Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 6/15 էջ 4–7
  • Անանց արժեքներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անանց արժեքներ
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞ւմ արժեքներով առաջնորդվել
  • Անանց արժեքների հուսալի աղբյուր
  • Օգուտներ կքաղե՞ք
  • Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ
    2013 Արթնացե՛ք
  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ
    2019 Արթնացե՛ք
  • Փոփոխական արժեքներ
    2007 Դիտարան
  • Օգուտ քաղեք հոգևոր արժեքներից
    2004 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 6/15 էջ 4–7

Անանց արժեքներ

ՄԱՐԴԿԱՅԻՆ բոլոր հասարակություններում կան որոշակի բարոյական սկզբունքներ։ Համաձայն չե՞ք, որ, օրինակ, ազնվությունը, բարությունը, կարեկցանքն ու անեսասիրությունը բարձր են գնահատվում ողջ աշխարհում. մարդկանց մեծամասնությանը հաճելի են այդ հատկությունները։

Ո՞ւմ արժեքներով առաջնորդվել

Առաջին դարում Սողոս անունով մի կրթված մարդ ապրում էր այնպիսի միջավայրում, որտեղ կային երեք ազդեցիկ մշակույթներ՝ հրեական, հունական և հռոմեական։ Այդ մշակույթներում կային մանրակրկիտ օրենքներ ու վարքի նորմեր, որոնցով մարդիկ առաջնորդվում էին։ Բացի այդ, ինչպես նկատել էր Սողոսը, նրանք առաջնորդվում էին նաև բարոյականի ներքին զգացողությամբ. դա նրանց խիղճն էր։ Քրիստոնյա դառնալուց հետո Սողոսը, որն արդեն կոչվում էր Պողոս առաքյալ, գրեց. «Ամեն անգամ, երբ ուրիշ ազգերի մարդիկ, որ օրենք չունեն, բնությամբ [«բնազդաբար», The New Testament in Modern Speech] օրենքի պահանջներն են կատարում, այդ մարդիկ, թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր ցույց են տալիս, որ օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում, մինչ իրենց խիղճը իրենց հետ միասին վկայություն է տալիս» (Հռոմեացիներ 2։14, 15)։

Իսկ բավակա՞ն է արդյոք առաջնորդվել միայն «բնազդով», երբ փորձում ենք որոշել, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Թերևս նկատել եք, որ պատմության ընթացքում մարդիկ և ամբողջ հասարակություններ բազմաթիվ սխալներ են գործել։ Այս ամենից շատերը եզրակացրել են, որ մարդիկ լավագույն արժեքներ գտնելու համար վերին առաջնորդության կարիք ունեն։ Շատերն ընդունում են, որ նման արժեքներ կարող է տալ միայն Արարիչը։ Հոգեբանության դոկտոր Կարլ Յունգը իր գրքում նշում է. «Այն անհատը, որը չի ընդունում Աստծուն, չի կարող ինքնուրույն դիմադրել աշխարհի գայթակղություններին» («The Undiscovered Self»)։

Նրա խոսքերը համահունչ են այն խոսքերին, որ գրեց վաղեմի մարգարեներից մեկը. «Մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր [քայլերը]» (Երեմիա 10։23)։ Մեր Արարիչն ասում է. «Քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։

Անանց արժեքների հուսալի աղբյուր

Վերոհիշյալ խոսքերը գրված են ամենալայն տարածում ունեցող գրքում՝ Աստվածաշնչում։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, նույնիսկ ոչ քրիստոնյաներ և ընդհանրապես կրոնից հեռու անհատներ, իմաստուն խորհուրդներ ձեռք բերելու համար դիմում են Աստվածաշնչին։ Գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն գրել է. «Ես սիրում ու խորապես հարգում եմ [Աստվածաշունչը], քանի որ իմ բարոյական գրեթե ողջ զարգացման համար պարտական եմ նրան»։ Հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին ասել է. «Անպայման խմեք այն ջրերից, որ առատորեն բխում են Լեռան քարոզից [այս քարոզը պարունակում է Հիսուս Քրիստոսի ուսուցումներից մի քանիսը, որոնք գրված են Աստվածաշնչում].... Քանզի Լեռան քարոզի ուսուցումները մեզանից յուրաքանչյուրի համար են»։

Պողոս առաքյալը, որի խոսքերը մեջբերվեցին վերևում, շեշտեց, որ Աստվածաշունչը՝ Սուրբ Գրությունները, անփոփոխ արժեքների աղբյուր է. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Իրո՞ք դա այդպես է։

Կարող եք ինքներդ համոզվել։ Քննեք հաջորդ էջում բերված սկզբունքները։ Ուշադրություն դարձրեք, թե որքան օգտակար են դրանք, և խորհրդածեք այն մասին, թե ինչպես կարող են այդ սկզբունքները բարելավել ձեր կյանքը և ուրիշների հետ ձեր փոխհարաբերությունները։

Օգուտներ կքաղե՞ք

Այդ սկզբունքները ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ գործնական խորհուրդներից, որ պարունակում է Աստվածաշունչը։ Բացի այդ, Աստծու Խոսքը մեզ սովորեցնում է, թե ինչպես հեռու մնալ վնասակար մտքերից, խոսքերից և գործերից (Առակաց 6։16–19)։

Այո՛, Աստվածաշնչում կա այն, ինչ չկա մարդկային հասարակության օրենքներում և վարքի նորմերում. խորհուրդներ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ձեռք բերել լավագույն բարոյական արժեքները։ Աստվածաշնչի խորհուրդներն ընդունող և կիրառող մարդկանց կյանքում նշանակալից փոփոխություններ են կատարվում։ Օրինակ՝ նրանց մտածելակերպը փոխվում է դեպի լավը (Եփեսացիներ 4։23, 24)։ Նրանք ունենում են բարի մղումներ։ Իմանալով, թե որոնք են Աստծու արժեքները՝ շատերը իրենց սրտերից արմատախիլ են անում ռասիզմը, նախապաշարումները և ատելությունը (Եբրայեցիներ 4։12)։ Այդ արժեքները մղում են մարդկանց հրաժարվել բռնության և ամբարշտության բոլոր ձևերից ու դառնալ ավելի լավ անձնավորություններ։

Այո՛, Աստվածաշնչի արժեքները իսկապես օգնել են միլիոնավոր մարդկանց ձերբազատվել խորապես արմատավորված վատ սովորություններից ու գործերից, այն դեպքում երբ ուրիշները, նման բաներ անելով, կործանել են իրենց կյանքը (1 Կորնթացիներ 6։9–11)։ Աստվածաշնչի ուսմունքները փոխել են այդ անհատների ոչ միայն սովորությունները, այլև նրանց սրտերը, հույսերը, ընտանեկան կյանքը։ Անկախ այն բանից, թե աշխարհում բարոյական առումով դրությունը ինչ աստիճանի է վատթարացել՝ բազմաթիվ մարդիկ, որ ապրում են երկրագնդի ամենատարբեր վայրերում, շարունակում են փոխվել դեպի լավը։ Այսպես կլինի նաև ապագայում։ «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։

Սակայն անձամբ դուք օգուտներ կքաղե՞ք «Աստծու խոսքից»։ Եհովայի վկաները ուրախ կլինեն ցույց տալ, թե աստվածաշնչյան արժեքներն ինչպես կարող են ձեր օգտին ծառայել։ Եթե ապրեք դրանց համաձայն, ապա կարժանանաք Աստծու հավանությանը հիմա, իսկ ապագայում կպարգևատրվեք հավիտենական կյանքով։ Այն ժամանակ բոլոր մարդիկ կապրեն Աստծու անանց սկզբունքներով։

[շրջանակ/նկարներ 6–րդ, 7–րդ էջերի վրա]

ԱՆԱՆՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ոսկե կանոնը։ «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց. իրականում հենց սրանում են Օրենքը և Մարգարեները» (Մատթեոս 7։12)։

Սիրեք ձեր ընկերոջը։ «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ «Սերը մերձավորի հանդեպ չարը չի գործում, հետևաբար, սերը օրենքի կատարումն է» (Հռոմեացիներ 13։10)։

Հարգեք և պատվեք ուրիշներին։ «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմեացիներ 12։10)։

Ձգտեք խաղաղության։ «Իրար միջև խաղաղություն պահպանեք» (Մարկոս 9։50)։ «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ «Եկեք հետամուտ լինենք այն բաներին, որոնք խաղաղություն են բերում և նպաստում են միմյանց կերտելուն» (Հռոմեացիներ 14։19)։

Եղեք ներողամիտ։ «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին» (Մատթեոս 6։12)։ «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփեսացիներ 4։32)։

Եղեք նվիրված և հավատարիմ։ «Հավատարիմ եղիր կնոջդ և միայն նրան սիրիր.... Երջանիկ եղիր քո կնոջ հետ և ուրախություն գտիր այն աղջկա հետ, որի հետ ամուսնացել ես.... Թող նրա հմայքները երջանկացնեն քեզ, թող նա քեզ պարուրի իր սիրով.... Ինչո՞ւ քո սերը տաս ուրիշ կնոջ։ Ինչո՞ւ նախընտրես ուրիշի կնոջ հմայքները» (Առակաց 5։15–20, Today’s English Version)։ «Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քչի մեջ անարդարը շատի մեջ էլ է անարդար» (Ղուկաս 16։10)։ «Տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ գտնվի» (1 Կորնթացիներ 4։2)։

Եղեք ազնիվ։ «Մի՞թէ ես մաքուր կ’համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին» (Միքիա 6։11)։ «Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

Եղեք ճշմարտախոս, արդար։ «Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը» (Ամովս 5։15)։ «Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը» (Զաքարիա 8։16)։ «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25)։

Եղեք աշխատասեր, ջանասեր։ «Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. նա թագաւորների առաջին է կանգնելու» (Առակաց 22։29)։ «Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք» (Հռոմեացիներ 12։11)։ «Ինչ էլ որ անում եք, ամբողջ հոգով արեք, ինչպես Եհովայի համար և ոչ թե մարդկանց» (Կողոսացիներ 3։23)։

Եղեք կարեկից, բարի։ «Ձեզ վրա հագեք կարեկցանքի ջերմ զգացմունքները, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և երկայնամտությունը» (Կողոսացիներ 3։12)։

Չարին բարիով հաղթեք։ «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։44)։ «Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիո՛վ հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։21)։

Աստծուն տվեք ձեր լավագույնը։ ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը» (Մատթեոս 22։37, 38)։

[նկարներ]

Աստվածաշնչի արժեքներով ապրելը կարող է օգնել ձեզ ունենալ հաջող ամուսնություն, երջանիկ ընտանիք և բավականություն պատճառող ընկերակցություն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը