Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Նա Եհովայի հավանությունը փնտրեց»
    2011 Դիտարան
  • Սուրբ ոգու դե՞մ ես մեղք գործել
    2007 Դիտարան
  • Ի՞նչ է Եհովայի ներողամտությունը նշանակում քեզ համար
    2012 Դիտարան
  • Ամեն օր հարցնո՞ւմ ես՝ «ուր է Եհովան»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
Ավելին
2001 Դիտարան
w01 12/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք Երեմիա 7։16 խոսքում արձանագրված Աստծո հրահանգը նշանակում է, թե քրիստոնյաները չպետք է աղոթեն նրա համար, ով վտարվել է քրիստոնեական ժողովից իր գործած մեղքի համար չզղջալու պատճառով։

Անհավատարիմ Հուդայի դեմ իր դատավճիռը կարդալուց հետո Եհովան ասաց Երեմիային. «Մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, եւ նորանց համար ինձ մի բարեխօսիր, որովհետեւ ես քեզ չեմ լսելու» (Երեմիա 7։16)։

Ինչո՞ւ Եհովան արգելեց Երեմիային աղոթել իսրայելացիների համար։ Պատճառը հստակ է, նրանք կատարել էին Աստծո Օրենքի ահավոր խախտում։ Բացահայտորեն և անամոթաբար նրանք ‘գողանում էին, սպանում, շնություն անում և սուտ երդում անում ու Բահաղին խունկ ծխում և օտար աստվածների ետևից գնում’։ Հետևաբար Եհովան ասաց անհավատ հրեաներին. «Ձեզ պէտք է դէն գցեմ իմ երեսի առաջիցը, ինչպէս որ դէն եմ գցել ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդին»։ Ինչ խոսք, տեղին չէր լինի, որ Երեմիան կամ էլ ուրիշ մեկը աղոթքով խնդրեր Եհովային փոխել իր դատավճիռը (Երեմիա 7։9, Արևմտ. Աստ., 15)։

Սրան համապատասխան Հովհաննես առաքյալը գրեց Աստծուն պատշաճորեն աղոթելու մասին։ Սկզբում նա վստահեցրեց քրիստոնյաներին. «Ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի» (Ա Յովհաննէս 5։14)։ Այնուհետև, ինչ վերաբերում է ուրիշների համար աղոթելուն, նա շարունակեց. «Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես» (Ա Յովհաննէս 5։16)։ Հիսուսը նույնպես խոսեց այն տեսակ մեղքի մասին, որը «չպիտի ներուի». դա սուրբ ոգու դեմ գործած մեղքն է (Մատթէոս 12։31, 32)։

Արդյո՞ք սա նշանակում է, թե բոլոր նրանք, ովքեր վտարվել են քրիստոնեական ժողովից իրենց գործած մեղքի համար չզղջալու պատճառով, «մահացու մեղք» են գործել և նրանց համար պետք չէ աղոթել։ Պարտադիր չէ, որ դա լինի պարագան, քանի որ որոշ դեպքերում նման հանցանքները մահացու մեղքեր չեն։ Իրականում, դժվար է իմանալ՝ այդպե՞ս է, թե՝ ոչ։ Տիպիկ օրինակ է Հուդայի Մանասե թագավորը։ Նա կեղծ աստվածների համար զոհասեղաններ պատրաստեց, իր իսկ որդիներին զոհաբերեց, ոգեհարցությամբ զբաղվեց, քանդակած կուռք կանգնեցրեց Եհովայի տաճարում։ Փաստորեն Աստվածաշունչն ասում է, որ Մանասեն և ժողովուրդը ‘այն ազգերիցն ավելի չարություն գործեցին, որոնց Տերը փչացրեց Իսրայելի առաջից’։ Այս ամենի համար Եհովան պատժեց Մանասեին՝ նրան շղթայակապ գերի ուղարկելով Բաբելոն (Դ Թագաւորաց 21։1–9; Բ Մնացորդաց 33։1–11)։

Մահացո՞ւ էին արդյոք Մանասեի սարսափելի մեղքերը։ Ըստ երևույթին ոչ, քանի որ շարունակում ենք նրա մասին կարդալ. «Երբոր նեղութեան մէջ էր, խնդրեց իր Տէր Աստուծոյ երեսը, եւ շատ խոնարհուեցաւ իր հայրերի Աստուծոյ առաջը։ Եվ աղօթք արաւ նորան, եւ նա նորա աղօթքը ընդունեց եւ նորա աղաչանքը լսեց, եւ նորան ետ դարձրեց Երուսաղէմ իր թագաւորութեան մէջ. եւ Մանասէն իմացաւ, որ Եհովան է [«ճշմարիտ», ՆԱ] Աստուած» (Բ Մնացորդաց 33։12, 13)։

Հետևաբար, չպետք է շտապենք եզրակացնել, թե անհատի գործած մեղքը մահացու է, որովհետև նրան վտարել են ժողովից։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի բացահայտվի, թե ինչպիսին է անհատի սրտի իսկական վիճակը։ Իրականում, հաճախ նշվում է, որ ընկերակցությունից զրկելու նպատակներից մեկն այն է, որ մեղք գործած անհատը գիտակցի իր արարքը և զղջա ու դարձի գա։

Քանի որ մեղք գործած անհատը այլևս ժողովում չէ, ապա նրա սրտում և մտածելակերպի մեջ տեղի ունեցող փոփոխությունները առաջին հերթին հնարավոր է նկատվեն նրա հարազատների՝ կողակցի կամ ընտանիքի անդամների կողմից։ Նման փոփոխություններ տեսնողները կարող են եզրակացնել, որ նա մահացու մեղք չէ գործել։ Հնարավոր է նրանք աղոթեն, որ նա ուժ ստանա Աստծո ներշնչյալ Խոսքից և, որ Եհովան նրա հանդեպ գործի իր կամքին ներդաշնակ (Սաղմոս 44։21; Ժողովող 12։14)։

Մինչ մոտ գտնվող մարդիկ կարող են բավական փաստեր տեսնել հավաստիանալու, որ մեղավորը զղջացել է, նույնը չի կարելի ասել ամբողջ ժողովի համար։ Երբ որևէ մեկը մեղք գործած անհատի համար հրապարակայնորեն աղոթի, դա կարող է ժողովի անդամների համար շփոթության, անհանգստության և նույնիսկ գայթակղության պատճառ լինել։ Հետևաբար՝ նրանք, ովքեր մղվում են աղոթել մեղք գործած անհատի համար, պետք է դա անեն առանձին և դեպքերի հետագա զարգացումը թողնեն ժողովի պատասխանատու երեցներին։

[նկար 31–րդ էջի վրա]

Մանասեի գործած մեծ մեղքերը ներվեցին, երբ նա խոնարհեցրեց իր անձը Եհովայի առջև

[նկար 30–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Reproduced from Illustrierte Pracht - Bibel/Heilige Schrift des Alten und Neuen Testaments, nach der deutschen Uebersetzung D. Martin Luther’s

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը