Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/1 էջ 29–30
  • Չդադարենք բարին գործելուց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չդադարենք բարին գործելուց
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնություն՝ բարին գործելու մեջ
  • Բարի գործերը ‘գովություն և փառք’ են բերում
  • Ինչպե՞ս պետք է վերաբերվենք փորձություններին
    2002 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Շարունակեք «բարին գործել»
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովան օգնում է մեզ փորձությունների ժամանակ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2005 Դիտարան
w05 6/1 էջ 29–30

Չդադարենք բարին գործելուց

«ՁԵՐ վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք»,— հորդորեց Պետրոս առաքյալը (Ա Պետրոս 2։12)։ «Բարի» թարգմանված հունարեն բառը մատնանշում է «գեղեցիկ, վեհ, պատվելի, գերազանց» որևէ բան։ Այսօր մարդկանցից ընդհանուր առմամբ դժվար է ակնկալել վեհ ու պատվելի վարք։ Այնուամենայնիվ, Եհովայի ժողովրդին հաջողվել է հետևել Պետրոսի հորդորին։ Եվ իրոք, Աստծու ծառաներն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց բարի վարքով։

Այս իրողությունը հատկապես ուշադրության է արժանի, եթե հաշվի առնենք այն ճնշումներն ու դժվարությունները, որոնց բախվում ենք՝ ապրելով ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Փորձությունները քրիստոնյաների կյանքի անբաժան մասն են, և քրիստոնեական ապրելակերպի հանդեպ սովորաբար թշնամական վերաբերմունք է ցույց տրվում։ Բացի դրանից, թեև որոշ փորձություններ կարճատև են լինում, սակայն կան փորձություններ, որոնք երկար են տևում ու նույնիսկ ավելի են սաստկանում։ Այնուամենայնիվ, Պողոս առաքյալը հորդորեց. «Չ’ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիս 6։9)։ Բայց հնարավո՞ր է արդյոք բարին գործել ու շարունակել դա անել, մինչ ծանր փորձություններ ենք կրում ու թշնամական վերաբերմունքի ենթարկվում։

Օգնություն՝ բարին գործելու մեջ

«Վեհ ու պատվելի» լինելը սերտ կապ ունի ներքին անձնավորության և սրտի վիճակի հետ։ Ուստի փորձությունների ու դժվարությունների ժամանակ բարի վարք դրսևորելը պահի տակ արված բան չէ, այլ կյանքի բոլոր բնագավառներում Աստվածաշնչի սկզբունքները ամեն օր կիրառելու արդյունք է։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այս հարցում։ Քննարկենք հետևյալ խորհուրդները։

Զարգացրու Քրիստոսի մտայնությունը։ Երբ թվում է, թե մեզ հետ անարդարացի են վարվում, խոնարհություն է հարկավոր այդպիսի վերաբերմունքին դիմանալու համար։ Իր մասին մեծ կարծիք ունեցող անհատը հազիվ թե հանդուրժի վատ վերաբերմունքը։ Սակայն Հիսուսն «իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ» (Փիլիպպեցիս 2։5, 8)։ Ընդօրինակելով նրան՝ մենք չենք ‘հոգնի կամ թուլանա’ մեր սուրբ ծառայությունը կատարելիս (Եբրայեցիս 12։2, 3 ԱԱ)։ Խոնարհություն և հնազանդություն ցույց տուր՝ պատրաստակամորեն համագործակցելով նրանց հետ, ովքեր ձեր ժողովում առաջնորդություն են վերցնում (Եբրայեցիս 13։17)։ Սովորիր ուրիշներին բարձր համարել քեզանից՝ նրանց շահերը քո շահերից վեր դասելով (Փիլիպպեցիս 2։3, 4)։

Հիշիր, որ Եհովան սիրում է քեզ։ Մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան «կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց» է լինում (Եբրայեցիս 11։6)։ Նա սիրով հոգ է տանում մեր մասին և ցանկանում է, որ հավիտենական կյանք ստանանք (Ա Տիմոթէոս 2։4; Ա Պետրոս 5։7)։ Հիշելով, որ ոչինչ չի կարող սառեցնել Աստծու սերը մեր հանդեպ՝ կկարողանանք շարունակել բարին գործել փորձությունների ներքո (Հռովմայեցիս 8։38, 39)։

Ամբողջությամբ վստահիր Եհովային։ Եհովային վստահելը շատ կարևոր է, հատկապես երբ մեզ թվում է, թե մեր փորձությունները վերջ չունեն կամ դրանց պատճառով մեր կյանքը վտանգի տակ է։ Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Եհովան թույլ չի տա, որ ‘մեր կարողությունից վեր’ փորձվենք, և որ միշտ ‘ելք կպատրաստի’ (Ա Կորնթացիս 10։13)։ Նույնիսկ մահվան սպառնալիքը մեզ չի վախեցնի, եթե ապավինենք Եհովային (Բ Կորնթացիս 1։8, 9)։

Անդադար աղոթիր։ Սրտանց աղոթքը շատ կարևոր է (Հռովմայեցիս 12։12)։ Անկեղծորեն աղոթելը Եհովայի հետ մտերմանալու կերպերից մեկն է (Յակոբոս 4։8)։ Մենք մեր փորձից գիտենք, որ «ինչ որ.... խնդրում ենք, [նա] լսում է մեզ» (Ա Յովհաննէս 5։14)։ Երբ Եհովան թույլ է տալիս, որ մեր փորձությունը շարունակվի, ինչով և փորձվում է մեր անարատությունը, մենք նրանից օգնություն ենք խնդրում տոկալու համար (Ղուկաս 22։41–43)։ Աղոթքը օգնում է հասկանալ, որ մենք միայնակ չենք, և որ Եհովայի օգնությամբ մենք միշտ հաղթանակած դուրս կգանք (Հռովմայեցիս 8։31, 37)։

Բարի գործերը ‘գովություն և փառք’ են բերում

Ժամանակ առ ժամանակ բոլոր քրիստոնյաները տրտմում են՝ տարբեր փորձությունների պատճառով։ Այնուամենայնիվ, մենք չպետք է դադարենք բարին գործելուց։ Ճնշումների ենթարկվելիս զորացիր՝ իմանալով, որ հավատարմությունդ ի վերջո ‘գովություն, պատիվ ու փառք’ կբերի (Ա Պետրոս 1։6, 7)։ Օգտվիր հոգևոր միջոցներից, որ Եհովան նախատեսել է քեզ զորացնելու համար։ Եթե անհատական ուշադրության կարիք ունես, դիմիր նրանց, ովքեր քրիստոնեական ժողովում ծառայում են որպես հովիվներ, ուսուցիչներ և խորհրդատուներ (Գործք 20։28)։ Կանոնավորաբար ներկա եղիր ժողովի բոլոր հանդիպումներին, որոնք «դէպի սէր եւ բարի գործեր[ի]» են մղում (Եբրայեցիս 10։24)։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության և անձնական ուսումնասիրության գրաֆիկ ունենալու շնորհիվ արթուն և հոգևորապես ամուր կմնաս. նույնը կարելի է ասել նաև կանոնավորաբար քարոզչական ծառայությանը մասնակցելու մասին (Սաղմոս 1։1–3; Մատթէոս 24։14)։

Որքան ավելի զգաս Եհովայի սերն ու հոգատարությունը, այնքան ավելի կցանկանաս լինել «նախանձախնդիր բարի գործ[եր]» անելու մեջ (Տիտոս 2։14)։ Հիշիր, որ «ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի» (Մատթէոս 24։13)։ Ուրեմն վճռիր չդադարել բարին գործելուց։

[մեջբերում 29–րդ էջի վրա]

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Եհովան թույլ չի տա, որ ‘մեր կարողությունից վեր’ փորձվենք, և որ միշտ ‘ելք կպատրաստի’

[նկարներ 30–րդ էջի վրա]

Աստվածապետական գործերին մասնակցելը կօգնի մեզ պատրաստ լինել փորձություններին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը