Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 12/15 էջ 11–15
  • Պատրա՞ստ ես Եհովայի օրվան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատրա՞ստ ես Եհովայի օրվան
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրաստ եղիր
  • Կարիք կա՞ որոշակի փոփոխություններ անելու
  • Քո փոխհարաբերությունները ուրիշների հետ
  • Մի՛ եղիր աշխարհի մի մասը
  • Հայացքդ սևեռիր նոր աշխարհին
  • Եհովայի օրը. կարևոր թեմա
    Ապրիր՝ քո մտքում պահելով Եհովայի օրը
  • Եհովայի հետ մտերիմ մնա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Պատրա՛ստ եղեք Եհովայի օրվան
    2003 Դիտարան
  • ‘Մոտ է Եհովայի մեծ օրը’
    2006 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 12/15 էջ 11–15

Պատրա՞ստ ես Եհովայի օրվան

«Մօտ է Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է» (ՍՈՓՈՆԻԱ 1։14)։

1–3. ա) Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Եհովայի օրվա մասին։ բ) Ի՞նչ է սպասում մեզ Եհովայի գալիք օրվա ընթացքում։

ԵՀՈՎԱՅԻ մեծ օրը չի տևելու բառացի 24 ժամ։ Այն մի ժամանակահատված է, որի ընթացքում Աստված իր դատաստանն է իրականացնելու չարերի նկատմամբ։ Նրանք, ովքեր չեն ծառայում Աստծուն, վախենալու պատճառ ունեն, քանի որ նրանց համար այդ օրը լինելու է բարկության բորբոքման, խավարի, ցասման, նեղության և ավերման օր (Ամովս 5։18; Եսայիա 13։9; Ամովս 5։18–20; Սոփոնիա 1։15)։ Հովելի մարգարեության մեջ ասվում է. «Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից» (Յովէլ 1։15)։ Սակայն «սրտով ուղիղների» համար այդ մեծ օրը փրկության օր է լինելու (Սաղմոս 7։10)։

2 «Եհովայի օրը» արտահայտությունը վերաբերում է տարբեր ժամանակներում Աստծու կայացրած դատավճիռներին։ Օրինակ՝ մ.թ.ա. 607–ին «Եհովայի օրը» բաբելոնացիների ձեռքով եկավ Երուսաղեմի բնակիչների վրա (Սոփոնիա 1։4–7)։ Աստված նմանատիպ վճիռ կայացրեց 70 թվականին, երբ հռոմեացիների միջոցով կործանում բերեց հրեաների վրա, ովքեր մերժեցին իր Որդուն (Դանիէլ 9։24–27; Հովհաննես 19։15)։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ մի այդպիսի օր էլ է լինելու. այդ ժամանակ Եհովան պատերազմելու է բոլոր ազգերի դեմ (Զաքարիա 14։1–3)։ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ այդ օրը կապեց Քրիստոսի ներկայության հետ։ Այն սկսվեց նրանով, որ 1914–ին Հիսուսը Թագավոր դարձավ երկնքում (2 Թեսաղոնիկեցիներ 2։1, 2)։ Քանի որ Եհովայի օրը երևում է հորիզոնում, շատ տեղին էր, որ Եհովայի վկաների 2007 թ. տարվա խոսքը վերցված էր Սոփոնիա 1։14–ից (ՆԱ)։ Այնտեղ կարդում ենք. «Մոտ է Եհովայի մեծ օրը»։

3 Աստծու մեծ օրը մոտենում է, ուստի հիմա է ժամանակը, որ պատրաստ լինենք այդ օրվան։ Իսկ ինչպե՞ս կարող ես պատրաստ լինել։ Ի՞նչ փոփոխություններ պետք է անես քո կյանքում, որպեսզի պատրաստ լինես Եհովայի օրվան։

Պատրաստ եղիր

4. Ի՞նչ մեծ փորձության էր պատրաստ Հիսուսը։

4 Իրերի համակարգի վախճանի վերաբերյալ մարգարեությունը տալով՝ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին հորդորեց. «Պատրաստ եղեք» (Մատթեոս 24։44)։ Երբ Հիսուսն ասաց այդ խոսքերը, նա ինքը պատրաստ էր մեծ փորձության՝ մահանալու զոհաբերական մահով (Մատթեոս 20։28)։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Հիսուսը պատրաստվեց փորձությանը։

5, 6. ա) Ինչպե՞ս է Աստծու և մարդկանց հանդեպ սերը օգնում մեզ պատրաստ լինելու Եհովայի օրվան։ բ) Մերձավորի հանդեպ սիրո ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։

5 Հիսուսը ամբողջ սրտով սիրում էր Եհովային ու նրա արդար չափանիշները։ Նրա մասին Եբրայեցիներ 1։9–ում ասվում է. «Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, օծեց քեզ ցնծության յուղով առավել, քան քո ընկերակիցներին»։ Հիսուսը պահեց իր անարատությունը իր երկնային Հոր հանդեպ, քանի որ սիրում էր նրան։ Եթե մենք էլ նրա պես սիրենք Եհովա Աստծուն և ապրենք Նրա չափանիշներով, ապա նա «կպահի» մեզ (Սաղմոս 31։23)։ Ամբողջ սրտով սիրելով Եհովային և հնազանդվելով նրան՝ մենք կկարողանանք պատրաստ լինել նրա մեծ օրվան։

6 Հիսուսը աչքի էր ընկնում մարդկանց հանդեպ ունեցած սիրով։ Նա խղճում էր նրանց, «որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։36)։ Ուստի սիրուց մղված՝ Հիսուսը քարոզում էր բարի լուրը։ Նմանապես, մենք այսօր հռչակում ենք Թագավորության լուրը, քանի որ սիրում ենք մարդկանց։ Սերը Աստծու և մերձավորի հանդեպ մղում է մեզ եռանդորեն կատարելու մեր քրիստոնեական ծառայությունը և, այդպիսով, պատրաստ լինելու Եհովայի մեծ օրվան (Մատթեոս 22։37–39)։

7. Ինչպե՞ս կարող ենք ուրախություն ստանալ, մինչ սպասում ենք Եհովայի օրվան։

7 Հիսուսը հաճույք էր ստանում Եհովայի կամքը կատարելուց (Սաղմոս 40։8)։ Եթե մենք էլ ունենանք նույն տրամադրվածությունը, ապա ուրախություն կգտնենք սուրբ ծառայության մեջ։ Հիսուսի պես առատորեն տալով՝ իսկապես երջանիկ կլինենք (Գործեր 20։35)։ Այո՛, «Տիրոջ ուրախութիւնը [մեր] զօրութիւնն է»։ Ունենալով այդ ուրախությունը՝ մենք ավելի լավ պատրաստված կլինենք Աստծու մեծ օրվան (Նէեմիա 8։10)։

8. Ինչո՞ւ պետք է աղոթքով մտերմանանք Եհովայի հետ։

8 Աստծուն ջերմեռանդորեն աղոթելը օգնեց Հիսուսին պատրաստ լինելու հավատի փորձություններին։ Հիսուսը աղոթում էր, երբ Հովհաննեսը մկրտեց իրեն։ Առաքյալներին ընտրելիս նա ամբողջ գիշեր աղոթեց (Ղուկաս 6։12–16)։ Ընթերցելով Աստվածաշունչը՝ մի՞թե չենք տպավորվում Հիսուսի սրտաբուխ աղոթքներից, որոնք նա արեց իր երկրային կյանքի վերջին գիշերը (Մարկոս 14։32–42; Հովհաննես 17։1–26)։ Իսկ դու, Հիսուսի պես, հաճա՞խ ես աղոթում։ Մտերմացիր Եհովայի հետ՝ երկար աղոթքներ անելով, փնտրիր սուրբ ոգու առաջնորդությունը և պատրաստ եղիր ընդունելու այդ առաջնորդությունը, երբ հասկանում ես, որ դա Եհովայից է գալիս։ Շատ կարևոր է ամուր փոխհարաբերություններ ունենալ մեր երկնային Հոր հետ հատկապես այս վճռական ժամանակներում, երբ Աստծու մեծ օրը արագորեն մոտենում է։ Ուստի անպայման աղոթքով մտերմացիր Եհովայի հետ (Հակոբոս 4։8)։

9. Ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինենք Եհովայի անվան սրբացմամբ։

9 Եհովայի անվան սրբացմամբ հետաքրքրված լինելը նույնպես օգնեց Հիսուսին պատրաստ լինելու փորձություններին։ Նա իր հետևորդներին սովորեցրեց, որ Աստծուն աղոթելիս խնդրեն նաև հետևյալը. «Թող սրբացվի՛ քո անունը» (Մատթեոս 6։9)։ Եթե սրտանց ցանկանում ենք, որ Եհովայի անունը սրբացվի, մենք կջանանք խուսափել այնպիսի բաներ անելուց, որոնք բիծ կբերեն նրա անվանը։ Արդյունքում՝ ավելի լավ պատրաստված կլինենք Եհովայի մեծ օրվան։

Կարիք կա՞ որոշակի փոփոխություններ անելու

10. Ինչո՞ւ է տեղին քննել մեր կյանքը։

10 Եթե Եհովայի օրը վաղը գա, իրո՞ք պատրաստ կլինես։ Լավ կլինի, որ մեզանից յուրաքանչյուրը ինքնաքննություն կատարի՝ տեսնելու, թե արդյոք կարիք կա փոփոխություն անելու վարվելակերպի և մտածելակերպի մեջ։ Հաշվի առնելով, որ այսօր մարդու կյանքը կարճ է, և չգիտենք, թե վաղը ինչ կպատահի՝ յուրաքանչյուրս պետք է ամեն օր հոգևորապես արթուն մնա (Ժողովող 9։11, 12; Հակոբոս 4։13–15)։ Ուստի եկեք քննենք մեր կյանքի որոշ երեսակներ։

11. Աստվածաշունչն ընթերցելու հետ կապված ի՞նչ նպատակ ես դրել։

11 Մեզ համար անչափ կարևոր է հետևել «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված հորդորին, այն է՝ կարդալ Աստվածաշունչը ամեն օր (Մատթեոս 24։45)։ Դու կարող ես նպատակ դնել մեկ տարում ամբողջությամբ կարդալ Սուրբ Գրությունները՝ «Ծննդոց»–ից մինչև «Հայտնություն», և խորհրդածել քո կարդացածի շուրջ։ Օրական չորս գլուխ ընթերցելով՝ կկարողանաս մեկ տարում կարդալ Աստվածաշնչի բոլոր 1 189 գլուխները։ Հին Իսրայելի թագավորները պետք է կարդային Եհովայի Օրենքը իրենց «կեանքի բոլոր օրերումը»։ Ակներևաբար Հեսուն էլ էր այդպես անում (Բ Օրինաց 17։14–20; Յեսու 1։7, 8)։ Որքա՜ն կարևոր է, որ երեցները կարդան Աստծու Խոսքը ամեն օր, ինչն էլ նրանց կօգնի «առողջ ուսմունք» փոխանցել ուրիշներին (Տիտոս 2։1)։

12. Եհովայի օրվա մոտ լինելն ինչի՞ պետք է մղի քեզ։

12 Հասկանալով, որ Եհովայի օրը մոտ է՝ դու պետք է կանոնավորաբար հաճախես ժողովի հանդիպումներին և ակտիվորեն մասնակցես դրանց (Եբրայեցիներ 10։24, 25)։ Այդպես վարվելը կօգնի քեզ, որ ավելի հմտանաս որպես Թագավորության քարոզիչ, որը ջանում է գտնել և օգնել հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված մարդկանց (Գործեր 13։48)։ Թերևս հնարավորություն ունես այլ կերպերով ևս ակտիվ լինելու ժողովում. օրինակ՝ կարող ես օգնել մեծահասակներին կամ քաջալերել երիտասարդներին։ Այդպես վարվելով՝ դու երջանիկ կլինես ու բավականություն կստանաս։

Քո փոխհարաբերությունները ուրիշների հետ

13. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ նոր անձնավորություն հագնելու հետ կապված։

13 Քանի որ Եհովայի օրը մոտենում է, թերևս քեզանից ավելի շատ ջանքեր պահանջվեն հագնելու «նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ և նվիրվածությամբ» (Եփեսացիներ 4։20–24)։ Եթե զարգացնես աստվածահաճո հատկություններ, ապա մարդիկ հավանաբար կնկատեն, որ դու «քայլում ես Աստծու ոգով» և դրսևորում ես ոգու պտուղը (Գաղատացիներ 5։16, 22–25)։ Կարո՞ղ ես հիշատակել այնպիսի բաներ, որոնք ցույց են տալիս, որ դու և քո ընտանիքի անդամները հագել եք նոր անձնավորությունը (Կողոսացիներ 3։9, 10)։ Օրինակ՝ դու աչքի ընկնո՞ւմ ես հավատակիցներիդ և ուրիշների համար կատարած քո բարի գործերով (Գաղատացիներ 6։10)։ Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելը կօգնի քեզ աստվածահաճո հատկություններ զարգացնել և կնպաստի, որ պատրաստ լինես Եհովայի օրվան։

14. Ինչո՞ւ անհատը պետք է խնդրի սուրբ ոգին, երբ ջանում է ինքնատիրապետում զարգացնել։

14 Ի՞նչ կարող ես անել, եթե դյուրագրգիռ ես և գիտակցում ես, որ ինքնատիրապետման կարիք ունես։ Այս հատկությունը սուրբ ոգու պտղի մասերից է, որը Աստծու ոգին կարող է զարգացնել քո մեջ։ Ուստի աղոթիր սուրբ ոգին ստանալու համար, ինչը համահունչ կլինի Հիսուսի խոսքերին. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել, և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեզ համար.... Եթե դուք, չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։9–13)։

15. Ի՞նչ պետք է անես, երբ քո և հավատակցիդ փոխհարաբերությունները լարված են։

15 Ենթադրենք՝ քո և հավատակցիդ փոխհարաբերությունները լարված են։ Ամեն ջանք արա վերացնելու ձեր միջև գոյացած խնդիրը. դրանով կնպաստես ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Սաղմոս 133։1–3)։ Կիրառիր Հիսուսի խորհուրդը, որն արձանագրված է Մատթեոս 5։23, 24 և Մատթեոս 18։15–17 համարներում։ Թույլ մի տուր, որ արևը մայր մտնի, երբ դու դեռ զայրացած ես։ Իսկույն շտկիր իրավիճակը։ Հաճախ միայն հարկավոր է ներելու ցանկություն ունենալ։ Պողոսը գրեց. «Մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփեսացիներ 4։25, 26, 32)։

16. Ինչպե՞ս կարող են ամուսինները կարեկցել միմյանց։

16 Ամուսինները պետք է խորապես կարեկցեն և ներեն միմյանց։ Եթե նկատում ես, որ կարիք ունես կողակցիդ հանդեպ ավելի սիրառատ և կարեկից լինելու, ջանք թափիր Աստծու և նրա Խոսքի օգնությամբ հասնելու այդ նպատակին։ Իսկ կարիք կա՞ ինչ–որ շտկում անելու, որպեսզի հնազանդվես 1 Կորնթացիներ 7։1–5-ում տրվող առաջնորդությանը, ինչը և կնպաստի լարվածության նվազեցմանը և միմյանց հավատարիմ մնալուն։ Անկասկած, սա ամուսնական կյանքի այն բնագավառն է, որտեղ թե՛ ամուսինը և թե՛ կինը պետք է «խորապես կարեկցեն» միմյանց։

17. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի անհատը, եթե լուրջ մեղք է գործել։

17 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե լուրջ մեղք ես գործել։ Որքան հնարավոր է, արագորեն քայլեր ձեռնարկիր իրավիճակը շտկելու համար։ Անպայման դիմիր քրիստոնյա երեցների օգնությանը։ Նրանց աղոթքներն ու խորհուրդները կօգնեն քեզ վերականգնելու քո հոգևոր առողջությունը (Հակոբոս 5։13–16)։ Աղոթքի միջոցով Եհովային հայտնիր քո անկեղծ զղջումը։ Հակառակ դեպքում մեղավորության զգացում և անհանգիստ խիղճ կունենաս։ Դավիթը լուրջ մեղք գործեց, սակայն ի՜նչ մեծ թեթևացում նա զգաց, երբ իր հանցանքը խոստովանեց Եհովային։ Նա գրեց. «Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։ Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ’կայ նորա հոգիի մէջ» (Սաղմոս 32։1–5)։ Եհովան ներում է նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց գործած մեղքի համար (Սաղմոս 103։8–14; Առակաց 28։13)։

Մի՛ եղիր աշխարհի մի մասը

18. Ինչպե՞ս պետք է վերաբերվես աշխարհին։

18 Դու, անշուշտ, սպասում ես մեր երկնային Հոր խոստացած հրաշալի նոր աշխարհին։ Այդ դեպքում ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուց օտարացած աշխարհին։ Սատանան՝ «այս աշխարհի իշխանը», չկարողացավ ազդեցություն գործել Հիսուս Քրիստոսի վրա (Հովհաննես 12։31; 14։30)։ Անկասկած, չես ուզում, որ Բանսարկուն և նրա աշխարհը իշխանություն ունենան քեզ վրա, ուստի հետևիր Հովհաննես առաքյալի խորհրդին. «Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ որ աշխարհի մեջ է»։ Սա իմաստուն խորհուրդ է, քանի որ «աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։15–17)։

19. Քրիստոնյա երիտասարդներին քաջալերվում է ինչպիսի՞ նպատակներ դնել։

19 Օգնո՞ւմ ես երեխաներիդ «իրենց անձը անբիծ պահել աշխարհից» (Հակոբոս 1։27)։ Սատանան ցանկանում է հրապուրել քո երեխաներին այնպես, ինչպես ձկնորսն է խայծով ձուկ բռնում։ Երիտասարդներին Սատանայի աշխարհ ներքաշելու համար նախատեսված են զանազան ակումբներ և կազմակերպություններ։ Սակայն Եհովայի ծառաները արդեն իսկ պատկանում են այն միակ կազմակերպությանը, որը կվերապրի իրերի այս չար համակարգի կործանումից։ Ուստի քրիստոնյա երիտասարդներին պետք է քաջալերել «շատ բան ունենալ անելու Տիրոջ գործում» (1 Կորնթացիներ 15։58)։ Աստվածավախ ծնողները պետք է օգնեն իրենց զավակներին դնելու այնպիսի նպատակներ, որոնց շնորհիվ նրանք երջանիկ և ուրախ կլինեն կյանքում։ Այդպիսի կյանքը պատվում է Աստծուն և օգնում է նրանց պատրաստ լինելու Եհովայի օրվան։

Հայացքդ սևեռիր նոր աշխարհին

20. Ինչո՞ւ պետք է հավիտենական կյանքի հեռանկարը միշտ ունենանք մեր առջև։

20 Եթե քո առջև միշտ ունենաս հավիտենական կյանքի հեռանկարը, ապա կկարողանաս առանց վախի ու անհանգստության դիմավորել Եհովայի օրը (Հուդա 20, 21)։ Դրախտում դու կվերագտնես երիտասարդությունդ, կունենաս անվերջ ժամանակ՝ քո ողջամիտ նպատակներին հասնելու և Եհովայի մասին ավելի շատ բաներ սովորելու համար։ Դու կարող ես հավիտյա՛ն սովորել Աստծու մասին, քանի որ այսօր մարդիկ միայն «նորա ճանապարհների ծայրերը» գիտեն (Յոբ 26։14)։ Ի՜նչ հուզիչ հեռանկար։

21, 22. Ինչպե՞ս դու և հարություն առած մարդիկ գիտելիքներ կփոխանցեք միմյանց։

21 Դրախտում հարություն առած մարդիկ կկարողանան մեզ մանրամասնորեն պատմել անցյալի իրադարձություններից։ Ենովքը կպատմի, թե ինչպես Եհովայի պատգամները քաջաբար հայտնեց անաստված մարդկանց (Հուդա 14, 15)։ Նոյը, անշուշտ, կբացատրի, թե ինչպես կառուցեց տապանը։ Աբրահամն ու Սառան կասեն, թե ինչ զգացումներ ունեցան, երբ թողեցին Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և սկսեցին ապրել վրաններում։ Պատկերացրու, թե ինչ մանրամասնություններ կարող է պատմել Եսթերը այն մասին, թե ինչպես պաշտպանեց իր ժողովրդի շահերը՝ խափանելով Համանի չար պլանները (Եսթեր 7։1–6)։ Հովնանը կարող է պատմել, թե ինչպես երեք օր անցկացրեց մեծ ձկան փորի մեջ, իսկ Հովհաննես Մկրտիչը կարող է նկարագրել, թե ինչ զգացումներ ունեցավ Հիսուսին մկրտելիս (Ղուկաս 3։21, 22; 7։28)։ Որքա՜ն հետաքրքրաշարժ բաներ կարող ենք իմանալ։

22 Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում դու պատիվ կունենաս օգնելու հարություն առած մարդկանց՝ ձեռք բերելու «Աստուծոյ գիտութիւնը» (Առակաց 2։1–6)։ Որքա՜ն հաճելի է այսօր տեսնել, թե ինչպես են մարդիկ գիտելիքներ ստանում Եհովա Աստծու մասին և ապրում դրանց համաձայն։ Իսկ որքա՜ն մեծ կլինի քո ուրախությունը ապագայում, երբ ուսումնասիրություն անցկացնես վաղեմի ժամանակներում ապրած մարդկանց հետ, և տեսնես, թե ինչպես են նրանք երախտագիտությամբ արձագանքում։

23. Ի՞նչ պետք է վճռենք անել։

23 Այն օգուտները, որ այսօր ստանում ենք մենք՝ որպես Եհովայի ժողովուրդ, այնքան շատ են, որ չենք կարող հաշվել (Սաղմոս 40։5)։ Մենք երախտապարտ ենք Եհովային հատկապես հոգևոր միջոցառումների համար (Եսայիա 48։17, 18)։ Անկախ մեր հանգամանքներից՝ եկեք ամբողջ սրտով սուրբ ծառայություն մատուցենք Աստծուն, մինչ սպասում ենք նրա մեծ օրվան։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ի՞նչ է «Եհովայի օրը»։

• Ինչպե՞ս կարող ես պատրաստ լինել Եհովայի օրվան։

• Քանի որ Աստծու մեծ օրը շատ մոտ է, ի՞նչ փոփոխություններ պետք է անենք։

• Ի՞նչ հետաքրքիր բաներ են քեզ սպասում Եհովայի օրից հետո։

[նկար 12–րդ էջի վրա]

Հիսուսը պատրաստ էր փորձություններին

[նկար 15–րդ էջի վրա]

Ի՜նչ մեծ պատիվ է ապագայում օգնել հարություն առած մարդկանց գիտելիքներ ձեռք բերելու Եհովայի մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը