Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 4/15 էջ 29
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Օրենքը եղավ մեր դաստիարակը
    2008 Դիտարան
  • Նրանք հարստացրին իրենց կյանքը. իսկ դու կարո՞ղ ես
    2008 Դիտարան
  • Հարկ կա՞, որ մայրը աշխատի
    2008 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2008 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 4/15 էջ 29

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։

• Ե՞րբ աստղագուշակները այցելեցին Հիսուսին։

Մի աշխատության մեջ հետևյալ մեկնաբանությունն է տրվում. «Մոգերը չայցելեցին Հիսուսին նրա ծննդյան գիշերը, երբ նա մսուրի մեջ էր, ինչպես որ արեցին հովիվները։ Նրանք եկան մի քանի ամիս հետո»։ Այդ ժամանակ Հիսուսն արդեն «մանուկ» էր, և ապրում էր տանը (Մատթ. 2։7–11)։ Եթե աստղագուշակները Հիսուսին ոսկի ու այլ արժեքավոր նվերներ էին բերել նրա ծննդյան գիշերը, ապա հնարավո՞ր է արդյոք, որ Մարիամը քառասուն օր անց Հիսուսին Երուսաղեմի տաճար տանելիս միայն երկու տատրակ զոհաբերեր (1.1, էջ 31)։

• Ի՞նչ կարող են անել շատերը, որպեսզի հարստացնեն իրենց կյանքը։

Թերևս ինքներդ ձեզ հետևյալ հարցը տաք. «Կարո՞ղ եմ փոփոխություններ կատարել հանգամանքներիս մեջ և պարզեցնել կյանքս»։ Էմին այդպես վարվեց։ Նա ֆինանսապես ապահովված էր, բայց երջանիկ չէր։ Նա հասկացավ, որ այս աշխարհում կարիերայի ձգտելով՝ գրեթե շեղվել էր հավատից։ Ուստի Էմին որոշեց Թագավորության շահերն առաջին տեղում դնել և կարողացավ մի որոշ ժամանակ ծառայել որպես ռահվիրա։ Նա ասում է. «Այժմ բավարարվածության զգացում ունեմ, որը երբեք չեմ ունեցել այն տարիների ընթացքում, երբ ժամանակիս մեծ մասն անցկացնում էի աշխատանքի մեջ» (1.15, էջ 19)։

• Ի՞նչը կարող է օգնել որոշ մայրերի իրենց բավարարված զգալ։

Կանանց մեծամասնությունն աշխատում է։ Ոմանք աշխատում են՝ ելնելով ընտանիքի նյութական վիճակից, մյուսները ցանկանում են ֆինանսապես անկախ լինել կամ իրենց ճոխություններ թույլ տալ։ Շատերն էլ պարզապես հաճույք են ստանում իրենց գործից։ Քրիստոնյա մայրերը կարևոր դեր ունեն ընտանիքում, հատկապես երբ երեխան փոքր է։ Ոմանք որոշել են քիչ աշխատել կամ ընդհանրապես չաշխատել, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեն ընտանիքին։ Արդյունքում նրանք մեծ բավարարվածություն են զգացել (2.1, էջ 28–31)։

• Ո՞վ է այն սերունդը, որի մասին հիշատակեց Հիսուսը Մատթեոս 24։34–ում։

Իր օրերի չար մարդկանց հետ խոսելիս կամ նրանց մասին արտահայտվելիս Հիսուսը «սերունդ» բառը հաճախ օգտագործել է բացասական իմաստով։ Բայց իր աշակերտների հետ խոսելիս, որոնք շուտով պետք է մկրտվեին սուրբ ոգով, նա «սերունդ» բառը այդ իմաստով չօգտագործեց։ Աշակերտներն էին կարողանալու ճիշտ եզրակացություններ անել այն ամենից, որ նշված է Մատթեոս 24։32, 33–ում։ Ուստի, ըստ ամենայնի, Հիսուսը նկատի ուներ իր օծյալ հետևորդներին՝ թե՛ առաջին դարի, թե՛ մեր օրերի (2.15, էջ 23, 24)։

• Ի՞նչ իմաստով Օրենքը դաստիարակ եղավ, ինչպես նշված է Գաղատացիներ 3։24–ում։

Հնում դաստիարակը սովորաբար լինում էր մի վստահելի ծառա, որը հետևում էր, որ երեխան պաշտպանված լինի, և որ նրա հոր ցանկությունները կատարվեն։ Նույն ձևով էլ Օրենքը պաշտպանում էր հրեաներին ապականիչ ազդեցություններից, ինչպես օրինակ՝ հեթանոսների հետ ամուսնանալուց։ Դաստիարակի դերը ժամանակավոր էր։ Նմանապես, Օրենքը պետք է ժամանակավորապես ծառայեր, մինչև որ Քրիստոսը գար (3.1, էջ 18–21)։

• Համաձայն Հակոբոս 3։17–ի՝ ի՞նչ հատկություններ պետք է դրսևորենք։

Որպեսզի մաքուր լինենք, պետք է անմիջապես մերժենք չար բաները (Ծննդ. 39։7–9)։ Նաև պետք է լինենք խաղաղարար՝ խուսափելով ագրեսիվ գործողություններից և այն քայլերից, որոնք կխլեն խաղաղությունը։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը լավ կանի, եթե ինքն իրեն հարցնի. «Ինձ ճանաչում են որպես խաղաղություն անողի՞, թե՞ խաղաղությունը խաթարողի։ Հաճա՞խ եմ տարաձայնություններ ունենում ուրիշների հետ։ Իսկույն նեղանո՞ւմ եմ։ Հաճա՞խ եմ վիրավորում ուրիշներին։ Իսկ պատրա՞ստ եմ ներելու և չպնդելու, որ մյուսներն առաջնորդվեն իմ սեփական չափանիշներով (3.15, էջ 24, 25)։

• Ինչո՞ւ Հիսուսը աստիճանաբար բուժեց մի կույր մարդու (Մարկոս 8։22–26)։

Աստվածաշունչը հստակ չի պատասխանում այս հարցին։ Սակայն հնարավոր է, որ այս պարագայում կույր մարդուն աստիճանաբար բուժելով՝ Հիսուսը ժամանակ տվեց նրան, որպեսզի վերջինս հարմարվի այն բանին, որ արդեն տեսնում է։ Դա ցույց էր տալիս Հիսուսի սիրառատ հոգատարությունը կույր մարդու հանդեպ (4.1, էջ 30)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը