Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/15 էջ 26–էջ 29 պարբ. 8
  • Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 2)

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 2)
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աբրահամը դառնում է Աստծո ընկերը
  • (Ծննդոց 11։10–23։20)
  • Հակոբը 12 որդի է ունենում
  • (Ծննդոց 24։1–36։43)
  • Եհովան օրհնում է Հովսեփին Եգիպտոսում
  • (Ծննդոց 37։1–​50։26)
  • Նրանք ամուր հավատ ունեին
  • Աստվածաշնչի գիրք համար 1. Ծննդոց
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ծննդոց | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Եհովա՝ «Աստված, որ խաղաղություն է տալիս»
    2011 Դիտարան
  • Ջրհեղեղից մինչև Եգիպտոսից ազատագրումը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2004 Դիտարան
w04 1/15 էջ 26–էջ 29 պարբ. 8

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 2)

ԱՌԱՋԻՆ մարդու՝ Ադամի արարումից մինչև Հակոբի որդի Հովսեփի մահը, ինչպես «Ծննդոց» գիրքն է վկայում, 2 369 տարի է։ Առաջին տասը գլուխները, ինչպես նաև 11–րդ գլխի առաջին 9 համարները, որոնք ընդգրկում են արարչագործությունից մինչև բաբելոնյան աշտարակաշինությունն ընկած ժամանակաշրջանը, քննարկվել են այս պարբերագրի նախորդ համարում։a Այս հոդվածում կքննարկվեն ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքի մնացած հատվածից, և դրանք կվերաբերեն Աստծո հարաբերություններին Աբրահամի, Իսահակի, Հակոբի ու Հովսեփի հետ։

Աբրահամը դառնում է Աստծո ընկերը

(Ծննդոց 11։10–23։20)

Ջրհեղեղից մոտ 350 տարի անց Նոյի որդի Սեմի շառավղից ծնվում է մի մարդ, որն առանձնահատուկ ձևով է գրավում Աստծո ուշադրությունը։ Նրա անունը Աբրամ է, որը հետագայում փոխվում է Աբրահամի։ Աստծո պատվերով Աբրամը թողնում է քաղդեական Ուր քաղաքը և վրանաբնակ է դառնում մի երկրում, որը Եհովան խոստանում է տալ նրան ու նրա հետնորդներին։ Իր հավատի ու հնազանդության շնորհիվ Աբրահամը կոչվում է «Աստուծոյ բարեկամ»՝ ընկեր (Յակոբոս 2։23)։

Եհովան քայլեր է ձեռնարկում Սոդոմի ու մոտակա այլ քաղաքների ամբարիշտ բնակիչների դեմ, բայց Ղովտին ու նրա դուստրերին փրկում է։ Աբրահամի որդի Իսահակի ծնվելով կատարվում է Եհովայի խոստումը։ Տարիներ անց Աբրահամի հավատը փորձվում է, երբ Եհովան պատվիրում է նրան իր որդուն զոհաբերել։ Աբրահամը պատրաստ է դա անել, բայց հրեշտակը կանգնեցնում է նրան։ Կասկած չկա, որ Աբրահամը հավատի տեր մարդ է, և նրան հավաստիացում է տրվում, որ իր սերնդի միջոցով բոլոր ազգերը կօրհնվեն։ Սիրելի կնոջ՝ Սարրայի մահը մեծ վիշտ է պատճառում Աբրահամին։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ.

12։​1–3 — Աբրահամական ուխտը ե՞րբ սկսեց գործել և որքա՞ն ժամանակով։ Եհովայի ուխտը Աբրամի հետ այն մասին, որ «երկրի բոլոր ազգերը [Աբրամի միջոցով] կ’օրհնուին», ակներևաբար սկսեց գործել, երբ Աբրամն անցավ Եփրատ գետը Քանան գնալու ճանապարհին։ Սա պետք է որ եղած լիներ մ.թ.ա. 1943 թ. հրեական նիսան ամսվա 14–ին՝ 430 տարի առաջ, նախքան Իսրայելը կազատագրվեր Եգիպտոսի գերությունից (Ելից 12։2, 6, 7, 40, 41)։ Աբրահամական ուխտը «յաւիտենական ուխտ» է։ Այն ուժի մեջ է այնքան ժամանակ, մինչև որ երկրի բոլոր ընտանիքները օրհնվեն ու Աստծո բոլոր թշնամիները կործանվեն (Ծննդոց 17։7; Ա Կորնթացիս 15։23–26)։

15։13 — Ե՞րբ վերջացավ Աբրամի սերնդի 400–ամյա չարչարանքը, որի մասին կանխագուշակվել էր։ Չարչարանքի շրջանը սկսվեց մ.թ.ա. 1913 թ.–ին, երբ Աբրահամի որդի Իսահակը 5 տարեկանում կտրվեց կաթից, և նրա 19–ամյա եղբայր Իսմայելը ‘ծաղրեց’ նրան (Ծննդոց 21։8–14; Գաղատացիս 4։29)։ Այդ շրջանն ավարտվեց իսրայելացիների՝ Եգիպտոսից ազատագրումով մ.թ.ա. 1513 թ.–ին։

16։2 — Պատշա՞ճ էր Սարայի համար, որ նա իր աղախին Հագարին՝ որպես կնոջ, տար Աբրամին։ Սարայի արած քայլը ներդաշնակ էր այն ժամանակների սովորությանը. ամուլ կինը պարտավոր էր ամուսնուն հարճ տալ, որպեսզի վերջինս ժառանգորդ ծներ։ Բազմակնության սովորությունը առաջին անգամ երևան եկավ Կայենի գծով։ Ի վերջո, այդ սովորությունն ընդունվեց նաև Եհովայի որոշ երկրպագուների կողմից (Ծննդոց 4։17–19; 16։1–3; 29։21–28)։ Բայց Եհովան երբևէ չի հրաժարվել մենամուսնության՝ իր սահմանած սկզբնական չափանիշից (Ծննդոց 2։21, 22)։ Նոյն ու նրա որդիները, որոնց կրկնվեց «աճեցէք եւ.... լցրէք երկիրը» պատվերը, ակներևաբար, միակին էին (Ծննդոց 7։7; 9։1; Բ Պետրոս 2։5, ԱՆԹ)։ Մենամուսնության չափանիշը հաստատվեց նաև Հիսուս Քրիստոսի կողմից (Մատթէոս 19։4–8; Ա Տիմոթէոս 3։2, 12)։

19։8 — Մի՞թե սխալ չէր, որ Ղովտն իր աղջիկներին առաջարկեց սոդոմացիներին։ Համաձայն Արևելքի կանոնների՝ հյուրընկալի պատասխանատվությունն էր պաշտպանել իր հարկի տակ գտնվող հյուրերին, նույնիսկ եթե դրա համար պահանջվեր մեռնել։ Ղովտը պատրաստ էր դրան։ Նա խիզախորեն մեն–​մենակ դուրս գնաց ամբոխի մոտ՝ իր ետևից փակելով դուռը։ Այն պահին, երբ Ղովտը առաջարկում էր իր աղջիկներին նրանց, նա, հավանաբար, գլխի էր ընկել, որ իր հյուրերը Աստծո կողմից են եկել, և գուցե մտածում էր, որ Աստված կարող է պաշտպանել իր դուստրերին, ինչպես որ պաշտպանեց իր բարեկամուհի Սարրային Եգիպտոսում (Ծննդոց 12։17–20)։ Եվ իսկապես, ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, Ղովտն ու նրա աղջիկները անվնաս մնացին։

19։30–​38 — Եհովան աչք փակե՞ց այն բանի վրա, որ Ղովտը հարբեց ու իր աղջիկների կողմից ծնված երկու տղաների հայր դարձավ։ Եհովան մատների արանքով չի նայում ո՛չ արյունապղծությանը, ո՛չ էլ հարբեցողությանը (Ղեւտացոց 18։6, 7, 29; Ա Կորնթացիս 6։9, 10)։ Ղովտը ցավ էր զգում սոդոմացիների ‘անօրեն գործերի’ պատճառով (Բ Պետրոս 2։6–8)։ Հենց այն փաստը, որ նրա աղջիկները հարբեցրին նրան, հուշում է այն միտքը, որ նրանք հասկանում էին, որ իրենց հայրը սթափ վիճակում չէր համաձայնվի նրանց հետ սեռական կապի մեջ մտնել։ Նրանք օտարներ էին այդ վայրերում, ուստի Ղովտի աղջիկները խորհեցին, որ դա միակ ելքն էր իրենց հոր շառավիղը պահպանելու համար։ Աստվածաշնչում այս պատմությունը գրվել է ցույց տալու համար, որ մովաբացիները (սերված Մովաբից), և ամմոնացիները (սերված Բենամմիից) արյունակցական կապ ունեն Աբրահամի հետնորդների՝ իսրայելացիների հետ։

Դասեր մեզ համար

13։​8, 9. Ի՜նչ գերազանց օրինակ է Աբրահամը անհամաձայնությունները լուծելու հարցում։ Թող որ երբեք չզոհենք մեր խաղաղ հարաբերությունները ֆինանսական շահի, անձնական նախապատվության կամ էլ հպարտության պատճառով։

15։​5, 6. Աբրահամը ծերացել էր, բայց դեռ զավակ չուներ, և նա այդ հարցով դիմեց Աստծուն։ Եհովան հավաստիացրեց, որ իր խոստումը կկատարի։ Արդյո՞ւնքը։ Աբրահամը «հաւատաց Եհովային»։ Եթե մենք աղոթքով բացում ենք մեր սիրտը Եհովայի առջև, ընդունում ենք նրա հավաստիացումները՝ տրված Աստվածաշնչից և հնազանդվում ենք նրան, ապա մեր հավատը կզորանա։

15։16. Եհովան չիրագործեց իր դատաստանը ամորհացիների (կամ՝ քանանացիների) հանդեպ չորս ‘սերունդների’ (ՆԱ) ընթացքում։ Ինչո՞ւ։ Քանի որ նա համբերատար Աստված է։ Նա սպասեց այնքան, մինչև որ այլևս նրանց կողմից բարելավման ոչ մի հույս չմնաց։ Եհովայի պես, մենք պետք է համբերատար լինենք։

18։23–​33. Եհովան մարդկանց չի ոչնչացնում անխտիր։ Նա արդարներին պաշտպանում է։

19։16. Ղովտը «ուշանում էր», և հրեշտակները ստիպված էին գրեթե ուժով հանել Սոդոմից նրան ու նրա ընտանիքի անդամներին։ Մենք խելացի կվարվենք, եթե չկորցնենք մեր հրատապության զգացումը, մինչ սպասում ենք այս ամբարիշտ աշխարհի վախճանին։

19։26. Ի՜նչ անմտություն կլիներ, եթե մեր ուշադրությունը շեղվեր այն ամենով, ինչ թողել ենք ետևում՝ աշխարհում, կամ եթե կարոտով հիշեինք դրանք։

Հակոբը 12 որդի է ունենում

(Ծննդոց 24։1–36։43)

Աբրահամը միջոցներ է ձեռնարկում, որ Իսահակը ամուսնանա, և նրա կինն է դառնում Ռեբեկան, որը հավատ է ընծայում Եհովային։ Ռեբեկան երկվորյակ է ծնում՝ Եսավին ու Հակոբին։ Եսավն արհամարհում է իր անդրանիկության իրավունքը և այն վաճառում Հակոբին, որն ավելի ուշ ստանում է իր հոր օրհնությունները։ Հակոբը փախչում է Փադան–​արամ, որտեղ ամուսնանում է Լիայի ու Ռաքելի հետ, մոտ 20 տարի պահում է նրանց հոր հոտերը նախքան ընտանիքով այնտեղից մեկնելը։ Հակոբը Լիայից, Ռաքելից և նրանց երկու աղախիններից ունենում է 12 որդի, ինչպես նաև դուստրեր։ Հակոբը գոտեմարտում է հրեշտակի հետ և օրհնվում, ու նրա անունը փոխվում է Իսրայելի։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

28։12, 13 — Ի՞նչ էր նշանակում այն ‘սանդուղքը’, որ Հակոբը տեսավ երազում։ Այդ ‘սանդուղքը’, որը հավանաբար նման էր դեպի վեր գնացող քարե աստիճանների, նշանակում էր, որ հաղորդակցություն գոյություն ունի երկրի ու երկնքի միջև։ Այն, որ Աստծո հրեշտակները իջնում ու բարձրանում էին աստիճաններով, նշանակում էր, որ նրանք մի ինչ–​որ կարևոր ձևով ծառայություն են կատարում՝ կապ պահպանելով Եհովայի ու այն մարդկանց միջև, որոնք ունեն նրա հավանությունը (Յովհաննէս 1։51)։

30։14, 15 — Ինչո՞ւ Ռաքելը չօգտվեց հղիանալու հնարավորությունից և դրա փոխարեն նախընտրեց մանրագորները։ Հին ժամանակներում մանրագոր բույսի պտուղը օգտագործում էին բժշկության մեջ որպես թմրանյութ, ինչպես նաև որպես ջղաձգությունը կանխարգելող կամ թեթևացնող միջոց։ Նաև հավատում էին, որ այդ պտուղը կարող է սեռական ցանկություն գրգռել, նպաստել շատ երեխաներ ունենալուն կամ լինել որպես բեղմնավորմանը նպաստող միջոց (Երգ Երգոց 7։13)։ Աստվածաշունչը չի ասում, թե ինչու Ռաքելն այդպես վարվեց։ Ռաքելը գուցե մտածում էր, թե մանրագորները կօգնեն իրեն հղիանալու, ինչով և վերջ կդրվեր իր՝ ամուլ կնոջ նախատինքին։ Ինչևէ, մի քանի տարի անցավ, մինչև որ Եհովան «նորա արգանդը բացաւ» (Ծննդոց 30։22–24)։

Դասեր մեզ համար

25։23. Եհովան կարողություն ունի իմանալու չծնված երեխայի՝ գեներով պայմանավորված հակումները ու ելնելով իր այդ գիտելիքից՝ նախօրոք որոշելու, թե իր նպատակները ում միջոցով կիրագործի։ Սակայն նա չի կանխորոշում անհատի ապագան (Ովսէէ 12։4; Հռովմայեցիս 9։10–12, ԷԹ)։

25։32, 33; 32։24–​29. Այն, որ Հակոբն ուզում էր ձեռք բերել անդրանիկության իրավունքը, և որ նա ամբողջ գիշեր գոտեմարտեց հրեշտակի հետ՝ օրհնություն ստանալու համար, ցույց է տալիս, որ նա իսկապես գնահատում էր սուրբ բաները։ Եհովան մեզ վստահել է այնպիսի սուրբ բաներ, ինչպիսիք են՝ նրա ու իր կազմակերպության հետ փոխհարաբերություններ ունենալը, փրկանքը, Աստվածաշունչը, այն հույսերը, որ կարող ենք ունենալ իր Թագավորության առնչությամբ։ Թող որ մենք Հակոբի պես գնահատանք արտահայտենք սուրբ բաների հանդեպ։

34։​1, 30. Հակոբը ‘փորձանքի մեջ ընկավ’ այն բանից հետո, երբ Դինան սկսեց ընկերություն անել այնպիսի մարդկանց հետ, ովքեր չէին սիրում Եհովային։ Մենք պետք է իմաստնորեն ընտրենք մեր ընկերներին։

Եհովան օրհնում է Հովսեփին Եգիպտոսում

(Ծննդոց 37։1–​50։26)

Նախանձը դրդում է Հակոբի որդիներին իրենց եղբայր Հովսեփին վաճառել ստրկության։ Եգիպտոսում Հովսեփը բանտարկվում է, քանի որ հավատարմորեն ու առանց վախենալու հետևում է Աստծո բարոյական չափանիշներին։ Անցնում է որոշ ժամանակ, ու նրան բանտից դուրս են բերում, որ գուշակի փարավոնի երազները, համաձայն որոնց՝ յոթ տարվա առատությունից հետո յոթ տարի սով է լինելու։ Հովսեփը նշանակվում է սննդի գծով պատասխանատու։ Սովի պատճառով նրա եղբայրները գալիս են Եգիպտոս՝ սնունդ հայթայթելու։ Ընտանիքը վերամիավորվում է ու բնակություն հաստատում Գեսեմի բարեբեր երկրում։ Մահվան անկողնում Հակոբը օրհնում է իր որդիներին ու մի մարգարեություն ասում, որը հաստատ հույս է տալիս, որ դարեր անց մեծ օրհնություններ կլինեն։ Նրա աճյունը տանում են Քանան ու այնտեղ թաղում։ Երբ Հովսեփը մահանում է 110 տարեկան հասակում, նրա մարմինը զմռսում են, որն ի վերջո տեղափոխելու էին Ավետյաց երկիր (Ելից 13։19)։

Սուրբգրային հարցեր ու պատասխաններ.

43։32 — Ինչո՞ւ եբրայեցիների հետ սեղան նստելը գարշելի էր եգիպտացիներին։ Շատ հավանական է, որ պատճառը կրոնական նախապաշարումն էր կամ ազգային հպարտությունը։ Բացի դրանից, եգիպտացիները գարշում էին հովիվներից (Ծննդոց 46։34)։ Ինչո՞ւ։ Հնարավոր է, հովիվները շատ ցածր դիրք ունեին եգիպտական հասարակության մեջ։ Կամ էլ պատճառը գուցե այն էր, որ նրանց երկրում մշակման ենթակա քիչ հող կար, և եգիպտացիները ատում էին նրանց, ովքեր արոտավայր էին փնտրում իրենց հոտերի համար։

44։5 Իսկապե՞ս Հովսեփը բաժակի միջոցով հմայություն էր անում։ Այն, ինչ առնչություն ուներ արծաթե բաժակի և դրա վերաբերյալ ասված խոսքերի հետ, ակներևաբար խորամանկություն էր։ Հովսեփը Եհովայի հավատարիմ երկրպագու էր։ Իրականում նա այդ բաժակը չէր օգտագործում հմայելու նպատակով, ճիշտ ինչպես որ այդ բաժակը Բենիամինը չէ՛ր գողացել։

49։10 Ո՞րն է «իշխողություն» և «օրենսդիր» բառերի իմաստը։ Այն, որ Հակոբը նշեց այս բառերը, նշանակում էր, որ Հուդայի ցեղը մինչև Սելովի գալը ունենալու էր մեծ իշխանություն և զորություն։ Հուդայի այս հետնորդը՝ Սելովը, Հիսուս Քրիստոսն է, որին Եհովան տվել է երկնային իշխանություն։ Քրիստոսն ունի արքայական, ինչպես նաև հրամայելու իշխանություն (Սաղմոս 2։8, 9; Եսայիա 55։4; Դանիէլ 7։13, 14)։

Դասեր մեզ համար

38։26. Հուդան սխալ քայլ կատարեց իր այրիացած հարսի՝ Թամարի հանդեպ։ Սակայն նա, երբ տեսավ, որ պատասխանատու է այն բանի համար, որ Թամարը հղի է, խոնարհաբար ընդունեց իր սխալը։ Մենք նույնպես պետք է անհապաղ ընդունենք մեր սխալները։

39։9. Հովսեփի պատասխանը Պետափրեսի կնոջը վկայում է, որ բարոյականության վերաբերյալ նրա մտածելակերպը ներդաշնակ էր Աստծո մտածելակերպին, և որ նրա խիղճը առաջնորդվում էր Աստծո սկզբունքներով։ Չպե՞տք է արդյոք մենք էլ, շարունակ ավելացնելով մեր ճշգրիտ գիտելիքները ճշմարտության վերաբերյալ, ձգտենք հասնել այն բանին, որ մեր խիղճն էլ առաջնորդվի Աստծո սկզբունքներով։

41։14–​16, 39, 40 Եհովան կարող է փոխել այն մարդկանց հանգամանքները, ովքեր աստվածավախ են։ Երբ ծանր դրության մեջ ենք ընկնում, խելամիտ կլինի ապավինել Եհովային ու նրան հավատարիմ մնալ։

Նրանք ամուր հավատ ունեին

Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Հովսեփը իսկապես աստվածավախ, հավատի տեր մարդիկ էին։ Նրանց պատմությունը, որ գրված է «Ծննդոց» գրքում, իրոք, զորացնում է մեր հավատը ու շատ օգտակար բաներ մեզ սովորեցնում։

Այս հոդվածը կարող է օգտավետ լինել քեզ համար, երբ կատարես Աստվածապետական ծառայության դպրոցի Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունը։ Այն կնպաստի, որ ընթերցանությունը կենդանի լինի։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Ծննդոց» գրքից (մաս 1)» հոդվածը, «Դիտարան», 2004 թ., հունվարի 1։

[նկար 26–րդ էջի վրա]

Եհովան օրհնում է Հովսեփին

[նկար 26–րդ էջի վրա]

Աբրահամը հավատի տեր մարդ էր

[նկար 26–րդ էջի վրա]

Արդար Ղովտը և նրա աղջիկները փրկվեցին

[նկար 29–րդ էջի վրա]

Հակոբը գնահատում էր սուրբ բաները։ Իսկ դո՞ւ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը