Պատանի ընթերցողների համար
Բորոտը բուժվում է
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։
Գլխավոր կերպարները։ Նեեման, Եղիսե, իսրայելացի աղջիկ։
Ներկայացված դրվագը։ Ասորիքի բանակի զորագլուխ Նեեմանը, որը զզվելի հիվանդությամբ է տառապում, իսրայելացի աղջկա խորհրդով գնում է Եղիսե մարգարեի մոտ և բուժվում է։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ 2 ԹԱԳԱՎՈՐՆԵՐ 5։1–19)։
Պատկերացրու, թե ինչ էր զգում իսրայելացի աղջիկը։ Հաշվի առ այն հանգամանքը, որ նրան բաժանել էին իր աստվածավախ ընտանիքից։
_______
Իսկ ի՞նչ էր զգում Նեեմանը, այդ զորավոր մարդը՝ տեսնելով, թե հիվանդությունն ինչպես է քայքայում իր մարմինը։
_______
Կարո՞ղ ես նկարագրել Նեեմանի զգացմունքները՝ կարդալով 11–13-րդ համարները։
_______
15-րդ համարից սկսած՝ ինչպե՞ս է փոխվում Նեեմանի վերաբերմունքը։
_______
2 ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ։
Ի՞նչը կարող էր Նեեմանի հպարտության պատճառը լինել (նորից կարդա 1-ին համարը)։
_______
Հնարավորության դեպքում փնտրտուքներ արա և տեղեկություն գտիր այն մասին, թե ինչ հիվանդություն էր բորոտությունը աստվածաշնչյան ժամանակներումa։ (Օրինակ՝ որքան լուրջ հիվանդություն էր, վարակիչ էր արդյոք և ինչպես էր բուժվում)։
_______
Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կվերաբերվեին իսրայելացի աղջկա հետ Նեեմանի բուժվելուց հետո։
_______
Ինչո՞ւ Եղիսեի խոսքերը փորձություն եղան Նեեմանի համար (տե՛ս 10-րդ համարը)։
_______
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
այն մասին, թե ինչով է վտանգավոր հպարտությունը։
_______
քո հավատի վերաբերյալ քաջությամբ խոսելու մասին։
_______
հիվանդություններ բուժելու Եհովայի կարողության մասին։
_______
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԿԱՐՈՂ ԵՍ ԽՆԴՐԵԼ ՄԻ ՕՐԻՆԱԿ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՑ ԿԱՄ ՕԳՏՎԵԼ www.watchtower.org ԿԱՅՔԻՑ, ՈՐՏԵՂ ԱՅՆ ԱՌԿԱ Է ՄԻ ՇԱՐՔ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
[ծանոթագրություն]
a Այն մաշկային հիվանդությունը, որ աստվածաշնչյան ժամանակներում կոչվում էր բորոտություն, ներկայումս կոչվում է Հանսենի հիվանդություն։