Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/15 էջ 3–4
  • Ո՞ւմ ձեռքում է ձեր ապագան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւմ ձեռքում է ձեր ապագան
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ եք տնօրինել ձեր ճակատագիրը
    2005 Դիտարան
  • «Իմ մահանալու ժամը դեռ չի եկել»
    2009 Դիտարան
  • Մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նախասահմանվա՞ծ են
    2009 Դիտարան
  • Ինչպես առաջարկել պարբերագրերը
    2009 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2005 Դիտարան
w05 1/15 էջ 3–4

Ո՞ւմ ձեռքում է ձեր ապագան

«ՄԱՐԴՆ ի վիճակի չէ տնօրինելու իր ճակատագիրը, ինչպես և ցանկացած կենդանի»,— գրում է էվոլյուցիոնիստ Ջոն Գրեյը։ Իսկ գրող Շմյուլի Բոթախը իր գրքերից մեկում ճիշտ հակառակ տեսակետն է արտահայտում։ Նա ասում է. «Մարդը կենդանի չէ և հետևաբար միշտ էլ կարող է տնօրինել իր ճակատագիրը» («An Intelligent Person’s Guide to Judaism»)։

Շատերը համաձայն են Գրեյի հետ և հավատում են, որ մարդկային ցեղի ճակատագիրը գտնվում է բնության կույր ուժերի ձեռքում։ Կան նաև այնպիսիները, որ մարդուն համարում են Աստծո կողմից արարված էակ՝ օժտված սեփական ճակատագիրը տնօրինելու ունակությամբ։

Ոմանք այն կարծիքին են, թե իրենց ապագան հզոր մարդկանց ձեռքում է։ Գրող Ռոյ Վեդերֆորդի խոսքերով՝ «երկրի բնակիչների (հատկապես կանանց) մեծ մասը երբեք ի զորու չի եղել տնօրինելու իր կյանքը շատ պարզ պատճառներով՝ կեղեքման ու շահագործման» («The Implications of Determinism»)։ Երջանիկ ապագայի հասնելու երազանքը, որ ունեցել են շատերը, հօդս է ցնդել քաղաքական և ռազմական հակամարտությունների հետևանքով։

Որոշ մարդիկ էլ, որ ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, կարծել են, թե իրենց ապագան գերբնական ուժերի ձեռքում է, և անօգնական են զգացել իրենց։ «Հին հույները,— գրում է Բոթախը,— տարված էին այն գաղափարով, թե ինչ հույս էլ մարդ ունենա ապարդյուն է, քանի որ նա ի վիճակի չէ փոխել իր ճակատագիրը»։ Նրանք գտնում էին, թե քմահաճ աստվածուհիները վճռել են յուրաքանչյուր մարդու ապագան։ Այդ աստվածուհիները, հույների համոզմամբ, որոշում էին, թե երբ է տվյալ անհատը մահանալու և որքան դժվարություն ու ցավ է կրելու իր ողջ կյանքի ընթացքում։

Այն համոզմունքը, թե մարդու ճակատագիրը գերբնական ուժերի ձեռքում է, տարածված է նաև այսօր։ Օրինակ՝ շատերը հավատում են, թե Աստված կանխորոշել է մարդկանց ձեռնարկած բոլոր գործերի վախճանը և յուրաքանչյուրի մահվան օրը։ Մյուսները համոզված են, թե Ամենակալ Աստված «նախապես սահմանել է յուրաքանչյուր անհատի վերջնական փրկությունը կամ դատապարտությունը»։ Այս ուսմունքը դավանում են իրենց քրիստոնյա համարող բազմաթիվ մարդիկ։

Իսկ ի՞նչ տեսակետ ունեք դուք։ Ձեր ճակատագիրն արդեն որոշվա՞ծ է այնպիսի ուժերի կողմից, որոնց վրա որևէ ձևով չեք կարող ազդել։ Թե՞ որոշ ճշմարտություն կա անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի խոսքերում, որը գրել է. «Երբեմն մարդն ինքն է իր ճակատագրի տերը»։ Տեսնենք, թե այս հարցի վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը