Մխիթարություն կրիտիկական ժամանակներում
ԱՅՍՕՐՎԱ նորությունները մխիթարական չես անվանի։ Ահա թե ինչ է գրում մի անձնավորություն. «Ընթացիկ իրադարձություններն այնքան մռայլ են, որ հաճախ դժվարանում ես ասել՝ բավականաչափ քաջություն կունենա՞ս ժամը վեցի նորությունները լսելու, թե՞ ոչ»։ Աշխարհը ողողված է պատերազմներով, ահաբեկչական գործողություններով, տառապանքով, հանցագործությամբ, հիվանդություններով. դժբախտություններ, որ գուցե շուտով ուղղակիորեն առնչվեն նաև մեզ, եթե արդեն չեն առնչվել։
Այս իրավիճակը ճշգրտորեն կանխագուշակված է եղել Աստվածաշնչում։ Մեր օրերը նկարագրելով՝ Հիսուսն ասել էր, որ մեծ պատերազմներ, համաճարակներ, սով ու երկրաշարժեր են լինելու (Ղուկաս 21։10, 11)։ Պողոս առաքյալը նույնպես գրել էր «չար ժամանակներ[ի]» մասին, երբ մարդիկ լինելու էին դաժան, արծաթասեր և բարին չսիրող։ Այդ ժամանակաշրջանը նա անվանել էր ‘վերջին օրեր’ (Բ Տիմոթէոս 3։1–5, ԷԹ)։
Այսպիսով՝ աշխարհի վիճակը նկարագրելու հարցում նորություններն ու աստվածաշնչյան մարգարեությունները որոշ չափով նույն բանն են ասում։ Բայց դա միակ ընդհանրությունն է։ Աստվածաշնչում խոսվում է այնպիսի մի հեռանկարի մասին, որի վերաբերյալ նորությունները ոչինչ չեն հայտնում։ Աստծո Խոսքը տալիս է ոչ միայն այն հարցի պատասխանը, թե ինչու գոյություն ունի չարությունը, այլև՝ թե ինչպիսի ապագա է մեզ սպասում։
Աստծո տեսակետը չարության վերաբերյալ
Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչ տեսակետ ունի Աստված մեր օրերում տիրող տագնապալից իրավիճակների վերաբերյալ։ Թեև Եհովան կանխատեսել էր ներկայիս խնդիրները, նա ո՛չ հավանություն է տալիս դրանց, ո՛չ էլ մտադիր է թույլ տալու, որ դրանք անվերջ շարունակվեն։ «Աստուած սէր է»,— գրել է Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։8)։ Եհովան խորապես մտահոգված է մարդկանց բարօրությամբ։ Նա նաև ատում է չարությունը։ Ուստի միանգամայն տեղին կլինի, եթե Աստծո մոտ մխիթարություն փնտրենք, քանզի նա բարի է ու կարեկից։ Նա ոչ միայն ցանկանում է երկրի վրայից վերացնել չարիքը, այլև զորություն ունի այդ անելու։ Սաղմոսերգուն ասել է. «[Աստծո կողմից նշանակված երկնային Թագավորը] կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին» (Սաղմոս 72։12–14)։
Երևի թե տառապող մարդկանց տեսնելով՝ լցվում եք խղճահարությամբ, այնպես չէ՞։ Կարեկցանքը մի հատկություն է, որ մեր մեջ դրվել է Եհովայի կողմից, քանզի մենք ստեղծվել ենք նրա պատկերով (Ծննդոց 1։26, 27)։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ Եհովան նույնպես անտարբեր չէ տառապող մարդկանց նկատմամբ։ Հիսուսը, որ բոլոր էակներից շատ ավելի լավ էր ճանաչում Աստծուն, սովորեցնում էր, որ Եհովան մեծապես հետաքրքրված է մեզանով և շատ կարեկից է (Մատթէոս 10։29, 31)։
Աստծո ստեղծագործությունն արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ նա հոգ է տանում մարդկանց մասին։ Հիսուսն ասել էր, որ Աստված «իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։45)։ Իսկ Պողոս առաքյալը Լյուստրա քաղաքի բնակիչներին ասել էր. «[Աստված] իրան առանց վկայութեան չ’թողեց, բարերարութիւն անելով երկնքիցը տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով» (Գործք 14։16)։
Ո՞վ է պատասխանատու
Ուշադրության է արժանի Լյուստրայի բնակիչներին Պողոսի կողմից ասված մեկ ուրիշ միտք ևս. «Անցած դարերումը [Աստված] թոյլ տուաւ ամեն հեթանոսներին [«ազգերուն», Արևմտ. Աստ.]՝ որ իրանց ճանապարհներովը գնան»։ Այսպիսով՝ իրենց դժվարությունների համար մեծամասամբ պատասխանատու են հենց իրենք՝ ազգերը կամ ժողովուրդները։ Ուստի ճիշտ չի լինի մեղադրել Աստծուն (Գործք 14։15)։
Իսկ ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս տառապանքը։ Արդյոք նա մտադի՞ր է այդ կապակցությամբ որևէ բան անելու։ Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Աստծո Խոսքում։ Պետք է նշել նաև, որ այդ պատասխանը մեծապես կապված է մեկ ուրիշ ոգեղեն անձնավորության և ոգեղեն ոլորտում նրա կողմից բարձրացված հարցի հետ։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Եթե մարդն է կարեկցում տառապողներին, մի՞թե Աստված ավելի քիչ կկարեկցի
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER: Tank: UN PHOTO 158181/J. Isaac; earthquake: San Hong R-C Picture Company
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Upper left, Croatia: UN PHOTO 159208/S. Whitehouse; starving child: UN PHOTO 146150 BY O. MONSEN