Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/1 էջ 31
  • Արարիչը արժանի է փառքի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արարիչը արժանի է փառքի
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եկեք բոլորս միասին պատվենք Եհովային և իր Որդուն
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատվիր նրանց, ում հարկ է
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան սաստիկ զորություն ունի
    2000 Դիտարան
  • Որտեղի՞ց ենք առաջացել
    2008 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 12/1 էջ 31

Մոտեցեք Աստծուն

Արարիչը արժանի է փառքի

Հայտնություն 4։11

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե որն է կյանքի իմաստը։ Նրանք, ովքեր հավատում են, թե կյանքը էվոլյուցիայի արդյունք է, այդպես էլ չեն կարողանում գտնել այս հարցի պատասխանը։ Սակայն նրանք, ովքեր ընդունում են, որ Եհովա Աստվածն է կյանքի Աղբյուրը, գիտեն, որ Նա առանձնահատուկ նպատակ է ունեցել, երբ ստեղծել է մեզ (Սաղմոս 36։9)։ Այդ մասին կարող ենք կարդալ Հայտնություն 4։11 համարում։ Եկեք տեսնենք, թե ինչ նպատակով ենք մենք ստեղծվել։

Հովհաննես առաքյալը նկարագրում է, թե ինչպես է հրեշտակների երկնային մի երգչախումբ փառաբանում Աստծուն. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Եհովան միակն է, որ արժանի է այսպիսի փառաբանության։ Ինչո՞ւ։ Որովհետև նա է «ստեղծել բոլոր բաները»։ Հետևաբար ինչի՞ է դա մեզ մղում։

Ինչպես կարդացինք, Եհովան արժանի է «առնելու» փառքը, պատիվը և զորությունը։ Անկասկած, նա ամենափառավոր, պատվարժան և ամենահզոր Անձնավորությունն է ողջ տիեզերքում։ Սակայն մարդկանց մեծ մասը չի ընդունում, որ նա է ամեն բանի Արարիչը։ Այնուամենայնիվ, դեռևս կան մարդիկ, ովքեր հստակ տեսնում են Աստծու «անտեսանելի հատկությունները» իր ստեղծագործության միջոցով (Հռոմեացիներ 1։20)։ Երախտագիտությամբ լի սրտերով նրանք փառք ու պատիվը տալիս են Եհովային և բոլոր աստվածավախ մարդկանց հռչակում են, որ Եհովան է հրաշալի կերպով ստեղծել բոլոր բաները, ուստիև միայն նա է արժանի փառքի (Սաղմոս 19։1, 2; 139։14)։

Իսկ ինչպե՞ս է Եհովան «զորություն առնում» իր երկրպագուներից։ Ինչ խոսք, ոչ մի արարած չի կարող զորություն տալ ամենազոր Արարչին (Եսայիա 40։25, 26)։ Բայցևայնպես, քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով, մենք օժտված ենք այնպիսի հատկություններով, որոնցից մեկը զորությունն է (Ծննդոց 1։27)։ Եվ եթե գնահատենք այն ամենը, ինչ Արարիչը արել է հանուն մեզ, մեր զորությունը կօգտագործենք նրան պատվելու ու փառաբանելու համար։ Քանի որ գիտենք՝ Եհովա Աստված արժանի է առնելու մեր ողջ զորությունը, այդ իսկ պատճառով մեր ուժն ու եռանդը չենք օգտագործում անձնական շահերը առաջ տանելու համար, այլ նվիրում ենք քարոզչական գործին (Մարկոս 12։30)։

Իսկ ի՞նչ նպատակով ենք ստեղծվել։ Հայտնություն 4։11 համարի վերջին մասում կարդում ենք. «Որովհետև քո կամքով նրանք [բոլոր ստեղծված բաները] գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Մենք մե՛ր կամքով չենք ստեղծվել։ Մենք գոյություն ունենք Աստծո՛ւ կամքով։ Դա է պատճառը, որ երբ ապրում ենք միայն մեզ համար, բավարարվածության զգացում չենք ունենում, իսկ կյանքը դառնում է դատարկ ու անիմաստ։ Ուստի ներքին խաղաղություն, ուրախություն և բավարարվածություն ունենալու համար պետք է իմանանք, թե որն է Աստծու կամքը, և մեր կյանքը ներդաշնակեցնենք դրան։ Միայն այդ դեպքում կհասկանանք, թե ինչու ենք ստեղծվել, և թե որն է մեր գոյության նպատակը (Սաղմոս 40։8)։

[նկար 31–րդ էջի վրա]

NASA, ESA, and A. Nota (STScI)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը