Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 5/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Խոստովանությունը սրտին բերում է ամոքում
    2001 Դիտարան
  • Դավիթ թագավորը մեղք է գործում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
    2004 Դիտարան
  • Դժբախտություններ Դավթի ընտանիքում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2005 Դիտարան
w05 5/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ Դավիթն ու Բերսաբեն շնություն գործելու համար մահվան չդատապարտվեցին, այնինչ նրանց նորածին որդին մահացավ։

Մովսիսական օրենքում հստակ գրված էր. «Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես» (Բ Օրինաց 22։22)։ Եթե Եհովա Աստված թույլ տար, որ Դավիթի ու Բերսաբեի դատական գործը Մովսիսական Օրենքի հիման վրա քննեին մարդկային դատավորները, ապա շնություն գործած զույգը մահվան պետք է դատապարտվեր։ Քանի որ այդ դատավորները ի վիճակի չէին կարդալու մարդկանց սրտերը, նրանք պետք է որոշում կայացնեին մեղք գործած անհատների այն գործողությունների հիման վրա, որ հաստատված էին փաստերով։ Շնության համար մահապատիժ էր սահմանված։ Իսրայելացի դատավորները լիազորված չէին ներելու այդպիսի մեղքը։

Սակայն ճշմարիտ Աստված կարող է կարդալ մարդկանց սրտերը ու ներել նրանց մեղքերը, եթե տեսնում է, որ հիմքեր կան դրա համար։ Քանի որ խնդիրը առնչվում էր Դավիթին, որի հետ Եհովան Թագավորության ուխտ էր կապել, Աստված որոշեց բացառություն անել ու անձամբ զբաղվել տվյալ գործով (Բ Թագաւորաց 7։12–16)։ «Բոլոր երկրի դատաւորը» իրավունք ունի նման որոշում կայացնելու (Ծննդոց 18։25)։

Ի՞նչ տեսավ Եհովան, երբ քննեց Դավիթի սիրտը։ 51–րդ սաղմոսը նկարագրում է Դավիթի զգացումները, «երբոր Նաթան մարգարէն նորա մօտ եկաւ՝ երբոր նա Բերսաբէի մօտ էր մտել»։ Սաղմոս 51։1–4-ում կարդում ենք. «Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։ Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։ Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի»։ Եհովան ամենայն հավանականությամբ տեսավ, թե խղճի ինչ խայթ էր զգում Դավիթը, ինչը նշան էր այն բանի, որ նա ամբողջ սրտով զղջում էր իր արածի համար։ Այդ պատճառով Աստված որոշեց, որ հիմքեր կան ողորմություն ցույց տալու մեղսագործ զույգի հանդեպ։ Բացի այդ, Դավիթն ինքը ողորմած անձնավորություն էր, իսկ Եհովան ողորմություն է ցույց տալիս ողորմածներին (Ա Թագաւորաց 24։5–8; Մատթէոս 5։7; Յակոբոս 2։13)։ Ուստի, երբ Դավիթն ընդունեց իր մեղքը, Նաթանն ասաց. «Տէրն էլ ներեց քո մեղքը. չես մեռնիլ» (Բ Թագաւորաց 12։13)։

Դավիթն ու Բերսաբեն չէին խուսափելու իրենց գործած մեղքի բոլոր հետևանքներից։ Քանի որ Դավիթը անհարգալից վերաբերմունք դրսևորեց Եհովայի հանդեպ, Նաթան մարգարեն նրան ասաց. «Այն որդին.... որ պիտի ծնուի քեզ համար պէտք է մեռնէ»։ Նրանց երեխան հիվանդացավ ու մահացավ, չնայած որ Դավիթը յոթ օր ծոմ պահեց և սուգ արեց (Բ Թագաւորաց 12։14 ՆԱ, 15–18)։

Ոմանք դժվարանում են հասկանալ, թե ինչու որդին պետք է մահանար, այն դեպքում երբ Բ Օրինաց 24։16–ում գրված է. «Որդիքը չ’մեռցնուին հայրերի [պատճառով]»։ Սակայն պետք է հիշենք, որ եթե այդ գործը քննեին մարդկային դատավորները, ապա ծնողները, ինչպես նաև մոր արգանդում գտնվող նրանց չծնված երեխան, կորցնելու էին իրենց կյանքը։ Բացի այդ, որդու կորուստը Դավիթին թերևս ստիպեց խորությամբ գիտակցել, թե նա ինչ մեծ տհաճություն է պատճառել Եհովային՝ մեղք գործելով Բերսաբեի հետ։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան խնդիրը լուծեց արդար ձևով, որովհետև «Աստուծոյ ճանապարհը կատարեալ է» (Բ Թագաւորաց 22։31)։

[Նկար 31–րդ էջի վրա]

Դավիթը անկեղծորեն զղջաց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը