Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/1 էջ 8
  • «Որոշված ժամանակը» մո՛տ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Որոշված ժամանակը» մո՛տ է
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Իսկապե՞ս ապրում ենք վերջին օրերում
    2006 Դիտարան
  • Այժմ վերջին օրերն են
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2009 Դիտարան
w09 12/1 էջ 8

«Որոշված ժամանակը» մո՛տ է

ԱՄԲԱԿՈՒՄ մարգարեի նման՝ Հիսուսի աշակերտներն էլ էին ուզում, որ տառապանքը վերանա։ Իմանալով, որ Աստծու Թագավորությունն է լուծելու մարդկության բոլոր խնդիրները՝ նրանք հարցրին. «Ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո [Թագավորության] ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց, որ միայն Եհովա Աստված գիտի, թե կոնկրետ երբ է Թագավորությունը իշխելու երկրի վրա (Մատթեոս 24։36; Մարկոս 13։32)։ Սակայն Հիսուսը որոշ դեպքեր կանխագուշակեց, որոնք ցույց էին տալու, որ վերջը մոտ է (տե՛ս շրջանակը)։

Համաձա՞յն ես, որ այսօր տեղի են ունենում նման բաներ։ Հիսուսը կանխագուշակեց նաև, որ համաշխարհային կրթական ծրագիր է իրականացվելու։ Նա ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։

Այսօր ավելի քան յոթ միլիոն Եհովայի վկաներ աշխարհի գրեթե 236 երկրներում կատարում են այս աշխատանքը՝ մարդկանց պատմելով, թե ինչ է անելու շուտով Աստծու Թագավորությունը։ Նրանք օգնում են մարդկանց ներդաշնակեցնելու իրենց կյանքը Աստծու արդար չափանիշներին։ Շարունակիր սովորել Աստծու Թագավորության մասին։ Քեզ հնարավորություն է ընձեռված ապրելու մի աշխարհում, որտեղ հավիտյան տառապանք չի լինելու։

[շրջանակ 8–րդ էջի վրա]

Սուրբգրային համարներ վերջին օրերի վերաբերյալ

ՄԱՏԹԵՈՍ 24։6, 7; ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 6։4

• Աննախադեպ պատերազմներ

ՄԱՏԹԵՈՍ 24։7; ՄԱՐԿՈՍ 13։8

• Մեծ երկրաշարժեր

• Սովեր

ՂՈՒԿԱՍ 21։11; ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 6։8

• Համաճարակներ

ՄԱՏԹԵՈՍ 24։12

• Անօրենությունը կշատանա

• Սերը մարդկանց մեջ կսառչի

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 11։18

• Երկիրը կապականվի

2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։2

• Փողասիրություն

• Ծնողներին անհնազանդ կլինեն

• Անձնասիրություն

2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։3

• Բնական կապվածություն չի լինի

• Մարդիկ համաձայնության չեն գա

• Ինքնատիրապետում չեն ունենա

• Չեն սիրի բարեգործություն անել

2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։4

• Կլինեն ավելի հաճոյասեր, քան աստվածասեր

2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։5

• Կլինեն կեղծ կրոնասեր

ՄԱՏԹԵՈՍ 24։5, 11; ՄԱՐԿՈՍ 13։6

• Կեղծ մարգարեներ

ՄԱՏԹԵՈՍ 24։9; ՂՈՒԿԱՍ 21։12

• Ճշմարիտ քրիստոնյաները կհալածվեն

ՄԱՏԹԵՈՍ 24։39

• Անտարբեր կլինեն Աստվածաշնչի նախազգուշացումների հանդեպ

[նկար 8–րդ էջի վրա]

Եհովայի վկաները ամենուրեք պատմում են Աստծու Թագավորության մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը