Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 5/15 էջ 11–13
  • Ինչո՞ւ ներկա լինել հանդիպումներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ներկա լինել հանդիպումներին
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ինձ մո՛տ եկեք»
  • Դուք, «որ հոգնած եք ու բեռնավորված»
  • «Իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև»
  • «Ես հեզ եմ և սրտով խոնարհ»
  • «Դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար»
  • Ինչո՞ւ հավաքվել երկրպագության համար
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպես է Եհովան մեզ առաջնորդում
    2000 Դիտարան
  • Ջանքեր ներդնո՞ւմ ես քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնելու համար
    2010 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 5/15 էջ 11–13

Ինչո՞ւ ներկա լինել հանդիպումներին

ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ Քրիստինեի ամուսինը լքեց նրան 20 տարվա ամուսնական կյանքից հետո։ Քրիստինեն այժմ պետք է միայնակ մեծացներ իր յոթ որդիներին ու դստերը, որոնք 7–ից 18 տարեկան էին։ «Այժմ ես ինքս պետք է կայացնեի բոլոր կարևոր որոշումները,— ասում է նա։— Ինձ համար այդ պատասխանատվությունը անչափ ծանր էր, և ես աջակցության և առաջնորդության կարիք ունեի»։ Որտե՞ղ նա գտավ անհրաժեշտ օգնությունը։

«Քրիստոնեական հանդիպումները փրկություն եղան ինձ և իմ ընտանիքի համար,— պատմում է Քրիստինեն։— Հանդիպումների ժամանակ մենք աջակցություն էինք ստանում մեր ընկերների կողմից, ինչպես նաև առաջնորդություն՝ Աստծու Խոսքից։ Կանոնավորաբար ներկա լինելով հանդիպումներին՝ մենք օգնություն ենք ստացել մեր ընտանեկան կյանքի յուրաքանչյուր կարևոր ոլորտի համար»։

Այսօր այս «չափազանց դժվար ժամանակներում» բոլորս էլ փորձություններ ենք դիմագրավում (2 Տիմոթեոս 3։1)։ Քրիստինեի նման՝ գուցե դուք էլ Եհովայի վկաների հանդիպումները համարեք հոգևոր փրկություն, Եհովային մատուցած երկրպագության կարևոր մաս։ Ամեն շաբաթ անցկացվող ժողովի հինգ հանդիպումները կխորացնեն ձեր սերը Աստծու նկատմամբ, կամրացնեն ձեր հույսը ապագայի հանդեպ և Աստվածաշնչի վրա հիմնված առաջնորդություն կտան, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք դիմագրավել փորձությունները։

Սակայն կան անհատներ, որոնց համար դժվար է կանոնավորաբար ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Նրանք շատ հոգնած են լինում օրվա վերջում, և միայն այն միտքը, որ պետք է համապատասխան հագուստ հագնեն և գնան հանդիպման, չափազանց ծանր է թվում նրանց։ Ոմանք նկատել են, որ իրենց աշխատանքային գրաֆիկը խանգարում է իրենց կանոնավորաբար ներկա լինել հանդիպումներին։ Բոլոր հանդիպումներին ներկա լինելու համար նրանք պետք է աշխատեին քիչ աշխատավարձով կամ գուցե իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնեին։ Մի քանիսն էլ բաց են թողնում հանդիպումները, քանի որ կարծում են, որ հանգստի որոշ ձևեր ավելի թարմացուցիչ են, քան ժողովի հետ հաղորդակցվելը։

Իսկ ի՞նչ կարևոր պատճառներ կան ժողովի հանդիպումներին ներկա լինելու համար։ Ի՞նչ կարող եք անել, որ այդ հանդիպումները թարմացուցիչ լինեն անձամբ ձեզ համար։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար քննարկենք Հիսուսի ջերմ հրավերը, որ արձանագրված է Մատթեոս 11։28–30 համարներում։ Նա ասաց. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև»։

«Ինձ մո՛տ եկեք»

Հիսուսն ասաց. «Ինձ մո՛տ եկեք»։ Այս հրավերին արձագանքելու կերպերից մեկը ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելն է։ Դրա համար հիմնավոր պատճառ կա, որի մասին մեկ այլ առիթով նշեց Հիսուսը. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց միջև» (Մատթեոս 18։20)։

Առաջին դարում Հիսուսն անձամբ հրավիրեց մարդկանց հետևելու իրեն։ Այդպիսով նա նրանց հնարավորություն տվեց մոտիկից հաղորդակցվելու իր հետ։ Ոմանք այդ հրավերը ընդունեցին անմիջապես (Մատթեոս 4։18–22)։ Իսկ ոմանք թույլ տվեցին, որ այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ նյութական հետաքրքրությունները, խանգարեն իրենց ընդունելու այդ հրավերը (Մարկոս 10։21, 22; Ղուկաս 9։57–62)։ Իրեն հետևողներին Հիսուսը հետևյալ հավաստիացնող խոսքերն ասաց. «Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի» (Հովհաննես 15։16)։

