Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 2/1 էջ 16–17
  • Ճշմարիտ Աստծու մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճշմարիտ Աստծու մասին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյոք Աստված անուն ունի՞
  • Ո՞վ է Եհովան
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզնից
  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն
  • Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Աստծուն
  • Ինչո՞ւ է Աստծուն ճանաչելը երջանկություն պարգևում
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
  • Հովհաննես 14։6. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2008 Դիտարան
w08 2/1 էջ 16–17

Ինչ ենք սովորում Հիսուսից

Ճշմարիտ Աստծու մասին

Արդյոք Աստված անուն ունի՞

Հիսուսը սովորեցրեց, որ Աստված անուն ունի։ Նա ասաց. «Ուստի, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը»» (Մատթեոս 6։9)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Հորն ուղղած աղոթքում իր աշակերտների մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհաննես 17։26)։

Ո՞վ է Եհովան

Հիսուսը Եհովա Աստծուն անվանեց «միակ ճշմարիտ Աստված», քանի որ նա է Արարիչը (Հովհաննես 17։3)։ Նա ասաց. «Դուք չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց» (Մատթեոս 19։4)։ Հիսուսը նաև ասաց, որ «Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24)։ Հետևաբար մենք չենք կարող տեսնել Աստծուն (Ելից 33։17–20)։

Ի՞նչ է Աստված պահանջում մեզնից

Երբ մի մարդ հարցրեց Հիսուսին, թե որն է ամենամեծ պատվիրանը, նա պատասխանեց. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, Եհովան՝ մեր Աստվածը, մե՛կ Եհովա է. սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»» (Մարկոս 12։28–31)։

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Աստծուն

Հիսուսն ասաց. «Ես սիրում եմ Հորը»։ Իսկ ինչպե՞ս նա ցույց տվեց իր սերը։ «Ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ,— ասաց նա,— այնպես եմ անում» (Հովհաննես 14։31)։ Նա նաև նշեց. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։29)։ Մենք կարող ենք հաճեցնել Աստծուն՝ սովորելով նրա մասին։ Իր աշակերտների համար աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհաննես 17։3; 1 Տիմոթեոս 2։4)։

Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Աստծուն

Աստծուն ճանաչելու կերպերից մեկը նրա ստեղծագործությունները քննելն է։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, մինչդեռ ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելի թանկ եք, քան նրանք»։ Ի՞նչ էր ուզում սովորեցնել Հիսուսը։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ֆիզիկական կարիքները հոգալու հարցը խանգարի մեզ ծառայել Աստծուն (Մատթեոս 6։26–33)։

Եհովային ճանաչելու լավագույն ձևը նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, ուսումնասիրելն է։ Հիսուսը Գրությունները անվանեց «Աստծու խոսք» (Ղուկաս 8։21)։ Նա ասաց Աստծուն. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17; 2 Պետրոս 1։20, 21)։

Հիսուսն օգնեց մարդկանց Աստծու մասին ճշմարտությունն իմանալ։ Նրա աշակերտներից մեկը Հիսուսի մասին ասաց. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա խոսում էր մեզ հետ ճանապարհին և ամբողջությամբ բացատրում էր մեզ համար Գրությունները» (Ղուկաս 24։32)։ Աստծուն ճանաչելու համար մենք պետք է խոնարհ լինենք և ցանկանանք սովորել։ Հիսուսն ասաց. «Եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորությունը» (Մատթեոս 18։3)։

Ինչո՞ւ է Աստծուն ճանաչելը երջանկություն պարգևում

Մենք կարիք ունենք հասկանալու, թե որն է կյանքի իմաստը, և Աստված օգնում է մեզ այդ հարցում։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Եհովան սովորեցնում է մեզ, թե որն է կյանքի լավագույն ուղին։ «Նրանք են երջանիկ, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 11։28; Եսայիա 11։9)։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի առաջին գլուխըa

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 16–րդ էջի վրա]

«Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհաննես 17։26)

[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]

Մենք կարող ենք ճանաչել Եհովային ստեղծագործությունների և Աստվածաշնչի միջոցով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը