Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/15 էջ 32
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
2008 Դիտարան
w08 12/15 էջ 32

Ընթերցողների հարցերը

Նէեմիա 8։10 համարում հրեաներին ասվում է, որ նրանք «պարարտ [«ճարպոտ», ՆԱ] բաներ» ուտեն։ Այնինչ Օրենքում՝ Ղեւտացոց 3։17–ում, գրված է՝ «ճարպ չուտէք»։ Արդյոք չկա՞ հակասություն։

«Ճարպոտ բաներ» (Նէեմ. 8։10) և «ճարպ» (Ղեւտ. 3։17) թարգմանված բառերը բնագիր լեզվում տարբեր են։ Եբրայերեն խե՛լեվ բառը, որը Ղեւտացոց 3։17–ում թարգմանվել է «ճարպ», վերաբերում է կենդանու կամ մարդու ճարպին (Ղեւտ. 3։3; Դատ. 3։22)։ 17–րդ խոսքի համատեքստից երևում է, որ իսրայելացիներին արգելված էր ուտել զոհաբերվող կենդանիների փորոտիքի, երիկամների և կոնքերի ճարպը, քանի որ «ամեն ճարպը Եհովայինն է» (Ղեւտ. 3։14–16)։ Այսպիսով՝ նրանք չպիտի ուտեին Եհովային զոհաբերվող կենդանու ճարպը։

Նէեմիա 8։10–ում «ճարպոտ բաներ» թարգմանված բառը մաշմանի՛մ–ն է։ Այս բառը Եբրայերեն Գրություններում միայն այստեղ է հանդիպում։ Այն ծագում է շամե՛ն բայից, որը նշանակում է «գեր լինել», «գիրանալ»։ Այս բայի հետ կապված բառերի հիմնական իմաստն է, ըստ ամենայնի, «բարգավաճում», «բարեկեցություն» (համեմատի՛ր Եսայիա 25։6)։ Այս բայից առաջացած բառերից մեկը, որն ամենաշատն է օգտագործվում, շե՛մեն–ն է, որը հաճախ թարգմանվել է «յուղ»։ Շե՛մեն–ը հանդիպում է նաև մի բառակապակցությունում, որը թարգմանվել է «ձեթ» կամ «ձիթապտղի յուղ» (ՆԱ) (Բ Օրին. 8։8; Ղեւտ. 24։2)։ Մաշմանի՛մ–ը հավանաբար վերաբերում է այնպիսի կերակրի, որի մեջ կա մեծ քանակությամբ յուղ, և որը նույնիսկ կարող է պարունակել աննշան չափով ճարպոտ, բայց ոչ զուտ ճարպի շերտեր ունեցող միս։

Ճիշտ է, իսրայելացիներին արգելված էր ճարպ ուտել, բայց նրանք կարող էին ուտել յուղոտ և համեղ կերակուրներ։ Օրինակ՝ հացահատիկից պատրաստված բլիթները թխվում էին ոչ թե ճարպի, այլ բուսական յուղի, հաճախ ձիթապտղի յուղի մեջ (Ղեւտ. 2։7)։ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ.) բացատրվում է, որ «ճարպոտ բաները» «վերաբերում են ոչ թե անյուղ և անհամ, այլ յուղոտ, համեղ կերակուրներին, այդ թվում նաև բուսական յուղով պատրաստվածներին»։

Անշուշտ, քրիստոնյաները գիտեն, որ ճարպ ուտելու մասին արգելքը մտնում էր Մովսիսական օրենքի մեջ։ Նրանք այդ Օրենքի տակ չեն, ուստի կենդանական զոհաբերություններին առնչվող պահանջները նրանց չեն վերաբերում (Հռոմ. 3։20; 7։4, 6; 10։4; Կող. 2։16, 17)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը