Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 11/1 էջ 24–25
  • Բարի լուրը մատչելի է 500 լեզուներով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի լուրը մատչելի է 500 լեզուներով
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հասանելի բազմալեզու հասարակությանը
  • Աստվածաշնչի ժամանակակից թարգմանությունը 80 լեզուներով
  • Քարոզչության գործիքները։ Գրականություն բոլորի համար
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • «Նոր աշխարհ թարգմանություն»՝ աշխարհում միլիոնավորների կողմից բարձր գնահատվող
    2001 Դիտարան
  • Երբևէ գոյություն ունեցած ամենաօգտակար գիրքը
    2019 Արթնացե՛ք
  • Եհովա՝ Աստված, ով հաղորդակցվում է մարդկանց հետ
    2015 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 11/1 էջ 24–25

Բարի լուրը մատչելի է 500 լեզուներով

ՌՈՒԱՆԴԱՅՈՒՄ քաղաքացիական պատերազմ է։ Թարգմանիչների մի փոքր խումբ թողնում է իր ունեցվածքը։ Նրանք վերցնում են միայն իրենց ծնկադիր համակարգիչները (լապթոփ), որոնց օգնությամբ պետք է թարգմանեն աստվածաշնչային գրականությունը կինյառուանդա լեզվով և ապաստան են գտնում փախստականների ճամբարում։

Ուշ գիշեր է։ Հարավարևելյան Ասիայում ապրող մի կին դեռ նստած է իր համակարգչի առաջ։ Նա թարգմանում է։ Շոգը, հոգնածությունը և էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները խանգարում են նրան։ Սակայն նա շարունակում է թարգմանել, որովհետև պետք է ժամանակին ավարտի գործը։

Այս թարգմանիչները ընդամենը մի քանիսն են այն 2 300 կամավորներից, որոնք աշխատում են աշխարհի ավելի քան 190 վայրերում։ Նրանք 20–ից 90 տարեկան անձնազոհ մարդիկ են, որոնց նպատակն է ողջ մարդկությանը հասանելի դարձնել Աստվածաշնչի մխիթարական պատգամը, որն այսօր մատչելի է 500 լեզուներով (Հայտնություն 7։9)։

Հասանելի բազմալեզու հասարակությանը

Վերջին տարիներին Եհովայի վկաների թարգմանչական գործունեությունը աննախադեպ աճ է ունեցել։ Օրինակ՝ 1985 թ.–ին «Դիտարան» պարբերագիրը թողարկվում էր միաժամանակ 23 լեզուներով, որն այդ տարիներին արդեն բարձր ցուցանիշ էր։ Իսկ այսօր այդ նույն պարբերագիրը հրատարակվում է 176 լեզուներով, և ողջ աշխարհում ընթերցողները նույն ժամանակահատվածում կարդում և ուսումնասիրում են միևնույն նյութը։

Կան մոտ 50 լեզուներ, որոնցով միայն «Դիտարան» պարբերագիրն է, որ կանոնավորաբար լույս է տեսնում։ Պատճառն այն է, որ շահույթ հետապնդող հրատարակչական ընկերությունները հետաքրքրված չեն իրենց թողարկումները բնիկների մայրենի լեզուներով լույս ընծայելով։ Սակայն Եհովայի վկաները հոժարակամորեն նվիրաբերում են իրենց միջոցները, որպեսզի Աստծու Խոսքը և դրա վրա հիմնված հրատարակությունները հասնեն աշխարհի այն վայրերը, ուր դրանց կարիքը կա (2 Կորնթացիներ 8։14)։

Մարդիկ շատ թանկ են գնահատում Աստվածաշնչի պատգամը իրենց մայրենի լեզվով։ Օրինակ՝ վերջերս աստվածաշնչային գրականություն սկսեց հրատարակվել նաև միսկիտո լեզվով, որով խոսում է Նիկարագուայում ապրող մոտ 200 000 մարդ։ Մի կին պատվիրել էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքըa այս լեզվով։ Տեղի քահանան, տեսնելով, թե ինչպիսի գեղեցիկ գիրք ունի նա, ցանկացել էր վերցնել այն։ Սակայն կինը մերժել էր քահանայի խնդրանքը, նույնիսկ երբ վերջինս գրքի դիմաց առաջարկել էր 20 կիլոգրամ սուրճ։

Վերջին տասնամյակի ընթացքում աստվածաշնչային գրականություն սկսել է թարգմանվել Մեքսիկայի բնիկների տասից ավելի լեզուներով, որոնցից են մայա, նահուատլ և տզոտզիլ լեզուները։ Վերջին տարիներին այդ լեզուներով և ժեստերի լեզվով խոսող ժողովների թիվը 72–ից հասել է ավելի քան 1 200–ի։ Վկաները Աստվածաշնչի պատգամը սերմանում են մարդկանց սրտերում, սակայն Եհովան է, որ աճեցնում է այդ սերմերը (1 Կորնթացիներ 3։5–7)։

Աստվածաշնչի ժամանակակից թարգմանությունը 80 լեզուներով

Մեր օրերում Եհովայի վկաների ներդրած մեծ ջանքերի շնորհիվ «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»՝ ամբողջությամբ կամ մասամբ, լույս է տեսել 80 լեզուներով։ Ինչպե՞ս արձագանքեցին ընթերցողները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող մի Վկա ցվանա լեզվով Աստվածաշնչի մասին ասաց. «Ի՜նչ հրաշալի նվեր է։ Այժմ ես ավելի լավ եմ հասկանում և ավելի շատ եմ գնահատում Աստծու Խոսքը։ Ես հաճույք եմ ստանում իմ ընթերցանությունից»։ Մոզամբիկում ապրող մի մարդ, որն ընթերցում է ցոնգա լեզվով, ասաց. «Թեև մեր լեզվով աստվածաշնչային շատ հրատարակություններ կան, սակայն Աստվածաշունչ չկար։ Դա նման է այն բանին, որ կայծակ ու ամպրոպ է լինում, բայց անձրև չի գալիս։ Այդ անձրևը եկավ, երբ լույս տեսավ «Նոր աշխարհ թարգմանությունը» ցոնգա լեզվով»։

Բոլոր նրանք, ովքեր թարգմանում և տարածում են Աստվածաշնչի բարի լուրը, մասնակցում են հնում ասված մի մարգարեության կատարմանը։ Այդ մարգարեությունը ասվել է Հիսուս Քրիստոսի կողմից. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[գրաֆիկ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

Ամբողջությամբ կամ մասամբ

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամբողջությամբ կամ մասամբ

1950 1*

1970 7*

1990 13*

2000 36*

2010 80*

ԱՅԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1950 88*

1960 125*

1970 165*

1980 190*

1990 200*

2010 500*

*ԼԵԶՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ

[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]

Մոտ 2 300 կամավորներ թարգմանում են աստվածաշնչային գրականությունը 500 լեզուներով

ԲԵՆԻՆ

ՍԼՈՎԵՆԻԱ

ԵԹՈՎՊԻԱ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը