Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 6/15 էջ 3–4
  • Փոփոխական արժեքներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փոփոխական արժեքներ
  • 2007 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ
    2019 Արթնացե՛ք
  • 7 Արժեքներ
    2018 Արթնացե՛ք
  • Անանց արժեքներ
    2007 Դիտարան
  • Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2007 Դիտարան
w07 6/15 էջ 3–4

Փոփոխական արժեքներ

ՄԻ ՀԱՅՏՆԻ լեգենդում ասվում է, որ նա օրը ցերեկով լապտերը ձեռքին առաքինի մարդ էր փնտրում, բայց ապարդյուն։ Նրա անունը Դիոգենես էր, մի փիլիսոփա, որն ապրել է մ.թ.ա. չորրորդ դարում Աթենքում։

Այդ լեգենդի իսկությունը հնարավոր չէ ճշտել։ Բայց եթե Դիոգենեսն այսօր կենդանի լիներ, ապա ամենևին էլ զարմանալի չէր լինի, եթե նա բարոյական անհատների փնտրեր ավելի հզոր լապտերներով։ Դատելով ամեն ինչից՝ շատերը մերժում են այն տեսակետը, որ մարդիկ պետք է ունենան հաստատուն բարոյական արժեքներ։ Լրատվական միջոցները հաճախ են մեր ուշադրությունը հրավիրում բարոյականության հետ կապված սկանդալային իրադարձությունների վրա, դեպքեր, որոնք տեղի են ունենում մարդկանց անձնական կյանքում, կառավարական և գործարար օղակներում, մարզական, մասնագիտական և այլ բնագավառներում։ Անցյալ սերունդների փայփայած շատ արժեքներ այլևս չեն հարգվում։ Հաստատված չափանիշները վերանայվում են և հաճախ մերժվում։ Արժեքներ էլ կան, որոնցով միայն հիանում են, բայց դրանցով չեն ապրում։

«Բոլորի կողմից ընդունված բարոյական չափանիշներն այլևս չկան,— ասում է կրոնական սոցիոլոգ Ալան Վուլֆը։— Մարդկանց մեջ այնպիսի զգացողություն է տիրում, որ իրենք բարոյական հարցերում չեն կարող առաջնորդվել ավանդություններով ու հաստատված սովորություններով։ Պատմության մեջ նման բան դեռ երբեք չի եղել»։ Փիլիսոփա Ջոնաթան Գլովերը, որի խոսքերը մեջբերվում են «Լոս Անջելես թայմս» թերթում, նշում է անցած 100 տարիների ընթացքում բարոյականության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Նա գրում է, որ կրոնի և համընդհանուր բարոյական չափանիշների անկումը վճռորոշ դեր է խաղացել այն բանում, որ բռնությունը տարածվի ամբողջ աշխարհում։

Նման իրավիճակը, սակայն, ետ չի պահում որոշ մարդկանց, որ շարունակեն փնտրել բարոյական արժեքներ։ Մի քանի տարի առաջ Ֆեդերիկո Մեյորը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախկին գլխավոր տնօրենը, նշեց, որ «բարոյականության հարցը աշխարհի ամենամտահոգիչ խնդիրն է դարձել»։ Սակայն այն փաստը, որ աշխարհը չունի բարոյական բարձր արժեքներ, չի նշանակում, որ այդպիսի արժեքներ չկան, և որ հնարավոր չէ դրանք ձեռք բերել։

Իսկ կարո՞ղ են բոլոր մարդիկ համաձայնության գալ, թե ինչ չափանիշներով առաջնորդվեն։ Ակնհայտ է, որ ոչ։ Այդ դեպքում, եթե չկան ճշտի ու սխալի ընդունված չափանիշներ, ինչպե՞ս կարող է անհատը ճիշտ կողմնորոշվել արժեքների հարցում։ Նման փոփոխական արժեքներն այսօր շատ տարածված են։ Թերևս համաձայն կլինեք, որ այդպիսի «հարաբերական բարոյականությունը» իրականում չի բարելավում մարդկանց բարքերը։

Բրիտանացի պատմաբան Փոլ Ջոնսոնի համոզմամբ՝ հարաբերականության փիլիսոփայությունը նպաստում է այն բանին, որ «անհատը աստիճանաբար զրկվում է բարձր զարգացած անձնական պատասխանատվության զգացումից, ինչպես նաև պարտավորվածություն չի զգում կատարելու օբյեկտիվորեն ճշմարիտ բարոյական օրենքները»։ Այսպիսի տեսակետ չկար նախքան 20–րդ դարը։

Մի՞թե հնարավոր չէ գտնել «օբյեկտիվորեն ճշմարիտ բարոյական օրենքներ», ապրել «համընդհանուր բարոյական չափանիշներով»։ Կա՞ այնպիսի աղբյուր, որը պարունակում է անանց, ոչ փոփոխական արժեքներ, որոնք կայունություն կմտցնեն մեր կյանքում և կտան ապագայի հույս։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը