Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 10/15 էջ 3–4
  • Պե՞տք է ապրել միայն այսօրվա օրով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պե՞տք է ապրել միայն այսօրվա օրով
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պե՞տք է պլանավորել վաղվա օրը
  • Ապրեք՝ մտածելով վաղվա օրվա մասին
    2007 Դիտարան
  • Մատթեոս 6:34. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ի՞նչ է սպասվում ապագայում
    2008 Դիտարան
  • Արդյոք ձեր ծրագրերը ներդաշնա՞կ են Աստծու նպատակներին
    2008 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 10/15 էջ 3–4

Պե՞տք է ապրել միայն այսօրվա օրով

«ԵՍ ԵՐԲԵՔ չեմ մտածում ապագայի մասին, քանի որ այն շատ արագ ներկա է դառնում»։ Այս խոսքերը վերագրվում են հայտնի գիտնական Ալբերտ Էյնշտեյնին։ Շատ մարդիկ նույն կարծիքն ունեն։ Նրանք գուցե ասեն. «Ի՞նչ կարիք կա ապագայի մասին մտահոգվելու», կամ՝ «պարզապես ապրիր», «ապրիր այսօրվա օրով», «մոռացիր վաղվա մասին»։

Սովորական դարձած այս խոսքերն, անշուշտ, նոր չեն։ Դեռ վաղ անցյալում էպիկուրյան փիլիսոփաների նշանաբանն էր՝ կեր, խմիր, վայելիր կյանքը, մնացածը կարևոր չէ։ Պողոս առաքյալի ժամանակակիցներից ոմանք նույն տեսակետն ունեին։ Նրանք ասում էին. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32)։ Ըստ նրանց՝ կյանքից պետք էր առավելագույնը վերցնել, քանի որ այն կարճ էր և մեկ անգամ էր տրվում։

Միլիոնավոր մարդկանց կարծիքով՝ կյանքից առավելագույնը վերցնել չի նշանակում հաճույքի հետևից ընկնել։ Նրանցից շատերը այնքան ծանր իրավիճակում են, որ պայքարում են գոյատևելու համար։ Ի՞նչ օգուտ ունի ապագայի կամ «վաղվա» մասին մտածելը, եթե այն մռայլ է թվում ու որևէ հույս չի ներշնչում։

Պե՞տք է պլանավորել վաղվա օրը

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր համեմատաբար լավ են ապրում, կարծում են, որ վաղվա օրվա մասին մտածելու կարիք չկա։ Նրանք գուցե ասեն. «Ինչո՞ւ մտահոգվենք»։ Ոմանք թերևս պատճառաբանեն, որ նրանք, ովքեր ծրագրեր են կազմում, ի վերջո, հիասթափվում են կամ հուսախաբ են լինում։ Նույնիսկ հին ժամանակներում ապրած Հոբ նահապետը մեծ հիասթափություն ապրեց, երբ տեսավ, որ իր ծրագրերը «խափանվել են», ծրագրեր, որոնք երջանիկ ապագա պիտի բերեին իրեն և իր ընտանիքին (Յոբ 17։11; Ժողովող 9։11)։

Շոտլանդացի պոետ Ռոբերտ Բյոռնսը համեմատեց մեր հանգամանքները այն իրավիճակի հետ, որի մեջ հայտնվել էր դաշտային մի մուկ։ Բյոռնսը պատահաբար քանդել էր նրա բույնը դաշտում վար անելիս։ Մուկը փախել էր՝ փրկելով իր կյանքը. նրա «աշխարհն» ամբողջովին փուլ էր եկել։ Պոետն ասում է. «Որքան հաճախ ենք զգում, որ անզոր ենք, երբ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնք չենք կարող վերահսկել. ձախողվում են նույնիսկ հանգամանորեն մտածված ծրագրերը»։

Ուրեմն իմաստ ունի՞ ապագայի համար ծրագրեր կազմել։ Օրինակ՝ փոթորկի կամ ուրիշ բնական աղետի դեպքում անպատրաստ լինելը աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Մեզանից ոչ ոք, անկասկած, չէր կարող կանգնեցնել «Կատրինա» փոթորիկը։ Սակայն արդյո՞ք հեռատեսությունը և պլանավորումը չէին նվազեցնի այն վնասները, որ կրեցին քաղաքը և բնակիչները։

Ի՞նչ եք կարծում, իմաստ ունի՞ ապրել միայն այսօրվա օրով և չմտածել վաղվա օրվա մասին։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասվում այս մասին հաջորդ հոդվածում։

[նկար 3–րդ էջի վրա]

«Կեր, խմիր, վայելիր կյանքը, մնացածը կարևոր չէ»

[նկար 4–րդ էջի վրա]

Արդյո՞ք հեռատեսությունը և պլանավորումը չէին նվազեցնի այն վնասները, որ հասցրեց «Կատրինա» փոթորիկը

[թույլտվությամբ]

U.S. Coast Guard Digital

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը