Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 8/15 էջ 3
  • Ծրագիր՝ առանց հեղինակի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծրագիր՝ առանց հեղինակի՞
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ակնհայտ բացթողում
  • Ճանաչեք Հեղինակին, հիացեք նրա գործերով
    2007 Դիտարան
  • Ո՞վ կարող է ասել
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ
    2006 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2006 Արթնացե՛ք
Ավելին
2007 Դիտարան
w07 8/15 էջ 3

Ծրագիր՝ առանց հեղինակի՞

ԳՐԵԹԵ 150 տարի է անցել այն ժամանակից, երբ Չարլզ Դարվինը առաջ քաշեց բնական ընտրության գաղափարը, որով և բացատրեց կենդանի օրգանիզմների բազմազանության ու բարդ կառուցվածքի պատճառը։ Սակայն ներկայումս այդ էվոլյուցիոն տեսությունը և դրա ժամանակակից տարբերակները քննադատության են ենթարկվում մեկ այլ գաղափարախոսության ջատագովների կողմից։ Վերջիններս ենթադրում են, որ կենդանի օրգանիզմների զարմանալի կառուցվածքը նպատակային գործունեության արդյունք է։ Այն կարծիքը, թե տեսակների բազմազանությունը էվոլյուցիայի հետևանք է, մերժում են անգամ մի շարք գիտնականներ։

Նրանցից ոմանք պնդում են, որ օրգանիզմների բազմազանությունը ծրագրված է եղել, և որ այդ տեսակետին թիկունք են կանգնում կենսաբանությունը, մաթեմատիկան ու առողջ դատողությունը։ Այդ անհատները նույնիսկ ձգտում են վերոհիշյալ գաղափարը մտցնել դպրոցական ծրագրի մեջ։ Էվոլյուցիոն տեսության շուրջ այսպիսի բախումներ գլխավորապես տեղի են ունենում Միացյալ Նահանգներում, սակայն նման տենդենց է նկատվում նաև Անգլիայում, Թուրքիայում, Նիդեռլանդներում, Պակիստանում ու Սերբիայում։

Ակնհայտ բացթողում

Կենդանի օրգանիզմների ծրագրման վերաբերյալ այս տեսության մեջ, սակայն, մի ակնհայտ բացթողում կա։ Այնտեղ ոչինչ չի ասվում ծրագրի հեղինակի մասին։ Մի՞թե հավատալի է, որ կարող է ծրագիր մշակվել առանց հեղինակի։ Մինչդեռ հիշյալ տեսության կողմնակիցները «որևէ կոնկրետ բան չեն հայտնում այն մասին, թե ով է այդ ծրագրի հեղինակը, կամ որն է դրա սկզբնապատճառը» («New York Times Magazine»)։ Ինչպես նշում է գրող Կլաուդիա Ուոլիսը, ծրագրման տեսության կողմնակիցները «խուսափում են նրանից, որ իրենց քննարկումների մեջ հայտնվի Աստծու գաղափարը»։ Համանման միտք է արտահայտվում նաև «Նյուսուիկ» պարբերաթերթում (անգլ.), որտեղ գրված է. «Ծրագրման տեսության մեջ ոչինչ չի ասվում ծրագրի հեղինակի գոյության և ինքնության մասին» («Newsweek»)։

Ակնհայտ է, որ այս հարցը հնարավոր չէ շրջանցել։ Ինչպե՞ս կարող է տիեզերքի և կյանքի ծրագրման մասին տեսությունը լիարժեք լինել, եթե հեղինակի գոյության և ինքնության հարցը պարզաբանված չէ, կամ դրան կարևորություն չի տրվում։

Գերբնական այդ հեղինակի գոյության հետ կապված՝ հատկապես վիճահարույց են հետևյալ հարցերը. նրա գոյությունն ընդունելը չի՞ խոչընդոտի գիտական առաջընթացին։ Բանականությամբ օժտված հեղինակի գոյության գաղափարը չենք ընդունում զուտ այն պատճառով, որ ուրիշ բացատրություն չունե՞նք։ Եվ, ընդհանրապես, տրամաբանակա՞ն է եզրակացնել, որ կենդանի օրգանիզմները «հեղինակ» ունեն։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։

[նկար 3–րդ էջի վրա]

Ըստ Չարլզ Դարվինի՝ կենդանի օրգանիզմների բազմազանությունը բնական ընտրության արդյունք է

[թույլտվությամբ]

Darwin: From a photograph by Mrs. J. M. Cameron/U.S. National Archives photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը