Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 3/15 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ուխտ
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Դուք կդառնաք «քահանաների թագավորություն»
    2014 Դիտարան
  • Թլփատություն. տղամարդկության նշա՞ն
    2007 Դիտարան
2004 Դիտարան
w04 3/15 էջ 28

Ընթերցողների հարցերը

Ելից 4։24–26-ում գրված միջադեպի ժամանակ ի՞նչ կատարվեց, և ո՞ւմ կյանքին էր վտանգ սպառնում։

Մովսեսն իր կնոջ՝ Սեպփորայի, ու որդիների՝ Գերսամի ու Եղիազարի հետ Եգիպտոս էր գնում, երբ հետևյալը պատահեց. «Ճանապարհին մի իջեւանում եղաւ, որ Եհովան նորան պատահեց, եւ ուզեց նորան սպանել։ Եւ Սեպփօրան մի սուր քար առաւ, եւ իր որդու անթլփատութիւնը թլփատեց, եւ նորա ոտքերի մօտ գցեց, եւ ասեց. թէ Դու ինձ համար մի արիւնոտ փեսայ ես։ Այսպէս թող տուաւ նորան. այն ժամանակ ասեց. Թլփատութեան համար արիւնոտ փեսայ» (Ելից 4։20, 24–26)։ Թեև այս հատվածը դժվար է հասկանալ, և հնարավոր չէ բավական ճշգրտորեն ասել, թե ինչ է իմաստը, սակայն Գրությունները որոշակի լույս են սփռում այս համարների վրա։

Այստեղ կոնկրետ չի նշվում, թե ում կյանքին էր վտանգ սպառնում։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ Մովսեսի կյանքը չէր վտանգի տակ, քանի որ նա հենց նոր էր Աստծուց պատվեր ստացել՝ իսրայելացիներին առաջնորդել Եգիպտոսից դուրս գալու (Ելից 3։10)։ Անհավանական է թվում, որ Աստծո հրեշտակի կողմից Մովսեսի կյանքին վտանգ սպառնար, այն դեպքում երբ նա գնում էր այդ հանձնարարությունը կատարելու։ Ուստի կարելի է եզրակացնել, որ վտանգ էր սպառնում նրա որդիներից մեկի կյանքին։ Թլփատության մասին օրենքում, որ ավելի վաղ տրվել էր Աբրահամին, ասվում էր. «Մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. նա իմ ուխտն անարգել է» (Ծննդոց 17։14)։ Ակներևաբար, Մովսեսը անուշադրության էր մատնել իր որդուն թլփատելը, ու այժմ վերջինիս կյանքին վտանգ էր սպառնում Եհովայի հրեշտակի կողմից։

Փորձելով շտկել իրավիճակը՝ ո՞ւմ ոտքերի մոտ Սեպփորան գցեց իր որդու թլիփը։ Եհովայի հրեշտակի, որը իշխանություն ուներ նրա չթլփատված որդուն սպանել։ Ուստի տրամաբանական է, որ Սեպփորան թլիփը գցեց հրեշտակի ոտքերի առաջ որպես ապացույց այն բանի, որ հնազանդվում է այդ ուխտին։

«Թլփատութեան համար արիւնոտ փեսայ» արտահայտությունը, որ արեց Սեպփորան, անսովոր է հնչում։ Ի՞նչ է դա ասում նրա մասին։ Հնազանդվելով թլփատության ուխտին՝ Սեպփորան ընդունեց, որ Եհովայի հետ ուխտի վրա հիմնված փոխհարաբերությունների մեջ է։ Օրենքի ուխտը, որ ավելի ուշ կապվեց իսրայելացիների հետ, ցույց էր տալիս, որ ուխտի վրա հիմնված հարաբերություններում Եհովայի մասին կարելի է ասել, որ նա ամուսինն է, իսկ ուխտի մեջ գտնվող մյուս կողմը՝ կինը (Երեմիա 31։32)։ Ուստի, Եհովային (նրան ներկայացնող հրեշտակի միջոցով) անվանելով «արիւնոտ փեսայ», Սեպփորան, ըստ երևույթին, ընդունում էր, որ պետք է ենթարկվի այդ ուխտի պայմաններին։ Դա նման էր նրան, որ նա թլփատության ուխտի ներքո հանդես էր գալիս որպես կին, իսկ Եհովա Աստված՝ ամուսին։ Ամեն դեպքում, նրա վճռական՝ Աստծո պատվերի հանդեպ հնազանդություն արտահայտող գործողությունների շնորհիվ նրա որդու կյանքին այլևս վտանգ չէր սպառնում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը