Մեր պատանի ընթերցողների համար
Հրաշք Պենտեկոստեի ժամանակ
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ զգացումներ են ապրում։
ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԳՈՐԾԵՐ 2։1–21; 38–41)
Ի՞նչ ես պատկերացնում, երբ կարդում ես «սաստիկ հողմից եկող ձայնի» և «կրակե լեզուների» մասին։
_______
Քո կարծիքով՝ մարդիկ ի՞նչ էին ասում, երբ զարմացած լսում էին, որ աշակերտները օտար լեզուներով են խոսում։
_______
Իսկ դեմքի ինչպիսի՞ արտահայտություն ունեին թերահավատները, որոնց մասին գրված է 13–րդ համարում։
______
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ
Ինչպիսի՞ իրադարձություն էր Պենտեկոստեն, և հավանաբար ինչպե՞ս էր այդ տոնը ազդում տարբեր վայրերից Երուսաղեմ եկող մարդկանց վրա (Բ Օրինաց 16։10–12)։
_______
Ինչպե՞ս Պետրոսը հարգանք դրսևորեց բազմության հետ խոսելիս, և ինչպե՞ս կարողացավ ընդհանուր բաներ գտնել մարդկանց հետ (Գործեր 2։29)։
_______
Ի՞նչ հատկություններ դրսևորեց Պետրոսը քահանայապետի բակում և Պենտեկոստեի ժամանակ (Մատթեոս 26։69–75)։
_______
ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ...
Անհրաժեշտ է ընդհանուր հետաքրքրություն գտնել մեզ լսողների հետ և Աստվածաշնչի վրա հիմնված մեր համոզմունքների մասին նրանց հետ հարգանքով խոսել։
_______
Ցանկացած մարդ կարող է դառնալ Եհովայի համարձակ ծառան, անգամ եթե այս պահին նա ամաչկոտ կամ վախկոտ է։
_______
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 1996 թ. սեպտեմբերի 15–ի համարը, էջ 8, 9 (անգլ., ռուս.)։