Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոնեական թաղում՝ արժանավայել, համեստ, աստվածահաճո
    2009 Դիտարան
  • Հարցերի արկղ (2)
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովայի վկաները ինչպե՞ս են վերաբերվում թաղման արարողություններին
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
2002 Դիտարան
w02 6/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Կարո՞ղ է քրիստոնյա ծառայողը մահախոսական ասել ինքնասպանություն գործած անհատի թաղմանը։

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքը որոշի, թե կարող է արդյոք Աստծո առջև մաքուր խղճով մահախոսական ասել ինքնասպանություն գործած անձի համար։ Որոշում կայացնելիս նա պետք է խորհի հետևյալ հարցերի շուրջ. ինչպե՞ս է Եհովան դիտում ինքնասպանությունը. դա իսկապե՞ս ինքնասպանություն է եղել. հոգեկան կամ էմոցիոնալ խանգարման հողի վրա՞ է կատարվել. ինչպե՞ս են շրջապատի մարդիկ վերաբերվում ինքնասպանությանը։

Մենք քրիստոնյաներ ենք, և մեզ հետաքրքրում է Եհովայի տեսակետը ինքնասպանության վերաբերյալ։ Եհովան մարդկային կյանքը թանկ է գնահատում. նրա համար այն սուրբ է (Ծննդոց 9։5; Սաղմոս 36։9)։ Ուստի Եհովային տհաճություն է պատճառում ինքնասպանություն գործելը (Ելից 20։13; Ա Յովհաննէս 3։15)։ Արդյո՞ք այս փաստը հիմք է հանդիսանում, որ ինքնասպան անձնավորության թաղմանը մահախոսական չասվի։

Քննարկենք Իսրայելի Սավուղ թագավորի դեպքը։ Երբ նա հասկացավ, որ ողջ չի մնա փղշտացիների դեմ մղվող ճակատամարտում, «առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ», որպեսզի թշնամիներն ‘իրեն ծաղր չանեին’։ Փղշտացիները, գտնելով նրա դիակը, կախեցին այն Բեթսան քաղաքի պարսպից։ Տեղեկանալով այս մասին՝ Գաղաադի Հաբիսի բնակիչները եկան ու վերցրին դիակը և այրեցին։ Հետո վերցրեցին նրա ոսկորները և թաղեցին։ Նրանք նույնիսկ յոթ օր ծոմ պահեցին. ծոմը իսրայելացիների ավանդական ծեսն էր նման դեպքերում (Ա Թագաւորաց 31։4, 8–13; Ծննդոց 50։10)։ Երբ Դավիթը՝ Եհովայի օծյալը, իմացավ, թե ինչ են արել Գաղաադի Հաբիսի բնակիչները, ասաց. «Դուք Տէրիցն օրհնեալ լինէք որ ձեր տիրոջը՝ Սաւուղին արիք այս ողորմութիւնը եւ նորան թաղեցիք։ Եւ հիմա Տէրը ձեզ ողորմութիւն եւ ճշմարտութիւն անէ» (Բ Թագաւորաց 2։5, 6)։ Աստվածաշունչը չի ասում, թե Գաղաադի Հաբիսի բնակիչները դատապարտվեցին Սավուղ թագավորի թաղման հետ կապված արարողությունը կատարելու համար։ Սա համեմատեցեք այն դեպքի հետ, երբ ոմանք իրենց կատարած մեղքերի պատճառով զրկվեցին թաղվելու հնարավորությունից (Երեմիա 25։32, 33)։ Քրիստոնյան կարող է հաշվի առնել Սավուղի վերաբերյալ այս դրվագը, երբ մտածում է՝ կարո՞ղ է ելույթ ունենալ ինքնասպանություն գործած մարդու թաղմանը, թե՞ ոչ։