Իր մահից և հարությունից հետո Քրիստոսն այլևս ֆիզիկապես իր աշակերտների հետ չէր։ Սակայն նա շարունակում էր նրանց հետ մնալ այն իմաստով, որ առաջնորդում էր նրանց գործունեությունը և հետևում էր, թե ինչպես են արձագանքում իր խորհրդին։ Օրինակ՝ իր հարությունից 70 տարի անց Հիսուսը խորհուրդ և քաջալերություն տվեց Փոքր Ասիայի յոթ ժողովներին։ Նրա խոսքերը ցույց տվեցին, որ նա շատ լավ գիտեր այդ ժողովների անդամների թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը (Հայտնություն 2։1–3։22)։

Հիսուսն այսօր էլ հոգ է տանում իր աշակերտներից յուրաքանչյուրի մասին։ Նա խոստանում է. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթեոս 28։19, 20)։ Այժմ մենք ապրում ենք վերջին ժամանակներում, հետևաբար պետք է կատարենք Հիսուսի պատվերը իրեն հետևելու վերաբերյալ։ Մասամբ դա նշանակում է կանոնավորաբար ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Հիսուսն ուզում է, որ մենք լսենք իրեն և սովորենք իրենից Աստվածաշնչի հիման վրա ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև ելույթների միջոցով, որոնք ժողովների անբաժան մասն են կազմում (Եփեսացիներ 4։20, 21)։ Ինչպե՞ս եք դուք արձագանքում Հիսուսի՝ «ինձ մո՛տ եկեք» հրավերին։

Դուք, «որ հոգնած եք ու բեռնավորված»

Քրիստոնեական հանդիպումներին հաճախելու կարևոր պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց ժամանակ մենք քաջալերություն ենք ստանում (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մեզանից շատերը իսկապես «հոգնած ու բեռնավորված» են տարբեր առումներով։ Գուցե դուք «բեռնավորված» լինեք տարբեր մտահոգություններով, օրինակ՝ առողջական խնդիրներով։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ կարող եք փոխադարձ քաջալերություն ստանալ (Հռոմեացիներ 1։11, 12)։ Օրինակ՝ կլսեք հոգևորապես ամրացնող մեկնաբանություններ, ձեր հիշողության մեջ կթարմանա Աստվածաշնչի վրա հիմնված հույսը, ինչպես նաև կտեսնեք այն անհատների հավատը, ովքեր փորձություններ են դիմագրավում։ Այս ամենը կօգնի ձեզ հաղթահարել ձեր խնդիրները և հավասարակշռված տեսակետ ունենալ դրանց նկատմամբ։

Քննենք մի քրոջ խոսքերը, որը տառապում է քրոնիկական հիվանդությամբ։ «Իմ հիվանդության պատճառով ես ստիպված եմ լինում որոշ ժամանակ անցկացնել հիվանդանոցում,— պատմում է նա։— Հիվանդանոցում մնալուց հետո հանդիպումներին գնալը փոքր–ինչ դժվար է, բայց այնտեղ լինելը շատ օգտակար է ինձ համար։ Եղբայրների և քույրերի ջերմությունն ու սերը վերականգնում են իմ ուրախությունը, իսկ Եհովայի ու Հիսուսի կողմից տրված ուսուցումն ու առաջնորդությունը իմաստ են հաղորդում իմ կյանքին»։

«Իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև»

Նկատեք, որ այն խոսքերում, որոնք հիմա քննում ենք, Հիսուսն ասաց՝ «ինձանից սովորեք»։ Հիսուսից սովորելով՝ մենք դառնում ենք նրա աշակերտները և մեզ վրա ենք վերցնում նրա լուծը, երբ նվիրվում ենք Աստծուն ու մկրտվում (Մատթեոս 28։19, 20)։ Ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա լինելը կարևոր է Հիսուսի աշակերտը մնալու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև քրիստոնեական հանդիպումների ժամանակ ենք մենք սովորում Հիսուսի, նրա ուսուցումների և սովորեցնելու մեթոդների մասին։

Իսկ ի՞նչ բեռ է Քրիստոսը ակնկալում, որ կրենք։ Դա այն նույն բեռն է, որն ինքն է կրում՝ Աստծու կամքը կատարելը (Հովհաննես 4։34; 15։8)։ Աստծու պատվիրաններին հնազանդվելու համար ջանքեր են հարկավոր, սակայն այս բեռը չափազանց ծանր չէ։ Այն կարող է ծանր թվալ, եթե փորձենք մեր ուժերով կրել։ Սակայն եթե աղոթքով Աստծու ոգին խնդրենք և օգտվենք այն հոգևոր կերակուրից, որ տրվում է հանդիպումների ժամանակ, մենք Աստծուց կստանանք «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթացիներ 4։7)։ Երբ մենք պատրաստվում ենք և մասնակցում հանդիպումներին, մեր սերը Եհովայի հանդեպ զորանում է։ Եվ երբ սիրուց մղված ենք անում մեր գործերը, Աստծու պատվիրանները «ծանրաբեռնող չեն» լինում մեզ համար (1 Հովհաննես 5։3)։

Մարդիկ դիմագրավում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ապրուստ հայթայթելը, առողջական խնդիրները և անձնական պրոբլեմները։ Սակայն այդ խնդիրները հաջողությամբ հաղթահարելու համար մենք չենք ապավինում մարդկային իմաստությանը։ Ժողովի հանդիպումները օգնում են մեզ, որ այլևս չմտահոգվենք, քանի որ Եհովան հոգում է մեր կարիքները և օգնում է մեզ հաղթահարել մեր խնդիրները (Մատթեոս 6։25–33)։ Իսկապես քրիստոնեական հանդիպումները Աստծու սիրո արտահայտումն են մեր հանդեպ։

«Ես հեզ եմ և սրտով խոնարհ»

Հիսուսը սովորություն ուներ այցելելու ժողովարան, որտեղ քննարկվում էր Աստծու Խոսքը։ Մի անգամ, երբ նա ժողովարանում էր, վերցրեց Եսայիայի մարգարեության ձեռագիրը և սկսեց կարդալ. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի ընդունելի տարին քարոզեմ» (Ղուկաս 4։16, 18, 19)։ Որքան հուզիչ պետք է որ եղած լիներ լսել, թե ինչ է Հիսուսը ասում այդ խոսքերի մասին. «Այս գրությունը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկաս 4։21)։

Հիսուսը՝ հեզ «հովվապետը», շարունակում է հսկել իր հետևորդներին հովվելու գործը (1 Պետրոս 5։1–4)։ Նրա առաջնորդության ներքո «հավատարիմ և իմաստուն ծառան» հովիվներ է նշանակում ամբողջ աշխարհի՝ Եհովայի վկաների ժողովներում (Մատթեոս 24։45–47; Տիտոս 1։5–9)։ Այս տղամարդիկ հեզությամբ են «հովվում Աստծու հոտը» և լավ օրինակ են թողնում՝ կանոնավորաբար ներկա լինելով հանդիպումներին։ Դուք կարող եք ձեր երախտագիտությունը ցույց տալ այս «մարդկանց տեսքով պարգևների» համար՝ հաճախելով հանդիպումներին, որոնց ժամանակ կարող եք քաջալերել մյուսներին ձեր ներկայությամբ և մասնակցությամբ (Գործեր 15։30–33; 20։28; Եփեսացիներ 4։8, 11, 12)։

«Դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար»

Ի՞նչ կարող ենք անել, որ քրիստոնեական հանդիպումները իրոք թարմացնող լինեն։ Կերպերից մեկը Հիսուսի հետևյալ խորհուրդը կիրառելն է. «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։18)։ Նրանք, ովքեր իսկապես ցանկանում էին սովորել, ուշադրությամբ լսում էին Հիսուսին։ Նրանք խնդրում էին, որ Հիսուսը բացատրեր իր բերած օրինակները, և արդյունքը լինում էր այն, որ նրանք ավելի խորությամբ էին հասկանում դրանք (Մատթեոս 13։10–16)։

Դուք կարող եք ընդօրինակել այս անհատներին, որոնք հոգևոր քաղց էին զգում, եթե ուշադրությամբ լսեք հանդիպումների ժամանակ ներկայացվող ելույթները (Մատթեոս 5։3, 6)։ Որպեսզի կարողանաք ձեր միտքը կենտրոնացած պահել, ձգտեք հետևել մտքերի և փաստերի հաջորդականությանը, որ ներկայացնում է հռետորը։ Մտովի ինքներդ ձեզ այսպիսի հարցեր տվեք. «Ինչպե՞ս կարող եմ այս տեղեկությունը կիրառել իմ կյանքում։ Ինչպե՞ս կարող եմ այն կիրառել ուրիշներին օգնելու համար։ Ինչպե՞ս կարող եմ բացատրել այս միտքը»։ Բացի այդ, բաց արեք այն սուրբգրային համարները, որոնց վրա հիմնվելով՝ հռետորը ներկայացնում է գլխավոր մտքերը։ Որքան ուշադիր լսեք, այնքան ավելի թարմացուցիչ կլինեն ժողովի հանդիպումները ձեզ համար։

Հանդիպումից հետո մյուսների հետ քննարկեք ծրագրի որոշ մտքեր։ Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք նյութի վրա և այն բանի, թե ինչպես կարելի է կիրառել այն։ Ոգևորիչ զրույցները շատ թարմացուցիչ են դարձնում հանդիպումները։

Անկասկած, մենք շատ լավ պատճառներ ունենք միասին հավաքվելու։ Այս հոդվածում բերված օգուտները վերհիշելուց հետո լավ կլինի, որ հարցնեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս եմ արձագանքում Հիսուսի՝ «եկե՛ք ինձ մոտ» հրավերին»։

[նկարներ 11–րդ էջի վրա]

Արդյոք ուրիշ գործերը խանգարո՞ւմ են ձեզ ներկա լինել ժողովի հանդիպումներին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը