Պատանի ընթերցողների համար
Մարդ, որը խոնարհ էր ու քաջ
ՀՈՎՆԱՆ (ՄԱՍ 1)
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ՅՈՎՆԱՆ 1։1–17; 2։10–3։5)։
Նկարագրիր փոթորիկը և այն ձայները, որ լսվում էին այդ ժամանակ։
․․․․․
Ի՞նչ էին զգում Հովնանը և նավաստիները։
․․․․․
Ըստ քեզ՝ հավանաբար ինչի՞ մասին էր մտածում Հովնանը, երբ ջրի մեջ էր, և երբ նրան մեծ ձուկը կուլ տվեց (կարդա՛ Յովնան 2։1–9 համարները)։
․․․․․
2 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
Ինչպիսի՞ մարդիկ էին Նինվեի բնակիչները, և հավանաբար ինչո՞ւ Հովնանը սկզբում չցանկացավ նրանց մոտ գնալ (Նաում 3։1)։
․․․․․
Քո կարծիքով՝ ի՞նչ առումով էր Նինվեն «մեծ քաղաք Աստծու համար» (Յովնան 3։3; 2 Պետրոս 3։9)։
․․․․․
Ինչպիսի՞ անձնավորություն կարելի է համարել Հովնանին, որն անկեղծորեն հայտնեց իր սխալը և ասաց, թե ում է պաշտում (նորից կարդա Յովնան 1։9, 10 համարները)։
․․․․․
Հովնանը որտեղի՞ց կարող էր իմանալ, թե ինչ արեցին նավաստիները իրեն ծովը գցելուց հետո (նորից կարդա Յովնան 1։15, 16 համարները)։
․․․․․
3 ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ։
Վախ.
․․․․․
Խոնարհություն.
․․․․․
Քաջություն.
․․․․․
Մարդկանց հանդեպ ունեցած Եհովայի տեսակետը, նույնիսկ այն մարդկանց, ովքեր մեր կարծիքով չար են.
․․․․․
4 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ էՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․
Լրացուցիչ հետազոտությունների համար տե՛ս «Դիտարանի» 2009 թ. հունվարի 1–ի համարը, էջ 25–28։
ԵԹԵ ԴՈՒ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐԴԱ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ www.watchtower.org