Քրիստոնյան կարող է նաև խորհել, թե որն է մահախոսական ասելու նպատակը։ Ի տարբերություն հոգու անմահությանը հավատացող մարդկանց՝ Եհովայի վկաները մահախոսական ասելիս չեն շոշափում այն սխալ պատկերացումը, թե հանգուցյալն իբրև գնում է մեկ ուրիշ աշխարհ։ Մահախոսական ասելու հիմնական նպատակը հանգուցյալի հարազատներին սփոփելն է ու ներկաներին հայտնելը, թե իրականում նա ինչ վիճակում է գտնվում (Ժողովող 9։5, 10; Բ Կորնթացիս 1։3–5)։ Թաղման ժամանակ ելույթ ունենալու մյուս կարևոր նպատակը բոլոր ներկաներին օգնելն է՝ խորհելու կյանքի անցողիկության մասին (Ժողովող 7։2)։ Կհասնի՞ քրիստոնյան այս նպատակներին՝ ինքնասպանություն կատարած անհատի թաղմանը ելույթ ունենալով։

Ճիշտ է, ոմանք թերևս մտածեն, որ այդ անհատը ինքնասպանություն է գործել լիովին գիտակցելով, որ մեղք է գործում Եհովայի դեմ։ Բայց հնարավո՞ր է միշտ հիմնավոր կերպով այդպես կարծել։ Չի՞ կարող այնպես լինել, որ նա պահի ազդեցության տակ գործած լինի։ Ոմանք, ովքեր մտադրվում են ինքնասպանություն գործել, փոխում են իրենց միտքը ու չեն անում դա։ Անհատը չի կարող զղջալ իր արածի համար, երբ արդեն մահացած է։

Այստեղ կարևոր հանգամանք է նաև այն, թե ինչ վիճակում է եղել անհատը։ Շատ ինքնասպանություններ կատարվում են հոգեկան ու էմոցիոնալ խանգարման հողի վրա։ Այդ անհատներին իրոք կարելի է անվանել ինքնասպանության զոհեր։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ինքնասպան անձանց 90%–ը ունեցել է որևէ հոգեկան, էմոցիոնալ կամ թմրանյութերի հետ կապված պրոբլեմ։ Կների՞ Եհովան մտային նման վիճակում ինքնասպանություն գործած մարդկանց։ Մենք չենք կարող որոշել, թե հանգուցյալը, ըստ Եհովայի, աններելի մեղք է գործել, թե՝ ոչ։ Մտածելով հանգուցյալի թաղմանը ելույթ ունենալ–​չունենալու մասին՝ քրիստոնյան կարող է հաշվի առնել նրա հանգամանքներն ու հիվանդության պատմությունը։

Այս հարցին մեկ ուրիշ կողմից էլ պետք է նայել։ Ինչպե՞ս են տեղացիները վերաբերվում ինքնասպանությանը և այդ անհատի մահվանը։ Այս հարցը առանձնապես պետք է հետաքրքրի երեցներին, որովհետև նրանց մտահոգում է Եհովայի վկաների տեղի ժողովի հեղինակությունը։ Ելնելով այն բանից, թե տվյալ վայրում ինչպես է դիտվում ինքնասպանությունն ընդհանրապես և մասնավորապես այդ անհատի արարքը՝ երեցները գուցե նախընտրեն հավանություն չտալ թաղման վայրում կամ Թագավորության սրահում մահախոսական ասելուն։

Այն դեպքում, երբ ժողովի անդամ չհանդիսացող անհատները քրիստոնյային խնդրում են մահախոսական ասել անձնասպան մարդու թաղմանը, նա կարող է վճռել դա անել՝ որպես առանձին անհատ։ Նման դեպքում նա պետք է զգույշ լինի, որ կոնկրետ արտահայտություններ չանի մահացածի հարություն առնել–​չառնելու մասին։ Այդ հարցը Եհովան է որոշում, և ոչ ոք չի կարող ասել, թե արդյոք հանգուցյալը հարություն կառնի։ Եղբայրը կարող է ուշադրությունը կենտրոնացնել մահվան վերաբերյալ աստվածաշնչյան ճշմարտությունների վրա ու մխիթարական մտքեր արտահայտել սգացող հարազատների համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը