Պատանի ընթերցողների համար
Աստված կողմնապահ չէ
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։
Գլխավոր կերպարները. Կոռնելիոս, Պետրոս։
Ներկայացված դրվագը. Պետրոսը ընդօրինակում է Աստծու անաչառությունը և առանց կողմնապահություն անելու քարոզում է այլազգի Կոռնելիոսին։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԳՈՐԾԵՐ 10։1–35, 44–48)։
Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն էր Կոռնելիոսի արտաքին տեսքը։ _ ․․․․․
Քո կարծիքով՝ հրեշտակի հետ խոսելու ընթացքում ի՞նչ զգացումներ ունեցավ Կոռնելիոսը, ինչպես արձանագրված է 3–6 համարներում։
․․․․․
7-րդ և 8-րդ համարների համաձայն՝ ի՞նչ զրույց տեղի ունեցավ Կոռնելիոսի և նրա սպասավորների միջև։ _______
․․․․․
_______
2 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
10–16 համարների համաձայն՝ Պետրոսին ներկայացված օրինակը ինչո՞ւ էր արդյունավետ (հուշող միտք. կարդա 14-րդ համարը և հաշվի առ, թե ինչ ծագում ուներ Պետրոսը)։
․․․․․
25-րդ համարի համաձայն՝ Կոռնելիոսը ի՞նչ հատկություն դրսևորեց։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այդպիսի դիրք ունեցող մարդիկ հազվադեպ են նման հատկություն ունենում (հուշող համար՝ Գործեր 10։1)
․․․․․
Հնարավորության դեպքում փնտրտուքներ արա և պարզիր, թե քանի հոգուց էր բաղկացած Կոռնելիոսի հսկողության տակ գտնվող հռոմեական զորագունդը։ _______
․․․․․
Հատկապես ինչո՞վ է նշանակալից այն, որ Կոռնելիոսը դարձավ քրիստոնյա։
․․․․․
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
արդյունավետ օրինակներ օգտագործելու մասին։
․․․․․
Աստծու անկողմնակալ լինելու մասին։
․․․․․
այն մասին, թե ինչպես կարող ես լինել անաչառ։
․․․․․
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐՈՂ ԵՍ ԽՆԴՐԵԼ ՄԻ ՕՐԻՆԱԿ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՑ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ www.watchtower.org ԿԱՅՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՆ ԱՌԿԱ Է ՄԻ ՇԱՐՔ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