Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 4/15 էջ 3–4
  • Որքա՞ն լավ եք հաղորդակցվում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որքա՞ն լավ եք հաղորդակցվում
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ
    2011 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2000 Դիտարան
  • Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքները
    2008 Դիտարան
  • Մի՛ բաժանեք այն, ինչ Աստված միավորեց մեկ լծի տակ
    2007 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 4/15 էջ 3–4

Որքա՞ն լավ եք հաղորդակցվում

«ՍԻՐԱՅԻՆ նամակ 60–​ամյա տղամարդու կողմից»։ Սա էր այն մրցույթի թեման, որ կազմակերպել էր Ճապոնիայի բանկերից մեկը մի քանի տարի առաջ։ Այն հորդորում էր 50–ից 60 տարեկան ճապոնացիներին արտահայտել իրենց «անկեղծ զգացմունքները» կողակիցների հանդեպ։ Մի մասնակից իր կնոջը գրել էր. «Գուցե քեզ ծիծաղելի թվա, բայց ես կափսոսամ, եթե պարզ չասեմ՝ շնորհակալություն ինձ հետ ամուսնանալու համար»։

Մի շարք մշակույթներում, այդ թվում նաև արևելյան մշակույթում ընդունված չէ ազատորեն արտահայտել զգացմունքները։ Սակայն ավելի քան 15 000 հոգի արձագանքել էին սիրային նամակների այդ մրցույթին։ Այն այնպիսի արձագանքի արժանացավ, որ դրան հետևեց ևս մեկ մրցույթ։ Այդ նամակների հիման վրա նույնիսկ գրքեր հրատարակվեցին։ Դա ցույց է տալիս, որ շատերն են փափագում արտահայտել իրենց խորը զգացմունքները սիրելի կողակիցների հանդեպ։ Սակայն կան մարդիկ, որոնք հրաժարվում են այդպես վարվել։ Ինչո՞ւ։ Պատճառը կարող է լինել այն, որ իրենց զգացմունքների մասին ուրիշներին (ինչպես օրինակ՝ կողակցին) պատմելու համար անհրաժեշտ են ջանքեր ու հմտություն։

Հիտոշի Կատոն՝ թոշակառուների մասին մի գրքի հեղինակ, ասում է, որ Ճապոնիայում տարեցների շրջանում հիմնականում կանայք են ուզում ստանալ ապահարզան, քանի որ տարիների ընթացքում իրենց մեջ վիրավորված զգացմունքներ են կուտակվել։ «Սակայն,— գրում է նա,— դա նաև այն պատճառով է տեղի ունենում, որ դժվարությունների բախվելով՝ զույգերը չեն հաղորդակցվում»։

Թոշակի անցնելով՝ ամուսինը թերևս զարմանա, երբ կինը ապահարզան պահանջի։ Երկար տարիներ ամուսինները գուցե չեն խոսել իրենց զգացումների մասին։ Հնարավոր է՝ ամուսինն ու կինը փորձել են արտահայտել իրենց զգացմունքները, սակայն չեն կարողացել հաճելի մթնոլորտ պահպանել։ Նրանց զրույցները ոչ թե մտերմացրել են իրենց, այլ ամեն անգամ վեճի վերածվել։

Ինչպե՞ս կարող են կողակիցները հարթել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և արտահայտել իրենց զգացմունքները հաճելի կերպով։ Գուցե ձեզ հետաքրքրի այն, որ շատ գործնական խորհուրդներ կարելի է գտնել ոչ թե ամուսնության վերաբերյալ ժամանակակից գրքերում, այլ հնագույն մի գրքում՝ Աստվածաշնչում, որը դարեր շարունակ բարձր է գնահատվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը