Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp20 № 1 էջ 12–13
  • Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին
  • 2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու թագավորության մասին
    2010 Դիտարան
  • Աստծու Թագավորության մասին
    2008 Դիտարան
  • Աստծո Թագավորությունը իշխում է
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
2020 Դիտարան (հանրային թողարկում)
wp20 № 1 էջ 12–13
Երկիրը՝ տիեզերքից՝ արևի շողերով ողողված

Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին

Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։ Ի՞նչ է այն իրականացնում։ Ինչո՞ւ պետք է աղոթենք, որ այն գա։

Աստծու Թագավորության թագավորը Հիսուսն է։

Ղուկաս 1։31–33. «Նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի»։

Հիսուսը գլխավորաբար Աստծու Թագավորության մասին էր քարոզում։

Մատթեոս 9։35. «Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, սովորեցնում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր թագավորության բարի լուրը և բուժում ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն»։

Հիսուսն իր հետևորդներին տվեց մի նշան, որպեսզի դրանից հասկանային, որ Թագավորությունը մոտ է։

Մատթեոս 24։7. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն»։

Այսօր Հիսուսի հետևորդները աշխարհով մեկ քարոզում են այդ Թագավորության մասին։

Մատթեոս 24։14. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։

Փաստեր Աստծու Թագավորության մասին

Վայրը։ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որն Աստված հաստատել է երկնքում (ԴԱՆԻԵԼ 2։44; ՄԱՏԹԵՈՍ 4։17)։

Նպատակը։ Աստծու Թագավորությունը երկիրը դարձնելու է դրախտ-բնակավայր, որտեղ բոլոր մարդիկ կապրեն խաղաղության ու միասնության մեջ և երբեք չեն հիվանդանա ու չեն մահանա (ՍԱՂՄՈՍ 37։11, 29)։

Ղեկավարները։ Աստված Հիսուսին է նշանակել որպես թագավոր, որ իշխի երկնքից իր 144 000 թագավորակիցների հետ, որոնք «երկրից են գնվել» (ՂՈՒԿԱՍ 1։30–33; 12։32; ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 14։1, 3)։

Հպատակները։ Թագավորության հպատակները կապրեն երկրի վրա և կենթարկվեն Հիսուսի իշխանությանը՝ սրտանց հնազանդվելով այդ Թագավորության օրենքներին (ՄԱՏԹԵՈՍ 7։21)։

Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսն իսկապես լավագույն ղեկավարը կլինի մարդկության համար

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փաստեց, որ կլինի հոգատար ղեկավար և կկարողանա օգնել մարդկանց։

  • Նա անկեղծորեն մտածում էր աղքատ մարդկանց կարիքների մասին (ՂՈՒԿԱՍ 14։13, 14)։

  • Ատում էր կաշառակերությունն ու անարդարությունը (ՄԱՏԹԵՈՍ 21։12, 13)։

  • Կարողանում էր վերահսկել բնության երևույթները (ՄԱՐԿՈՍ 4։39)։

  • Կերակրում էր հազարավոր մարդկանց (ՄԱՏԹԵՈՍ 14։19–21)։

  • Խղճում էր հիվանդներին ու բուժում էր ամեն տեսակ տկարություն ունեցող մարդկանց (ՄԱՏԹԵՈՍ 8։16)։

  • Մահացածներին հարություն էր տալիս (ՀՈՎՀԱՆՆԵՍ 11։43, 44)։

Աստծու Թագավորությունը ի՞նչ օգուտներ կարող է բերել ձեզ արդեն այսօր

Դուք արդեն այսօր կարող եք երջանիկ լինել, եթե դառնաք Աստծու Թագավորության հպատակ, քանի որ Աստծու Թագավորության հպատակները.

  • Ձգտում են «խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 12։14)։

  • Ունեն խաղաղ ու միասնական ընտանիք, քանի որ սիրում ու հարգում են իրենց կողակիցներին (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։22, 23, 33)։

  • Ապրում են երջանիկ ու գոհացուցիչ կյանքով, քանի որ «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (ՄԱՏԹԵՈՍ 5։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը