Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 8/1 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հարազատ եղբայրներ տարբեր մտածողությամբ
    2002 Դիտարան
  • Բարի որդին ու չար որդին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Բարկությունը դրդում է սպանության
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2002 Դիտարան
w02 8/1 էջ 28

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք Աբելը մտածում էր, որ Աստծո բարեհաճությանն արժանանալու համար հարկավոր է կենդանիներից զոհաբերություն մատուցել։

Աստվածաշունչը շատ սեղմ տեղեկություն է տալիս Կայենի և Աբելի մատուցած զոհաբերությունների մասին։ Ծննդոց 4։3–5 համարներում կարդում ենք. «Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արաւ»։

Աստվածաշունչը ոչինչ չի ասում՝ արդյոք Եհովան մինչ այդ զոհաբերությունների մասին որևէ կոնկրետ տեղեկություն տվել էր, թե՝ ոչ, և չի խոսում նաև այն մասին, թե ինչպիսի զոհաբերությունները ընդունելի կլինեին նրա կողմից։ Ուստի Կայենն ու Աբելը, ամենայն հավանականությամբ, իրենց իսկ նախաձեռնությամբ զոհաբերություններ կատարեցին։ Ինչո՞ւ։ Նրանց արգելված էր մուտք գործել իրենց ծնողների սկզբնական բնակավայրը՝ դրախտը, և նրանք արդեն զգում էին, թե ինչ հետևանքներ է բերում մեղքը. նրանք օտարացել էին Աստծուց։ Մեղավոր և թշվառ վիճակում լինելով՝ Աբելն ու Կայենը պետք է որ խիստ զգացած լինեին Աստծո աջակցության կարիքը։ Աստծուն ընծա բերելը, ըստ ամենայնի, կամավոր քայլ էր նրանց կողմից. նրանք ցանկանում էին արժանանալ Աստծո բարեհաճությանը։

Աստվածաշունչն ասում է, որ Աստված ընդունեց Աբելի զոհաբերությունը, իսկ Կայենինը՝ ոչ։ Ինչո՞ւ։ Գուցե պատճառն այն էր, որ Աբելը Աստծո ակնկալա՞ծը զոհաբերեց, իսկ Կայենը՝ ոչ։ Չենք կարող վստահությամբ ասել, թե այստեղ զոհաբերության տեսակը ոչ մի դեր չի խաղացել, քանի որ նախօրոք նրանց չէր ասվել, թե ինչպիսի զոհաբերությունն է ընդունելի։ Սակայն, հավանական է, որ երկու զոհաբերություններն էլ ընդունելի են եղել. ժամանակի ընթացքում Եհովան Իսրայել ազգին տվեց Մովսիսական օրենքը, որտեղ ընդունելի զոհաբերությունների շարքում նշվում էին ոչ միայն անասնական զոհեր, այլ նաև բոված ցորեն, գարու խրձեր, բարակ ալյուր, թխվածքեղեն և գինի (Ղեւտացոց 6։19–23; 7։11–13; 23։10–13)։ Ակներևաբար, Կայենի և Աբելի մատուցած զոհաբերությունների տեսակը չէր միայն պատճառը, որ Աստված մեկն ընդունեց, իսկ մյուսը՝ ոչ (համեմատեք Եսայիա 1։11; Ամովս 5։22)։

Դարեր անց Պողոս առաքյալը գրեց. «Հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ պատարագ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա պատարագների՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց» (Եբրայեցիս 11։4)։ Ուստի Աբելն իր հավատի շնորհիվ Աստծո կողմից արդար համարվեց։ Սակայն հավատ ինչի՞ հանդեպ։ Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա պետք է Սերունդ առաջ բերեր, որը ‘ջախջախելու էր օձի գլուխը’ և վերահաստատելու էր այն խաղաղությունն ու կատարելությունը, որ մի ժամանակ վայելում էին մարդիկ։ Հաշվի առնելով այն խոսքերը, որ Սերնդի ‘գարշապարը պետք է խայթվեր’՝ Աբելը, հավանաբար, հասկացել էր, որ զոհաբերելիս անհրաժեշտ է արյուն թափել (Ծննդոց 3։15)։ Ինչևէ, մի բան պարզ է. Աբելի հավատն էր պատճառը, որ Աստված նրա մատուցած զոհը գերադասեց Կայենի զոհից։

Նմանապես, Աստված չընդունեց Կայենի զոհաբերությունը ոչ թե դրա սխալ լինելու պատճառով, այլ որ նա հավատ չցուցաբերեց, ինչը և արտացոլվեց նրա արարքներում։ Եհովան Կայենին պարզ ասաց. «Չէ՞ որ եթէ բարի լինիս, [երեսդ] կ’բարձրանայ» (Ծննդոց 4։7)։ Աստված Կայենին մերժեց ոչ այն պատճառով, որ նրա բերած ընծան հաճելի չէր իրեն։ Իրականում պատճառն այն էր, որ «իր գործերը չար էին». նրա սիրտը լցված էր նախանձով ու ատելությամբ, ինչն ի վերջո հանգեցրեց սպանության (Ա Յովհաննէս 3։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը