Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp20 № 1 էջ 14–15
  • Ճշմարտությունը ապագայի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճշմարտությունը ապագայի մասին
  • 2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԻԱՆԱԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ԼԱՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
  • ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿԱՊՐԵՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ
  • ՈՂՋ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ԴՐԱԽՏ ԿԴԱՌՆԱ
  • Հույս
    2018 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    2011 Դիտարան
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Աստծու Թագավորությունը գերազանց է ամեն առումով
    2006 Դիտարան
Ավելին
2020 Դիտարան (հանրային թողարկում)
wp20 № 1 էջ 14–15
Մարդիկ վայելում են կյանքը դրախտում

Ճշմարտությունը ապագայի մասին

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է սպասվում ապագայում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ շատ շուտով տեղի են ունենալու շրջադարձային իրադարձություններ, որոնք էապես կփոխեն ողջ երկրագնդի վրա ապրող մարդկանց կյանքը։

Հիսուսը բացատրել էր, թե ինչից էինք իմանալու, որ «Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31)։ Նա մարգարեացել էր, որ լինելու էին մեծ պատերազմներ, ուժգին երկրաշարժեր, սովեր, համաճարակներ և այլ բաներ, որոնց ականատես ենք լինում մեր օրերում (Ղուկաս 21։10–17)։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդկային իշխանության «վերջին օրերը» բնորոշվելու էին նաև մարդկանց վատ վարվելակերպով և մտածելակերպով։ Այդ ամենը նկարագրվում է 2 Տիմոթեոս 3։1–5-ում։ Տեսնելով ներկայիս աշխարհի վարքուբարքը՝ անկասկած կհամաձայնեք, որ Աստվածաշնչի այս մարգարեությունը ճիշտ և ճիշտ համապատասխանում է այսօրվա իրականությանը։

Իսկ ինչի՞ մասին է վկայում այս ամենը։ Այն մասին, որ մոտ է ժամանակը, երբ Աստծու Թագավորությունը մեծ փոփոխություններ կիրականացնի, որոնք անհամեմատ կբարելավեն կյանքը երկրի վրա (Ղուկաս 21։36)։ Աստվածաշնչում գրված է, թե Աստված ինչ հիանալի բաներ է խոստացել երկրագնդի և ողջ մարդկության համար։ Ահա դրանցից մի քանիսը։

ՀԻԱՆԱԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եվ նրան [Հիսուսին] տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնի, և նրա թագավորությունը չի ավերվի» (ԴԱՆԻԵԼ 7։14)։

Ինչ է դա նշանակում։ Դուք կվայելեք կյանքը Աստծու հիմնած լավագույն համաշխարհային կառավարության ներքո, որի թագավորը նրա Որդին է։

ԼԱՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Աղջիկը վեր է կենում հաշմանդամի սայլակից ու քայլում է

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ» » (ԵՍԱՅԻԱ 33։24)։

Ինչ է դա նշանակում։ Դուք այլևս երբեք չեք ունենա ոչ մի հիվանդություն կամ տկարություն, կկարողանաք անվերջ վայելել կյանքը առանց երբևէ մահ ճաշակելու։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ջարդած հրացան

«Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (ՍԱՂՄՈՍ 46։9)։

Ինչ է դա նշանակում։ Պատերազմներն ու դրանց բերած ցավալի հետևանքներն առհավետ անցյալի գիրկը կանցնեն։

ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿԱՊՐԵՆ ԲԱՐԻ ՄԱՐԴԻԿ

«Ամբարիշտն այլևս չի լինի.... Հեզերը կժառանգեն երկիրը» (ՍԱՂՄՈՍ 37։10, 11)։

Ինչ է դա նշանակում։ Այլևս չեն լինի չար մարդիկ։ Կմնան միայն նրանք, ովքեր սրտանց ցանկանում են հնազանդվել Աստծուն։

ՈՂՋ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ԴՐԱԽՏ ԿԴԱՌՆԱ

«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (ԵՍԱՅԻԱ 65։21, 22)։

Ինչ է դա նշանակում։ Մեր մոլորակը ամբողջությամբ գեղատեսիլ վայր կդառնա։ Եվ Աստված կկատարի այն, ինչ այսքան ժամանակ խնդրել ենք նրան մեր աղոթքներում՝ «թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10)։

Մարդիկ վայելում են կյանքը դրախտում
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը