Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան չի մոռանում Հովսեփին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Մի՞թե ես Աստված եմ»
    2015 Դիտարան
  • Հովսեփը փորձում է իր եղբայրներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2006 Դիտարան
w06 2/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Արդյոք Հովսեփը, որ Եհովայի հավատարիմ ծառան էր, հատուկ արծաթե բաժակ գործածո՞ւմ էր հմայելու կամ գուշակություններ անելու նպատակով, ինչպես կարելի է ենթադրել Ծննդոց 44։5–ի արձանագրությունից։

Ոչ մի հիմք չունենք մտածելու, որ Հովսեփը զբաղվում էր գուշակության որևէ ձևով։

Աստվածաշունչը հայտնում է, որ Հովսեփն իսկապես տեղյակ էր, որ ոգեհարցության միջոցով գուշակում էին ապագան։ Այդ դեպքից առաջ, երբ նրան խնդրեցին մեկնել փարավոնի երազները, Հովսեփը մի քանի անգամ նշեց, որ միայն Աստված կարող է հայտնել գալիք իրադարձությունները։ Արդյունքում փարավոնն ինքը եկավ այն եզրակացության, որ ապագայի վերաբերյալ մանրամասնությունները Հովսեփին հայտնել էր նրա Աստվածը, որին նա երկրպագում էր, ճշմարիտ Աստվածը, և ոչ թե կախարդական ուժերը (Ծննդոց 41։16, 25, 28, 32, 39)։ Հետագայում Մովսեսին տրված Օրենքում Եհովան արգելեց ոգեհարցությունը կամ կախարդությունը և այդպիսով ցույց տվեց, որ միայն ինքը կարող է հայտնել ապագան (Բ Օրինաց 18։10–12)։

Այդ դեպքում ինչո՞ւ Հովսեփը պատվիրեց իր ծառային ասել, որ ինքը արծաթե բաժակ է օգտագործում հմայություն անելու նպատակովa (Ծննդոց 44։5)։ Հարկավոր է քննել հանգամանքները, որոնց ներքո ասվել են այդ խոսքերը։

Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս՝ սննդամթերք ձեռք բերելու, քանի որ իրենց երկրում սաստիկ սով էր։ Դրանից տարիներ առաջ նրանք Հովսեփին վաճառել էին ստրկության։ Այժմ նրանց օգնում էր իրենց հարազատ եղբայրը (ինչից նրանք անտեղյակ էին), որը դարձել էր Եգիպտոսում պարենամթերքի համար պատասխանատու։ Հովսեփը նրանց չհայտնեց իր ինքնությունը, այլ որոշեց փորձել նրանց։ Նա ցանկացավ հավաստիանալ, որ նրանց զղջումն անկեղծ էր։ Նաև ցանկացավ իմանալ, թե արդյոք նրանք սիրում էին և թե որքան էին սիրում իրենց եղբայր Բենիամինին ու իրենց հորը՝ Հակոբին, որը Բենիամինին սիրում էր յուրահատուկ սիրով։ Ուստի Հովսեփը հնարամտության դիմեց (Ծննդոց 41։55–44։3)։

Նա իր ծառաներից մեկին պատվիրեց, որ իր եղբայրների քսակները՝ պարկերը, լցնի ուտելիքով, յուրաքանչյուրի տված գումարը դնի քսակների բերանին, իսկ իր արծաթե բաժակը դնի Բենիամինի քսակի բերանին։ Այդ ամենը անելով՝ Հովսեփն իրեն ներկայացրեց որպես հեթանոսական երկրի կառավարիչ։ Նա իր գործերով և խոսելակերպով այնպես դրսևորեց իրեն, որ եղբայրները կասկած անգամ չունենային, որ նա հեթանոսական երկրի կառավարիչ էր։

Եղբայրների հետ հանդիպման ժամանակ Հովսեփը, շարունակելով վարվել իր հնարամիտ պլանի համաձայն, հարցրեց նրանց. «Դուք չ’գիտէ՞ք թէ ինձ պէս մի մարդ անպատճառ կ’հմայէ» (Ծննդոց 44։15)։ Ուստի, ակներևաբար, բաժակը ընդամենը գործիք էր այդ պլանն իրականացնելու համար։ Իրականում Հովսեփը հմայություն չէր անում բաժակի օգնությամբ, ինչպես որ Բենիամինը չէր գողացել բաժակը։

[ծանոթագրություն]

a Նկարագրելով, թե ինչպես է կատարվել դեռ հին ժամանակներից եկած այս զբաղմունքը՝ հմայությունը՝ Ֆ. Կուկի կողմից հրատարակված «Սուրբ Աստվածաշունչը՝ բացատրական և քննախոսական մեկնաբանություններով» աշխատության մեջ նշվում է. «Այն արվում էր՝ ոսկին, արծաթը կամ այլ թանկարժեք մետաղյա իրեր ջրի մեջ կաթեցնելով և ապա զննելով ջրի մակերեսի վրա մետաղի ստացած ձևը. կամ պարզապես նայելով ջրի մեջ, ինչպես որ հայելու մեջ են նայում» («The Holy Bible, With an Explanatory and Critical Commentary»)։ Աստվածաշնչի մեկնաբան Քրիստոֆեր Վորդսվորդը նշում է. «Երբեմն բաժակի մեջ ջուր էին լցնում, և պատասխանը ստանում էին այն պատկերի միջոցով, որը ստեղծվում էր բաժակի մեջ եղած ջրի վրա արևի ճառագայթներից»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը