Մեր պատանի ընթերցողների համար
Եղբոր բարկությունը
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչպիսի զգացումներ են ապրում։ Նկարագրվող իրադարձությունները կենդանի դարձրու։
ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ՛ ԾՆՆԴՈՑ 4։1–12)։
Քո պատկերացմամբ ինչպե՞ս կնկարագրեիր Կայենին, նրա արտաքին տեսքը և նրա դեմքի արտահայտությունը։ Իսկ ի՞նչ կասեիր Աբելի մասին։
․․․․․
Ո՞ր մարմնի գործերն են ակնհայտ Կայենի մեջ, և ինչպե՞ս գիտենք այդ մասին (Ծննդոց 5։19–21)։
․․․․․
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ (ԿԱՐԴԱ՛ ՆՈՐԻՑ 4–7 ՀԱՄԱՐՆԵՐԸ)։
Արդյո՞ք Եհովան միայն կենդանական զոհեր էր ընդունում կամ մերժում, թե՞ ուրիշ ինչ–որ բան էլ էր անհրաժեշտ (Առակաց 21։2)։
․․․․․
Ո՞ր դեպքերում է գուցե տեղին բարկություն արտահայտել, սակայն ինչո՞ւ դա լիովին սխալ համարվեց Կայենի պարագայում, որը «շատ բարկացաւ»։
․․․․․
Ի՞նչ քայլեր կարող էր Կայենը ձեռնարկել, որպեսզի «իշխեր» իր բարկության վրա։
․․․․․
ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ...
Բարկություն։
․․․․․
Ինչպես «իշխել» վատ հակումների վրա։
․․․․․
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ է ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․