Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 11/15 էջ 2–3
  • Երկրի վրա դրախտ. հնարավո՞ր բան է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկրի վրա դրախտ. հնարավո՞ր բան է
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դրախտ. երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա
  • Ջոն Միլթոնի կորուսյալ աշխատությունը
    2007 Դիտարան
  • Դրախտ՝ երկրի վրա. պատրա՞նք, թե՞ իրականություն
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Որտե՞ղ է Դրախտը, որի մասին գրված է Աստվածաշնչում
    2010 Դիտարան
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
Ավելին
2003 Դիտարան
w03 11/15 էջ 2–3

Երկրի վրա դրախտ. հնարավո՞ր բան է

ՔՉԵՐՆ են հավատում, թե երկիրը երբևէ դրախտ կդառնա։ Շատերը նույնիսկ մտածում են, թե այն մի օր ընդհանրապես կդադարի գոյություն ունենալուց։ Համաձայն Բրայան Լի Մոլինոյի գրքի՝ մեր մոլորակը սկիզբ է առել միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած «մեծ տիեզերական պայթյունի» հետևանքով («The Sacred Earth»)։ Եվ եթե անգամ մարդն ինքը չոչնչացնի երկիրը, շատերը կարծում են, որ վաղ թե ուշ երկիրն ու տիեզերքը «խտացման հետևանքով կվերածվեն հրե գնդի»։

17–րդ դարի անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը հեռու էր նման վատատեսական պատկերացումներից։ «Դրախտ կորուսյալ» վերնագրով իր էպիկական պոեմներից մեկում նա գրեց, որ երկիրն Աստծո կողմից ստեղծվել է որպես մարդկության դրախտ–​տուն։ Այդ սկզբնական Դրախտը մարդիկ կորցրին։ Սակայն Միլթոնը հավատում էր, որ այն կվերականգնվի, և որ Հիսուս Քրիստոսը, հանդես գալով որպես փրկիչ, մի օր «կվարձատրի իր հավատարիմներին ու կընդունի նրանց երանության գիրկը.... Երկնքում կամ Երկրի վրա»։ Միլթոնը վստահությամբ հայտարարում է. «Այդ ժամանակ Երկիրն ամբողջությամբ Դրախտ կդառնա»։

Դրախտ. երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա

Շատ կրոնասեր մարդիկ համակարծիք են Միլթոնի հետ այն հարցում, թե կգա ժամանակ, երբ իրենք որոշակի չափով փոխհատուցում կստանան այն ցավերի ու տառապանքների դիմաց, որ ստիպված են եղել կրելու երկրի վրա։ Սակայն որտե՞ղ են նրանք ստանալու այդ փոխհատուցումը՝ «Երկնքո՞ւմ», թե՞ «Երկրի վրա»։ Որոշ մարդկանց պատկերացումից առհասարակ դուրս է այն միտքը, որ դա կարող է լինել երկրի վրա։ Նրանք ասում են, որ մարդիկ «երանություն» կարող են ճաշակել միայն այն դեպքում, եթե թողնեն երկիրը ու գնան ապրեն երկնքում՝ հոգևոր ոլորտում։

Երկնքի մասին իրենց գրքում Կ. Մակդանելն ու Բ. Լանգը ասում են, որ երկրորդ դարի աստվածաբան Իրենեոսի կարծիքով վերահաստատված դրախտը չի լինելու ինչ–​որ հեռավոր երկնային ոլորտում, այլ երկրի վրա» («Heaven—A History»)։ Համաձայն այդ գրքի՝ թեև այնպիսի կրոնական գործիչներ, ինչպիսիք են՝ Ժան Կալվինն ու Մարտին Լյութերը, հույս ունեին գնալու երկինք, բայց նաև հավատում էին, որ «Աստված նորոգելու է երկիրը»։ Ուրիշ կրոններում ևս եղել են նման պատկերացումներ ունեցող մարդիկ։ Մակդանելն ու Լանգը նաև ասում են, որ որոշ հրեաներ հավատացել են, որ երբ գա Աստծո սահմանած ժամանակը, մարդկանց բոլոր զրկանքներին «վերջ կդրվի, ու նրանք լիարժեք կյանքով կապրեն երկրի վրա»։ Ըստ հին պարսկական մի հավատալիքի՝ երկրի «անապական վիճակը կվերականգնվի, ու մարդիկ դարձյալ կապրեն խաղաղության մեջ» («The Encyclopaedia of Middle Eastern Mythology and Religion»)։

Ի՞նչ է պատահել երկրային դրախտի վերաբերյալ մարդկանց փայփայած հույսին։ Արդյո՞ք մենք երկրի վրա զուտ ժամանակավոր բնակիչներ ենք։ Մի՞թե, ինչպես առաջին դարի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացին էր կարծում, կյանքը երկրի վրա լոկ «մի կարճառոտ, հաճախ անհաջող դրվագ է» դեպի ոգեղեն էակների ոլորտը տանող ճանապարհին։ Թե՞ Աստված մեկ այլ նպատակ ուներ, երբ ստեղծեց երկիրը ու մարդկանց բնակեցրեց դրախտային պայմաններում։ Կարո՞ղ են մարդիկ լիարժեք հոգևոր բավարարվածություն գտնել ու երջանկություն վայելել հենց այստեղ՝ երկրի վրա։ Չարժե՞ արդյոք պարզել, թե ինչ է ասում այս ամենի մասին Աստվածաշունչը։ Հնարավոր է, որ միլիոնավոր մարդկանց նման դուք էլ հանգեք այն եզրակացության, որ երկրի վրա դրախտային պայմանների վերականգնման վերաբերյալ հույսը միանգամայն տրամաբանական է։

[նկար 3–րդ էջի վրա]

Բանաստեղծ Ջոն Միլթոնը հավատում էր, որ Դրախտը վերականգնվելու է

[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]

COVER: Earth: U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Earth: U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA; John Milton: Leslie’s

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը