայտնվեց ստորացած վիճակում, այսինքն՝ ինչպես Աստվածաշունչն է ասում, գցվեց տարտարոսը (2 Պետրոս 2։4)։

Եվ ինչպես որ բառացի օձը կարող է խայթել մարդու գարշապարը, այնպես էլ Սատանան իր նվաստացած վիճակում կարող էր Աստծու «սերնդի գարշապարը խայթել» (Ծննդոց 3։15)։ Այդ սերնդի գլխավոր մասը Հիսուս Քրիստոսն է, որը ժամանակավորապես տանջանքներ կրեց Սատանայի գործակիցների ձեռքով։ Իսկ խորհրդանշական օձի գլուխը վերջնականապես կջախջախվի Քրիստոսի և նրա՝ հարություն առած օծյալ քրիստոնյա ընկերակիցների կողմից (Հռոմեացիներ 16։20)։ Այսպիսով՝ այն, որ Աստված անիծեց տեսանելի օձին, ներկայացնում է անտեսանելի «առաջին օձի»՝ Բանսարկու Սատանայի նվաստացուցիչ ու վերջնական ոչնչացումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը